«Գուգարք» ճամբար թափառող շներ են մտել
Հասարակություն
Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հուլիսի 13-ին, ժամը 14:43-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Լոռու մարզի Վահագնաձոր համայնքի «Գուգարք» ճամբար են մտել թափառող շներ (2 հատ), ինչը սպառնում է ճամբարում հանգստացող երեխաների անվտանգությանը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները շներին հեռացրել են ճամբարի տարածքից:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)