Հունական ընկերությունները կստանան ֆինանսական աջակցություն
Տնտեսություն
Հունաստանի ղեկավարությունը Եվրոպական Ներդրումային Բանկի (ԵՆԲ) հատկացրած 1.4 մլրդ. եվրոն տրամադրելու է հունական ընկերություններին: Այդ մասին հայտնել է Հունաստանի ֆինանսների նախարարությունը:
Ըստ Հունաստանի և ԵՆԲ-ի միջև եղած համաձայնության, մինչև 2015 թ ԵՆԲ-ն փոքր և միջին ձեռնարկություններին կտրամադրի 1.4 մլրդ. եվրո, որից 600 մլն. եվրոն պետք է տրամադրվի մինչև 2013 թվականը:
Վարկերը պետք է օգտագործվեն ճանապարհաշինության և Հունաստանում ներդրողներ ներգրավվելու նպատակով:
Հունաստանին ԵՆԲ-ի կողմից վարկի տրամադրումը գարնանը ձգձգվել էր Հունաստանում քաղաքական խնդիրների պատճառով: Ընտրությունների արդյունքում ձևավորված կառավարությունը հայտարարել է, որ կհետևի ԱՄՀ-ի և ԵՄ-ի հետ ունեցած համաձայնությունների պայմաններին՝ երկրի ներսում տնտեսական փոփոխություններ և ծախսերի կրճատումներ իրականացնելով:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում