ՀՀ արտաքին շուկայում իրականացված շուկայական կարգավորումները 2012թ.-ի առաջին կիսամյակում
Տնտեսություն
Այս տարվա առաջին կիսամյակում 2011 թվականին ստորագրված «Ազատ առևտրի գոտու մասին» ԱՊՀ անդամ երկրների Պայմանագիրը ուժի մեջ մտնելու նպատակով իրականացվում են ներպետական վավերացման ընթացակարգերը: Ներկայումս ՀՀ Սահմանադրական դատարանի կողմից ստացել է Պայմանագրի վերաբերյալ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության մասին դրական որոշում և առաջիկայում վերջինս կներկայացվի ՀՀ Ազգային Ժողով:
Մշակվել և ՀՀ կառավարության քննարկմանն են ներկայացվել «ՀՀ մաքսային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրառկումն ապահովելու նպատակով' բնական ալմաստները վերամշակման նպատակով Հայաստան ներմուծման և Հայաստանից արտահանման ընթացակարգերը սահմանող կարգերի նախագծերը, որոնք նախատեսում են առավել պարզեցված ընթացակարգեր նշված ապրանքների համար:
Մշակվել և քննարկման փուլում են գտնվում ենթաօրենսդրական ակտեր, որոնք նախատեսում են Հայաստանի Հանրապետությունում ապրանքների ծագման երկրի փորձաքննության և հավաստագրի տրամադրման ժամանակ ծագած փոխհարաբերությունների կանոնակարգում և ծագման երկրի որոշման գործընթացում անկախ փորձագետների ինստիտուտի ներդնում:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում