Թբիլիսիում ստորագրվել են մի շարք կարևոր փաստաթղթեր
Տնտեսություն
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Արեգ Գալստյանի գլխավորած պատվիրակությունը 2012 թ. հուլիսի 16-ին, Թբիլիսիում, վրաց գործընկերների հետ ստորագրել է երկու երկրների էներգահամակարգի համար կարևոր նշանակություն ունեցող մի շարք փաստաթղթեր:
Մասնավորապես ստորագրվել են՝
- Հայաստանի Հանրապետության և Վրաստանի էլեկտրաէներգետիկական համակարգերի զուգահեռ աշխատանքի մասին համաձայնագիրը
- Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև վթարային իրավիճակների ժամանակ էլեկտրաէներգիայի մատակարարման մասին համաձայնագիրը
- Հայաստանի Հանրապետության և Վրաստանի էներգահամակարգերի զուգահեռ աշխատանքի ընթացքում օպերատիվ կարգավարման կազմակերպման հրահանգը:
Հայաստանի Հանրապետության և Վրաստանի էներգետիկ համագործակցության համար կարևորագույն նշանակություն ունեցող այս փաստաթղթերը հայկական կողմից ստորագրել են «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր», «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» և «Հաշվարկային կենտրոն» ընկերությունները, իսկ վրացական կողմից «Վրաստանի պետական էլեկտրական համակարգ» և «Էլեկտրաէներգետիկական համակարգի կոմերցիոն օպերատոր» ընկերությունները:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում