Լոռու մարզում քարաթափումից մահացածները մայր և դուստր են․ նոր մանրամասներ
ՏեսանյութերԼոռու մարզում այսօր` հուլիսի 14-ին, տեղի ունեցած քարաթափման հետևանքով մահացածները Վանաձոր քաղաքի բնակիչներ են` մայր ու դուստր: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Ալավերդու ԲԿ-ից:
Մեզ հետ զրույցում ԲԿ-ից հայտնեցին, որ քարաթափման հետևանքով մահացածները Վանաձորի բնակիչներ 35-ամյա Կարինե Գալստյանն է և նրա 12-ամյա դուստրը` Լիլիա Մկրտումյանը, իսկ ընտանիքի հայրը` 35-ամյա Վարդան Մկրտումյանը, ողնաշարի գոտկային հատվածի և մարմնի այլ մասերի վնասվածքներով տեղափոխվել է Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱԻՆ «911» ծառայությանն այսօր՝ հուլիսի 14-ին՝ ժամը 13:56-ին, ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Ալավերդի քաղաքից դեպի Վրաստանի սահման տանող ավտոճանապարհի 20-րդ կիլոմետրին տեղի էր ունեցել քարաթափում:
Պարզվել էր, որ կա երկու զոհ (Կ.Գ., ծնված 1984 թ. ու Լ.Մ., ծնված 2007 թ.) և մեկ տուժած (Վ.Մ., ծնված 1984 թ.):
Աղբյուր՝ NEWS.am


















































Ամենադիտված
ՆԳՆ-ն ողբերգական վթարի մանրամասներ է հայտնում