Գոհաբանության տոնից առաջ ԱՄՆ-ում մեկ գալոն բենզինի գինն իջել է մինչև 3,69 դոլար Շիրակի քրեական ոստիկանները թմրանյութի իրացումների շղթա են բացահայտել Թեհրանի ազատ շուկայում մեկ դոլարն արժե մոտ 270 հազար թուման Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են Հորմուզով նավթի հոսքն աճել է․ «Բրենթի» գինն իջել է մինչև 91,36 դոլար Մոսկվան դեմ է Ուկրաինային ՆԱՏՕ-ի օրինակով անվտանգության երաշխիքներ տալուն Իրանը մտադիր է Հայաստանի հետ սահմանին անցակետը դարձնել երկրի ամենաբանուկ ցամաքային առևտրային անցակետը Կիևում ռուսական հարվածներից 6 մարդ է զոհվել, վնասվել է երեք կամուրջ Իրանը հայտնում է Հորմուզի նեղուցում երկու նավթատարի հրդեհի մասին Հայաստանի 3 ծանրորդ կմասնակցի օլիմպիական վարկանիշային մրցաշարին ԱՄՆ-ն ու երեք դաշնակիցներ պահանջում են վերսկսել միջուկային ստուգումներն Իրանում Երբ ամբողջ Հայաստանը մի թիմ էր․ Նիկիտա Սիմոնյանն ու «Արարատ-73»-ը 

Ընդունվել են, սակայն չեն կարող սովորել. Ֆիզմաթ դպրոցում ազատ դասարան չկա

Գիտություն և Մշակույթ

Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցի դիմորդների ծնողները դժգոհում են. ընդունելության քննություններին անցողիկ շեմը հաղթահարած երեխաները չեն կարողանալու սովորել դպրոցում՝ դասարան չլինելու պատճառով։ Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ին պատմեց դիմորդներից մեկի ծնողը։ 

Նա նշեց՝ ամեն տարի նման խնդիր է առաջանում, պետք է լինի 7-րդ և 8-րդ 2-ական դասարան, բայց դիմորդների մեծ թվի հետևանքով ևս մեկական դասարան բացելու անհրաժեշտություն է առաջանում․ «Ամեն տարի մեկ դասարան ավելացվել է, իսկ այս տարի տնօրենը կտրականապես հրաժարվում է բացել՝ պատճառաբանելով, թե պայմաններ և ազատ դասարան չկա։ Առաջին տարին է, երբ երեխաները նման բարձր արդյունքներ են գրանցել, և անցողիկ շեմն էլ ավելի բարձր է եղել։ Արդյունքում, ֆիզիկամաթեմատիկական առարկաներից արտակարգ ընդունակություններ ունեցող, ֆիզմաթ դպրոցի ընդունելության քննություններից բարձր միավորներ ստացած աշակերտները զրկվում են ֆիզմաթ դպրոցում սովորելու հնարավորությունից»,- ասաց նա: 

Ծնողի խոսքով՝ Ֆիզմաթի տնօրեն Հայկազ Նավասարդյանը պատճառաբանում է նաև, թե հավելյալ դասարան բացելու համար ԿԳ նախարարությունը լիցենզիա չի տալիս, սակայն իրենք դիմել են նախարարություն, այստեղից փոխանցել են՝ եթե տնօրենը դիմի իրենց և ասի, որ տարածք ունի՝ լիցենզիա կտան․ «Ստացվում է՝ մեկը մյուսի վրա է գցում, և խնդրին լուծում չի տրվում։ Սակայն Ֆիզմաթին կից գտնվում է «Ուսում» հանրակրթական դպրոց ոչ պետական ուսումնական հաստատությունը, որի ղեկավարը ֆիզմաթ դպրոցի տնօրեն Հայկազ Նավասարդյանի կինն է` Սուսաննա Թամարյանը։ Այս մասնավոր դպրոցի տարածքը Ֆիզմաթը տարեկան 10 000 մլն դրամով վարձով  է տվել։ Խնդիրը կլուծվի, եթե տնօրենը ընդամենը մեկ դասարան հետ վերցնի տվյալ հաստատությունից, որպեսզի փայլուն գիտելիքներով երեխաները դուրս չմնան։ Այսինքն՝ տարածքը կա, պարզապես վարձով տրված է այլ հաստատության։ Մեզ մոտ հարց է առաջանում, թե ինչն է պատճառը, որ այս տարի տարածք չի տրամադրվում մեկ ավել դասարան ունենալու համար, այն դեպքում, երբ նախորդ բոլոր տարիներին կարողացել են գտնել տարածք»,- մտահոգություն հայտնեց դիմորդի ծնողը։ 

Նրա փոխանցմամբ՝ դիմել են նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանին, հույս ունեն, որ խնդրին լուծում կտրվի։ Խնդրում են, որպեսզի վերականգնվի Ֆիզմաթ դպրոց ընդունվելու հետ կապված արդարությունը և հնարավորություն ընձեռվի ֆիզիկամաթեմատիկական առարկաներից բարձր առաջադիմությամբ աշակերտներին սովորել այնտեղ: Այս տարի հավելյալ 2 դասարան բացել՝ մեկ 7-րդ և մեկ 8-րդ, իսկ ապագայում ամբողջությամբ վերանայել տվյալ դպրոցի ընդունելությունը, ուսուցման պրոցեսներն արդիականացնել ու բարելավել պայմանները:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Գոհաբանության տոնից առաջ ԱՄՆ-ում մեկ գալոն բենզինի գինն իջել է մինչև 3,69 դոլարՇիրակի քրեական ոստիկանները թմրանյութի իրացումների շղթա են բացահայտել Թեհրանի ազատ շուկայում մեկ դոլարն արժե մոտ 270 հազար թումանՈւկրաինայում շուրջ 100 ուղևորատար գնացք է ուշանում․ որոշ չվերթների ուշացումը գերազանցել է 10 ժամըՄիջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց ենՀորմուզով նավթի հոսքն աճել է․ «Բրենթի» գինն իջել է մինչև 91,36 դոլարՄեծ Բրիտանիայում էլեկտրաէներգիայի վճարները կշարունակեն աճել․ պետական աջակցությունը բավարար չէՄոսկվան դեմ է Ուկրաինային ՆԱՏՕ-ի օրինակով անվտանգության երաշխիքներ տալունԻրանը մտադիր է Հայաստանի հետ սահմանին անցակետը դարձնել երկրի ամենաբանուկ ցամաքային առևտրային անցակետը Մոսկվան արձագանքել է Ղրիմի կամրջի վրա հարձակմանը Նիդերլանդների մասնակցության մասին տեղեկություններինԿիևում ռուսական հարվածներից 6 մարդ է զոհվել, վնասվել է երեք կամուրջԻրանը հայտնում է Հորմուզի նեղուցում երկու նավթատարի հրդեհի մասինՀայաստանի 3 ծանրորդ կմասնակցի օլիմպիական վարկանիշային մրցաշարինԶելենսկին ամերիկյան ռազմաբազաներ է ցանկանում Ուկրաինայում՝ որպես անվտանգության երաշխիքԱՄՆ-ն ու երեք դաշնակիցներ պահանջում են վերսկսել միջուկային ստուգումներն ԻրանումԵրբ ամբողջ Հայաստանը մի թիմ էր․ Նիկիտա Սիմոնյանն ու «Արարատ-73»-ըՆոյեմբերի 21-24-ը Վաղարշապատի կամրջի հարակից ճանապարհահատվածը փակ կլինի երթևեկության համար Թրամփն Իրանի դեմ նոր հարվածների հարցին կանդրադառնա հունվարի 1-ից հետոՎանաձորում բեռնատարը 15-ից ավելի ավտոմեքենա է ջարդել. կա 5 տուժածՄայր Աթոռում տեղի ունեցավ շքանշանների հանձնման արարողությունՏոկիոն և Լիման պայմանավորվել են ամրապնդել պղնձի մատակարարումներըՆախագահի հրամանագրով ԴԵՍՊԱՆՆԵՐ ԵՆ ՆՇԱՆԱԿՎԵԼ. Եվրոպան եռում է․ սահմաններ, զորակոչ ու բողոքներԱֆրիկյան երկրներն Անթալիայում պահանջում են կատարել կլիմայական ֆինանսավորման խոստումներըՓաշինյանը ցավակցություն է հայտնել Թբիլիսիում պայթյունի հետևանքով զոհվածների հարազատներինՀռոմի կենտրոնում տասնյակ հազարավոր մարդիկ ցույցի են դուրս եկելՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահը ռոհինջաների ճամբարում պահանջել է անվտանգ վերադարձՀայաստանում անցկացվել է ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 56-րդ նիստը․ՊԵԿԴեպարդիեն մեղադրվում է խմբակային բռնաբարության մեջԹուրքական հետազոտական նավը Կարաչիում է․ հորատումը նախատեսվում է 2027-ինՄոսկվան մեղադրում է Սանդուին իշխանությունը երկարաձգելու մտադրության մեջՄհեր Գրիգորյանն ու Չեխիայի դեսպանն անդրադարձել են երկկողմ տնտեսական համագործակցությանըՓաշինյանի վերջնագիրը, «Ադրբեջան»՝ արցախցիների անձնագրերում․ Բաքվի նոր պահանջըԱՄՆ արդարադատության նախարարությունը հետ է կանգնում Ալյասկայի ընտրությունների դեմ հայցիցՄասիս քաղաքում «Dodge»-ը վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի, ապա բախվել կայանված «Opel»-ին Հայաստանում կստեղծվի մարզական մրցումների մեքենայությունների դեմ պայքարի ազգային հարթակԱսիական բորսաների անկումը խորացել է․ Թայվանի շուկան մեկ օրում կորցրել է 6,2 տոկոս Կդատապարտե՞ք Փաշինյանի պահվածքը լրագրողի հետ․ սկսեք հենց սրանից. ՎարդեւանյանՉինաստանն ու Ինդոնեզիան բանակցություններ են սկսում․ բիզնեսը համաձայնեցրել է 35 գործարքՁեզ մի՛ պատառոտեք, Փաշինյանի հետնորդը չեք դառնալու․ Աննա Գրիգորյանը՝ ՌուբինյանինՀՀ ԱԳՄԱՆ-ը ցավակցություն է հայտնել Թբիլիսիում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբԻրաքի ուժերը մտել են իրանամետ «Քաթաիբ Հեզբոլլահի» հենակետՎահան Հունանյանը նշանակվել է Լեհաստանում ՀՀ դեսպան«Եվրոպան ինքն իրեն է վնասում»․ Զախարովայի կոշտ հայտարարությունը գազային ճգնաժամի մասինԹմրանյութի իրացումների շղթա են բացահայտելԼոնդոնն ու Բրյուսելը երեք հարցով համաձայնել են․ ուսման վարձը դեռ բաց էԱրդեն զիջել եք այն ամենը, ինչ կար, այլևս թույլ չենք տա․ խաղաղություն՝ առանց զիջումներիԶախարովան լրագրողների անվտանգության վերաբերյալ ՅՈՒՆԵՍԿՕ-ի զեկույցը կեղծ է անվանելՎանաձորում բեռնատարը 15-ից ավելի մեքենաներ է ջարդել, բախվել ծառերին. 5 վիրավորներից 2-ն անչափահաս ենՎարշավան հայտնում է ռուսական երեք օդային օբյեկտի ներխուժման մասին Դուք խոչընդոտում եք խաղաղությանը՝ ՀՀ-ն այլ պետության կազմ մտցնելու համար․ թույլ չենք տա. Ռուբինյան
Ամենադիտված