Խաչանովը 8-րդն է ATP աղյուսակում, Ուիլյամսը դուրս է մնացել 10-յակից
Սպորտ
Հայկական արմատներով ռուս թենիսիստ Կարեն Խաչանովն իր կարիերայի մեջ առաջին անգամ ATP վարկանիշային աղյուսակում 8-րդն է:
Նոր դասակարգման աղյուսակում Խաչանովը նախորդ աղյուսակի համեմատ առաջադիմել է մեկ հորիզոնականով:
Առաջատարը Ուիմբլդոնի նորընծա չեմպիոն Նովակ Ջոկովիչն է: Նրան հաջորդում են Ռաֆայել Նադալը, Ռոջեր Ֆեդերերը, Դոմինիկ Տիմը, Ալեքսանդր Զվերևը, Քեյ Նիսիկորին։ Լավագույն 10-յակում են նաև Ֆաբիո Ֆոնինին և Դանիկ Մեդվեդևը:
Կանանց WTA աղյուսակի առաջատարը Էշլի Բարտին է Ավստրալիայից: Երկրորդը՝ Ուիմբլդոնի մրցաշարում առաջին անգամ եզրափակիչ հասած և հաղթանակի տոնած ռումինուհի Սիմոնա Հալեփը: Սերենա Ուիլյամսը միայն 12-րդն է:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)