Էրեբունու առաջնահերթ խնդիրները Գագիկ Ծառուկյանի տեսադաշտում. ի՞նչ է հանձնարարել ԲՀԿ նախագահը (տեսանյութ)
ՏեսանյութերԷրեբունի համայնքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը շեշտել է, որ ծանոթ է բոլոր ոլորտներում առկա խնդիրներին և վստահեցրել է, որ անհնարին ոչ մի բան ու չլուծվող խնդիր չկա։
Նրա խոսքով՝ ցանկացած հարցում անհրաժեշտ է ճիշտ կառավարում ու մոտեցում, և որ ամենակարևորն է` ցանկություն։
Խնդիրների լուծման ակնկալիքով` Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպման եկած Էրեբունի համայնքի բնակիչները մեկ առ մեկ բարձրաձայնեցին խնդիրները, դրանց լուծման համար հարցեր ուղղեցին Ծառուկյանին և սպառիչ պատասխաններ ստացան։
Համայքնի բնակիչները Էրեբունի համայնքում եկեղեցի կառուցելու խնդրանքով դիմեցին Ծառուկյանին, վերջինս էլ խոստացավ՝ եթե դա ամբողջ էրեբունցիների կամ մեծամասնության ցանկությունն է, ինքն ընդառաջ կգնա և քաղաքային իշխանությունների պատրաստակամության դեպքում կիրականացնի աստվածահաճո այդ նախաձեռնությունը։


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)