Կիևում նռնականետից կրակել են «112 Ուկրաինա» հեռուստաալիքի շենքին (տեսանյութ)
ՏեսանյութերԿիևում նռնականետից կրակել են «112 Ուկրաինա» հեռուստաալիքի շենքին: Ոստիկանությունը միջադեպը որակել է որպես ահաբեկչական գործողություն: Կիևում հատուկ գործողություն է իրականացվում կրակողին հայտնաբերելու և ձերբակալելու համար:
Հեռուստաալիքը պատահարը կապել է հուլիսի 12-ին ալիքի աշխատակիցների բաց ուղերձի հետ, որով իրենք խնդրել են Ուկրաինայի ԱԱԾ-ին, դատախազությանը և դիվանագիտական հաստատություններին պաշտպանել իրենց ծայրահեղականներից, որոնք, իբր, փորձում են ազդել հեռուստաալիքի քաղաքականության վրա:


















































Ամենադիտված
Դիրքում բռնшբшրnւթյшն դեպքը տեսած, ապա սպшնված 3 զինվորների ծնողներն արդարադատություն են պահանջում (տեսանյութ)