Լանջաղբյուրում ասֆալտապատվում է 7 800 քառակուսի մետր ճանապարհ
Հասարակություն
Գեղարքունիքի մարզի Լանջաղբյուր գյուղում պետական բյուջեից տրամադրած միջոցների հաշվին ասֆալտապատվել է 1300 մետր երկարության ճանապարհ՝ 7800 քառակուսի մետր մակերեսով:
Ինչպես տեղեկացրեց Լանջաղբյուրի համայնքապետ Յուրիկ Բաղդասարյանը, շինարարական աշխատանքները մեկնարկել էին նախորդ տարվա հոկտեմբերին և արդեն մոտենում են իրենց ավարտին: Լանջաղբյուրի Մեսրոպ Մաշտոց և Խաչատուր Աբովյան փողոցների ասֆալտապատման համար պետբյուջեի միջոցներից հատկացվել է շուրջ 70 միլիոն դրամ:
«Կենսական նշանակության ծրագիր իրականացվեց Լանջաղբյուրի համար: Սա միաժամանակ գյուղի դպրոց տանող ճանապարհն է, որը տասնամյակներ շարունակ չէր ենթարկվել հիմնանորոգման ու մեծ դժվարությամբ էր շահագործվում: Նախորդ տարում սկսված շինարարությունը ժամանակավորապես դադարեցվեց եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով: Անցած տարում իրականացվեցին հողային, ջրահեռացման համակարգերի տեղադրման ու խճապատման աշխատանքները, իսկ այս տարվա հունիսից սկսվեց ասֆալտապատումը, որը կավարտվի առաջիկա օրերի ընթացքում»,- նշեց Յուրիկ Բաղդասարյանը:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)