Փրկարարներն օգնության են հասել ձորակը կախված ավտոմեքենային
Հասարակություն
«911» ծառայությանը հուլիսի 14-ին՝ ժամը 11:54-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայում՝ «Իբիցա» ռեստորանային համալիրի մոտակայքում, ավտոմեքենան երթևեկելի հատվածից դուրս է եկել և կախվել հարակից ձորակը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները «Mercedes» մակնիշի ավտոմեքենան (վարորդի տվյալները չի հաջողվել պարզել) դուրս են բերել երթևեկելի հատված:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)