Ես պնդում եմ, որ Նարեկ Սամսոնյանը քաղաքական բանտարկյալ է. Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ) Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Դուք պիտի գաք ու խելոք աշխատեք, դուք ձեր աշխատանքը չեք արել, ընդդիմության մոտ անձի երկատում կա. Կոնջորյան (տեսանյութ) Չնայած առատ տեղումներին՝ «Զվարթնոց» օդանավակայանում ապահովվում են անվտանգ թռիչք-վայրէջքներ Թուրքիան ինչ կխոսի, մեզ համար չի, հիմա կարևորը «Թրամփի ուղին» է.Մելքոնյան (տեսանյութ) ՈՒՂԻՂ. ՄԻՊ-ը չպետք է լռի` քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի կյանքին վտանգ է սպառնում Երեկ առավոտյան կրծքավանդակիս շրջանում սեղմող ցավեր և շնչարգելություն ունեի, ինչն այդքան էլ լավ նախանշան չէր․ Նարեկ Սամսոնյան Մենք գիտենք՝ ում եք մրոտելու ու լողացնելու 44-օրյայի զեկույցում. Արթուր Խաչատրյան (տեսանյութ) Պարոն Մանուկյան ամոթը լավ բանա, ձեր նախընտրական ռոլիկի մեջ մեր տղերքի սպանության կադրերնա. Ալեքսանյան (տեսանյութ) Իսպանիայում արագընթաց գնացքներ են բախվել. առնվազն 21 մարդ մահացել է Դուք եք շահարկում, ով որ պետքա, ծանոթացելա 44-օրյայի զեկույցին. Գեղամ Մանուկյան (տեսանյութ) Սպիտակի թիվ 3 մանկապարտեզը կառուցվել և հագեցվել է գույքով. Փաշինյան (տեսանյութ) 

Վենետիկի հանձնաժողովում ողջամիտ չի համարվել ՍԴ-ի «դատավոր»-«անդամ» բառախաղը

Քաղաքական

Սահմանափակ տարածմամբ հրապարակվել է Վենետիկի հանձնաժողովի 119-րդ նստաշրջանի (հունիսի 21-22) արձանագրությունը, որը հույժ կարևոր նկատառումներ է պարունակում Հայաստանում ընթացող գործընթացների վերաբերյալ։ Այս մասին հայտարարություն է տարածել «Իրավական ուղի» ՀԿ-ն։

«Մասնավորապես.

1) Եվրոպայից ժամանած պատվիրակության հետ քննարկումների արդյունքում ՀՀ իշխանություններն ընդունել են, որ գործող դատավորների համընդհանուր վեթինգը ո՛չ անհրաժեշտ է, ո՛չ էլ օգտակար։

2) Եվրոպայից ժամանած պատվիրակությունը և ՀՀ իշխանությունները համաձայնության են եկել, որ վեթինգի փոխարեն պետք է ուժեղացնել կարգապահական ընթացակարգերը՝ դրանք կապակցելով եկամուտների և գույքի հայտարարագրման համակարգին։

3) Վենետիկի հանձնաժողովում ողջամիտ չի համարվել Սահմանադրական դատարանի «դատավոր»-«անդամ» բառախաղը։

4) Սահմանադրական դատարանի դատական կազմի հետագա պաշտոնավարումը նախատեսող դրույթը (ՀՀ Սահմանադրության 213-րդ հոդված) Վենետիկի հանձնաժողովում համարում են «հստակ» և «աներկբա»։

5) Վենետիկի հանձնաժողովում մտահոգիչ է գնահատվել Վահե Գրիգորյանի հայտնի պնդումները ՀՀ խորհրդարանի կողմից ողջունելը։

6) Վենետիկի հանձնաժողովում տեսնում են Սահմանադրական դատարանի գործող դատավորների մանդատի նկատմամբ միջամտության վտանգ։

Արձանագրության՝ Հայաստանին վերաբերող հատվածի ամբողջական տեքստը՝ հայերեն թարգմանությամբ, ստորև։ Անգլերեն բնագիրը՝ կից։

«(Վենետիկի Հանձնաժողովի քարտուղար) Պարոն Մարկերտը հիշեցրեց, որ անցյալ տարի Հայաստանում տեղի է ունեցել խաղաղ հեղափոխություն՝ Սահմանադրության դրույթների պահպանմամբ: Այնուամենայնիվ, դատական իշխանությունը շատերի կողմից համարվել է կոռումպացված և նախկին իշխանությանը մոտ կանգնած։

ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու մասին դատարանի որոշումից հետո՝ մայիսի 19-ին, վարչապետ Փաշինյանը խիստ քննադատության է ենթարկել դատարանները, իր աջակիցներին խնդրել է դատարանների մուտքերն ու ելքերն արգելափակել, ինչպես նաև հայտարարել դատական համակարգի նորացման մասին։ Պարոն վարչապետին ուղղված իր նամակում [Վենետիկի] Հանձնաժողովի նախագահն ընդունել է, որ դատական համակարգի նկատմամբ կա վստահության պակաս, սակայն նաև պնդել է, որ կիրառվող ցանկացած միջոց պետք է ամբողջությամբ համապատասխանի Սահմանադրությանը և միջազգային ստանդարտներին։

Հայաստանի իշխանությունների հրավերով, Եվրոպայի խորհրդի բարձրաստիճան պատվիրակությունը՝ Իրավունքի գերակայության և մարդու իրավունքների հարցերի գլխավոր տնօրենի գլխավորությամբ և [Վենետիկի] Հանձնաժողովի քարտուղարի մասնակցությամբ, այցելել են Հայաստան՝ քննարկելու դատական համակարգում բարեփոխումները։ Քննարկումների արդյունքում կողմերը եկել են համաձայնության, որ գործող դատավորներին համընդհանուր վեթինգի ենթարկելը չի կարող լինել ո՛չ անհրաժեշտ, ո՛չ էլ օգտակար։ Փոխարենը պետք է ամրապնդել կարգապահական ընթացակարգերը և կապ ստեղծել գույքի հայտարարագրման համակարգի հետ։ Այս նպատակով, ՀՀ դատական օրենսգիրքը պետք է ենթարկվի փոփոխության մինչև հուլիսի վերջն ընկած ժամանակահատվածում։

Հայաստանի իշխանությունները հետաքրքրություն են ցուցաբերել այս բարեփոխումների վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի հրատապ կարծիք ստանալու հարցում, սակայն դեռևս պաշտոնական դիմում չի ներկայացվել, քանի որ փոփոխությունների նախագիծը պատրաստ չէ։ Իր նիստում (Վենետիկի hանձնաժողովի) Ընդլայնված բյուրոն լիազորել է հրատապ կարծիքի մշակումը։

(Վենետիկի) Հանձնաժողովը լիազորեց ՀՀ դատական օրենսգրքի բարեփոխումների վերաբերյալ հրատապ կարծիքի մշակումը, որը պետք է ուղարկվի հայցող պետությանը մինչև հոկտեմբեր ամսվա նստաշրջանը։

Հանձնաժողովը նաև տեղեկացվել է, որ Սահմանադրական դատարանի նորընտիր դատավորը կասկածի տակ է առել դատարանի 9 դատավորներից 7-ի լեգիտիմությունը, որոնք ընտրվել էին մինչև 2015թ․փոփոխություններն ուժի մեջ մտնելը։ Նրա հիմնական փաստարկն այն է, որ համաձայն նախկին խմբագրությամբ Սահմանադրության՝ վերոնշյալ դատավորներն ընտրվել են որպես Սահմանադրական դատարանի անդամներ, մինչդեռ Սահմանադրության նոր տեքստում նշված է Սահմանադրական դատարանի դատավորներ։ Այնուհանդերձ, փոփոխված Սահմանադրության 213-րդ հոդվածը հստակ և աներկբա սահմանում է, որ Սահմանադրական դատարանի՝ մինչև 2015թ. փոփոխություններն ուժի մեջ մտնելն ընտրված նախագահը և անդամները կշարունակեն պաշտոնավարել մինչև իրենց պաշտոնավարման՝ 2005թ․ փոփոխություններով Սահմանադրությամբ սահմանված ժամկետի ավարտը։ Անհանգստացնող է, որ դատավորի նման հայտարարությունը Ազգային Ժողովում ընդունվել է ծափահարություններով, և կարող է առաջանալ գործող դատավորների մանդատների նկատմամբ միջամտության վտանգ։

(Վենետիկի) Հանձնաժողովը լիազորեց (Հանձնաժողովի) նախագահին հետևել Սահմանադրական դատարանի հետ կապված իրավիճակի զարգացմանը և, նպատակահարմարության դեպքում, հանդես գալ հրապարակային հայտարարությամբ»։

Instant Language Translator Device Taking Armenia By StormMoney News Tips|

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ես պնդում եմ, որ Նարեկ Սամսոնյանը քաղաքական բանտարկյալ է. Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Ինչու է Եվրոպան զուսպ Թրամփի հետ հարաբերություններում․ NYT Դուք պիտի գաք ու խելոք աշխատեք, դուք ձեր աշխատանքը չեք արել, ընդդիմության մոտ անձի երկատում կա. Կոնջորյան (տեսանյութ)Ուկրաինային նախազգուշացրել են աղետի մասին․ GuardianՉնայած առատ տեղումներին՝ «Զվարթնոց» օդանավակայանում ապահովվում են անվտանգ թռիչք-վայրէջքներԹուրքիան ինչ կխոսի, մեզ համար չի, հիմա կարևորը «Թրամփի ուղին» է.Մելքոնյան (տեսանյութ) ՈՒՂԻՂ. ՄԻՊ-ը չպետք է լռի` քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի կյանքին վտանգ է սպառնումԵրեկ առավոտյան կրծքավանդակիս շրջանում սեղմող ցավեր և շնչարգելություն ունեի, ինչն այդքան էլ լավ նախանշան չէր․ Նարեկ Սամսոնյան Մենք գիտենք՝ ում եք մրոտելու ու լողացնելու 44-օրյայի զեկույցում. Արթուր Խաչատրյան (տեսանյութ) Պարոն Մանուկյան ամոթը լավ բանա, ձեր նախընտրական ռոլիկի մեջ մեր տղերքի սպանության կադրերնա. Ալեքսանյան (տեսանյութ)Իսպանիայում արագընթաց գնացքներ են բախվել. առնվազն 21 մարդ մահացել է Դուք եք շահարկում, ով որ պետքա, ծանոթացելա 44-օրյայի զեկույցին. Գեղամ Մանուկյան (տեսանյութ)Սպիտակի թիվ 3 մանկապարտեզը կառուցվել և հագեցվել է գույքով. Փաշինյան (տեսանյութ)Վերջացրե'ք 44-օրյայի զեկույցի շուրջ շահարկումները, կես տարի անցել ա, գնացե'ք, ծանոթացե'ք. Սիմոնյան (տեսանյութ) Ողբերգական դեպք՝ Երևանում. Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Մի շարք հասցեներ կհոսանքազրկվեն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար Արգելափակումից դուրս է բերվել 128 տրանսպորտային միջոց, 254 քաղաքացու ցուցաբերվել է օգնությունՔննարկվել է «Հնդիկ աշխատանքային միգրանտների մարդու իրավունքների իրավիճակը Հայաստանում» զեկույցըՈՒՂԻՂ. Մեկնարկել է ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանը Իշխանությունն իր ապօրինություններն իրականացնելիս որևէ բանի առաջ կանգ չի առնում. ԱբրահամյանԵրևանի «Արարատ»-ը կգլխավորի պորտուգալացի մասնագետըԻ՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ հունվարի 19-ինԴիլիջանում հնչելու է օդային տագնապ. ՄանրամասներՀայաստանում ձյուն է տեղում․ իրավիճակը՝ ավտոճանապարհներին Հունվարի 19-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօրՀարյուրավոր հասցեներում լույս չի լինիՈ՞ւմ կտա Հրե Ձին հնարավորություն փոխել իրենց ճակատագիրը Պորտուգալացի Ռիկարդո Դիոնիսիոն՝ «Արարատի» գլխավոր մարզիչ Հայտնի է՝ երբ 2026-ին կնշվի Սուրբ Զատիկը Սիդնեյի ափերի մոտ շնաձուկը հարձակվել է 13-ամյա դեռահասի վրա Մոսկվայում կոտրել են Անա Պոլիտկովսկայայի հուշատախտակը Ավարտվել է Հայաստանի շախմատի տղամարդկանց և կանանց առաջնությունների 6-րդ խաղափուլը Ֆրանսիան սոցցանցերի արգելք կսահմանի՝ մինչև 15 տարեկան երեխաների համար ԱՄՆ-ը կմնա ՆԱՏՕ-ում Ճանապարհի ձմեռային սպասարկման աշխատանքներ՝ Վայքի տարածաշրջանից դեպի «Զանգեր» հատվածում Մհեր Գրիգորյանը և Բոլատ Իմանբաևը քննարկել են Հայաստան-Ղազախստան հարաբերություններին առնչվող հարցեր Նրանց խնդիրը բոլորինս է, առողջություն և ազատություն քաղբանտարկյալներին․ Գառնիկ Դանիելյան Նիկոլ Փաշինյանի դիվանագիտության ամբողջ սնանկությունը․ երբ կլինի խաղաղություն․ Լևոն ԶուրաբյանՀայաստանի չեմպիոնի կոչման համար պայքարը շարունակվում է Սևան-Մարտունի ճանապարհին մեքենան բախվել է արգելապատնեշներին․ վիրավորներ կան Վրաստանում ձերբակալվել են օտարերկրացիներ Իրանում բողոքի ցույցերի ժամանակ զnհվել է առնվազն 5,000 մարդ. Reuters 2026 թվականը՝ ըստ Վանգայի և ՆոստրադամուսիԼույսը վառի´ր. Բլոգեր VS դերասան (տեսանյութ)«Pinaka» ՀԿՌՀ-ի համար նախատեսված կառավարվող հրթիռների առաջին խմբաքանակը ուղարկվել է Հայաստան Զառա Արամյանի դստեր նոր հուզիչ գրառումը Կյանքը ցույց է տալիս՝ խաղաղությունը ամրացնելու համար պետք է որպես տարածք հետաքրքրություն ներկայացնես. ԽաչատուրյանԼուիզա Ներսիսյանի հուզիչ գրառումը՝ Զառա Արամյանի անժամանակ մահից հետո
Ամենադիտված