Հրշեջ-փրկարարները մարել են 8.51 հա խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները
Հասարակություն
Հուլիսի 14-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես`
Երևան քաղաքում՝ մոտ 1000 քմ, 1000 քմ, 200 քմ, 500 քմ խոտածածկ տարածք,
Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում՝ մոտ 1500 քմ,
Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում՝ մոտ 400 քմ,
Վայոց ձորի մարզի Գլաձոր գյուղում՝ մոտ 3000 քմ,
Արարատի մարզի Արտաշատ քաղաքում՝ մոտ 1.5 հա, Բերքանուշ գյուղում՝ մոտ 2 հա,
Կոտայքի մարզի Զովունի գյուղում՝ մոտ 700 քմ, Մրգաշեն գյուղում՝ 3 հա,
Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում՝ մոտ 1000 քմ, Այգեկ գյուղում՝ մոտ 1 հա, Մուսալեռ գյուղում՝ մոտ 800 քմ:
Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)