Ծովինարի մոտ ավտոմեքենա է այրվել. վարորդն ու երկու ուղևորներն այրվածքներ են ստացել
Հասարակություն
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը hուլիսի 14-ին՝ ժամը 03:12-ին, տեղեկություն է ստացել, որ Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 17-րդ կմ-ին՝ Գեղարքունիքի մարզի Ծովինար համայնքի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 03։31-ին, մարվել՝ 03։50-ին։
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ամբողջությամբ այրվել է «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ.Հ., ծնված 2001 թ.)։
Ավտոմեքենայի վարորդը և ուղևորները՝ Դ.Հ.-ն (ծնված 2003 թ.) և Հ.Ս.-ն (ծնված 2002 թ.), տարբեր աստիճանի այրվածքներով հոսպիտալացվել են Մարտունու բժշկական կենտրոն։ Բժիշկները Դ.Հ.-ի և Հ.Ս.-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ Գ.Հ.-ինը՝ միջին ծանրության:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)