Նոր տեխնիկա արոտօգտագործողների միավորումներին
Տնտեսություն
«ԳԾԻԳ» ՊՀ-ի կողմից «CARMAC» ծրագրի շրջանակներում իրականացվող համայնքների «Արոտօգտագործողների միավորում» սպառողական կոոպերատիվներին գյուղատնտեսական սարքավորումներով ապահովելու աշխատանքները շարունակվում են: Սույն թվականի հուլիս ամսին ներկրվել է 31 միավոր գյուղատնտեսական սարքավորում և տեխնիկա, այդ թվում 4 գութան. 9 խոտհնձիչ, 3 փոցխ, 12 ցաքան և 9 կուլտիվատոր՝ 19.4 մլն. դրամ ընդհանուր արժողությամբ: Դրանք կնպաստեն կոոպերատիվներին կերի կուտակման և կենդանիների մսուրային շրջանն ապահով անցկացնելու հարցերում:
Համապատասխան փաստաթղթային ձևակերպումներից հետո, դրանք կհանձնվեն ծրագրի մասնակից Արագածոտնի մարզի Ներքին Սասնաշեն, Տավուշի մարզի Ներքին Ծաղկավան, Գեղարքունիքի մարզի Չկալովկա, Մադինա, Շորժա և Սյունիքի մարզի Գորայք, Վաղատուր, Խնածախ, Վերիշեն, Ակներ, Խոզնավար, Խնձորեսկ համայնքների «Արոտօգտագործողների միավորում» ՍԿ-ներին:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում