Գոհաբանության տոնից առաջ ԱՄՆ-ում մեկ գալոն բենզինի գինն իջել է մինչև 3,69 դոլար Շիրակի քրեական ոստիկանները թմրանյութի իրացումների շղթա են բացահայտել Թեհրանի ազատ շուկայում մեկ դոլարն արժե մոտ 270 հազար թուման Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են Հորմուզով նավթի հոսքն աճել է․ «Բրենթի» գինն իջել է մինչև 91,36 դոլար Մոսկվան դեմ է Ուկրաինային ՆԱՏՕ-ի օրինակով անվտանգության երաշխիքներ տալուն Իրանը մտադիր է Հայաստանի հետ սահմանին անցակետը դարձնել երկրի ամենաբանուկ ցամաքային առևտրային անցակետը Կիևում ռուսական հարվածներից 6 մարդ է զոհվել, վնասվել է երեք կամուրջ Իրանը հայտնում է Հորմուզի նեղուցում երկու նավթատարի հրդեհի մասին Հայաստանի 3 ծանրորդ կմասնակցի օլիմպիական վարկանիշային մրցաշարին ԱՄՆ-ն ու երեք դաշնակիցներ պահանջում են վերսկսել միջուկային ստուգումներն Իրանում Երբ ամբողջ Հայաստանը մի թիմ էր․ Նիկիտա Սիմոնյանն ու «Արարատ-73»-ը 

Մեր օրենքները խայտառակ վատն են․ նախկին դատավորը՝ Վենետիկի հանձնաժողովի հայտարարության մասին

Իրավունք

«Վենետիկի հանձնաժողովի արձագանքը դատարանները փակելու կոչին իրավական առումով ընդունելի է, չեմ կարծում՝ որևէ մեկը ողջունել է դա։ Այն քաղաքական և քաղաքացիական ակցիա էր, որը հակաօրինական տարրեր էր պարունակում։ Վենետիկի հանձնաժողովը խնդիր է տեսել, որը կարծում եմ հաշվի կառնեն և այլևս նման բան չեն անի»,- այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց նախկին դատավոր Պարգև Օհանյանը՝ անդրադառնալով Վենետիկի հանձնաժողովի հայտարարությանը, ըստ որի՝ գործող դատավորների համընդհանուր վեթինգը ոչ անհրաժեշտ է, ոչ էլ օգտակար։

Նրա խոսքով՝ միանշանակ անհրաժեշտ են բարեփոխումներ, սակայն նախ պետք է հասկանալ, թե ինչ ենք հասկանում վեթինգ ասելով․ «Պետք է հասկանալ, թե Վենետիկի հանձնաժողովը վեթինգ ասելով որ երկրի մոդելն է հասկանում։ Կան դատավորներ, որոնք չպետք է աշխատեն, որովհետև դա իրենց տեղը չէ, պրոֆեսիոնալներ չեն, այլ՝ սրա-նրա բարեկամները։ Դրա համար բավական է դատավորների ընդամենը մեկ տարվա գործերն ուսումնասիրել՝ հասկանալու համար, թե նա ինչ է շնչում, նրա մասնագիտական գիտելիքները, կոռուպցիոն ձգտումները։ Ես կարծում եմ, որ մարդիկ փոխելով բան դուրս չի գա, անհրաժեշտ են համակարգային փոփոխություններ, պետք է սկսել օրենքներից, որոնք խայտառակ վատն են։ Ընթացքից ես գոհ չեմ, որովհետև կարելի է ասել ոչինչ չի արվել մինչ օրս, հակառակը` ճգնաժամային իրավիճակներ են եղել տարբեր կառույցներում, իսկ իմ սպասելիքները շատ ավելին էր հեղափոխությունից»,- նշեց նա։

 Վենետիկի հանձնաժողովը արձանագրել է, որ Վահե Գրիգորյանի հայտնի պնդումները ՀՀ խորհրդարանի կողմից ողջունելը մտահոգիչ է, Սահմանադրական դատարանի «դատավոր»-«անդամ» բառախաղը ողջամիտ չէ, և Սահմանադրական դատարանի գործող կազմի հետագա պաշտոնավարումը նախատեսող դրույթը հստակ և աներկբա է: Խոսելով Վենետիկի հանձնաժողովի այդ դիրքորոշմանը՝ Օհանյանը նկատեց․ «Եթե Վենետիկյան հանձնաժողովը գտնում է՝ որևէ խնդիր չկա` ո՛չ դե ֆակտո, ո՛չ դե յուրե, այսինքն սահմանադրության մեջ հակասություն կա՝ դատավորը անդամ է, անդամը՝ դատավոր, բնականաբար Վահե Գրիգորյանի դիրքորոշմանը պիտի բացասական գնահատական տա, որպեսզի իր ասածը հիմնավորի»,- ասաց նախկին դատավորը։

Անդրադառնալով Վենետիկի հանձնաժողովի անդրադարձին՝ 3-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործին՝ Օհանյանը կարծիք հայտնեց որ Վենետիկի հանձնաժողովն իրավասու չէ նման գնահատական տալ, որովհետև այն Եվրոպական հանձնաժողով չէ, որ գնահատական տա իրավունքներ խախտվել են, թե ոչ։ 

Նշենք, որ Վենետիկի հանձնաժողովը 119-րդ նստաշրջանի ընթացքում արձանագրել է նաև, որ Հայաստանի Հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու մասին դատարանի որոշումից հետո՝ մայիսի 19-ին, վարչապետ Փաշինյանը խիստ քննադատության է ենթարկել դատարաններին, իր աջակիցներին հորդորել է դատարանների մուտքերն ու ելքերն արգելափակել, ինչպես նաև հայտարարել դատական համակարգի նորացման մասին։ 

«Նախ պետք է ապացուցվի դրանք պատճառահետևանքային կապ ունեն դրանք միմյանց հետ, թե ոչ, և երկրորդ` արդյոք Վենետիկի հանձնաժողովն իրավունքն ունի նման հայտարարություններ անել, թե ոչ։ Մենք հեղափոխական երկիր ենք և նման հակասություններ կարող են լինել։ Օրինակ՝ եթե վիրաբույժը վիրահատություն է անում, բնականաբար էլ չի խորհրդակցի ատամնաբույժի հետ, նույնն էլ հեղափոխության դեպքում է»,- եզրափակեց Պարգև Օհանյանը:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Գոհաբանության տոնից առաջ ԱՄՆ-ում մեկ գալոն բենզինի գինն իջել է մինչև 3,69 դոլարՇիրակի քրեական ոստիկանները թմրանյութի իրացումների շղթա են բացահայտել Թեհրանի ազատ շուկայում մեկ դոլարն արժե մոտ 270 հազար թումանՈւկրաինայում շուրջ 100 ուղևորատար գնացք է ուշանում․ որոշ չվերթների ուշացումը գերազանցել է 10 ժամըՄիջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց ենՀորմուզով նավթի հոսքն աճել է․ «Բրենթի» գինն իջել է մինչև 91,36 դոլարՄեծ Բրիտանիայում էլեկտրաէներգիայի վճարները կշարունակեն աճել․ պետական աջակցությունը բավարար չէՄոսկվան դեմ է Ուկրաինային ՆԱՏՕ-ի օրինակով անվտանգության երաշխիքներ տալունԻրանը մտադիր է Հայաստանի հետ սահմանին անցակետը դարձնել երկրի ամենաբանուկ ցամաքային առևտրային անցակետը Մոսկվան արձագանքել է Ղրիմի կամրջի վրա հարձակմանը Նիդերլանդների մասնակցության մասին տեղեկություններինԿիևում ռուսական հարվածներից 6 մարդ է զոհվել, վնասվել է երեք կամուրջԻրանը հայտնում է Հորմուզի նեղուցում երկու նավթատարի հրդեհի մասինՀայաստանի 3 ծանրորդ կմասնակցի օլիմպիական վարկանիշային մրցաշարինԶելենսկին ամերիկյան ռազմաբազաներ է ցանկանում Ուկրաինայում՝ որպես անվտանգության երաշխիքԱՄՆ-ն ու երեք դաշնակիցներ պահանջում են վերսկսել միջուկային ստուգումներն ԻրանումԵրբ ամբողջ Հայաստանը մի թիմ էր․ Նիկիտա Սիմոնյանն ու «Արարատ-73»-ըՆոյեմբերի 21-24-ը Վաղարշապատի կամրջի հարակից ճանապարհահատվածը փակ կլինի երթևեկության համար Թրամփն Իրանի դեմ նոր հարվածների հարցին կանդրադառնա հունվարի 1-ից հետոՎանաձորում բեռնատարը 15-ից ավելի ավտոմեքենա է ջարդել. կա 5 տուժածՄայր Աթոռում տեղի ունեցավ շքանշանների հանձնման արարողությունՏոկիոն և Լիման պայմանավորվել են ամրապնդել պղնձի մատակարարումներըՆախագահի հրամանագրով ԴԵՍՊԱՆՆԵՐ ԵՆ ՆՇԱՆԱԿՎԵԼ. Եվրոպան եռում է․ սահմաններ, զորակոչ ու բողոքներԱֆրիկյան երկրներն Անթալիայում պահանջում են կատարել կլիմայական ֆինանսավորման խոստումներըՓաշինյանը ցավակցություն է հայտնել Թբիլիսիում պայթյունի հետևանքով զոհվածների հարազատներինՀռոմի կենտրոնում տասնյակ հազարավոր մարդիկ ցույցի են դուրս եկելՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահը ռոհինջաների ճամբարում պահանջել է անվտանգ վերադարձՀայաստանում անցկացվել է ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 56-րդ նիստը․ՊԵԿԴեպարդիեն մեղադրվում է խմբակային բռնաբարության մեջԹուրքական հետազոտական նավը Կարաչիում է․ հորատումը նախատեսվում է 2027-ինՄոսկվան մեղադրում է Սանդուին իշխանությունը երկարաձգելու մտադրության մեջՄհեր Գրիգորյանն ու Չեխիայի դեսպանն անդրադարձել են երկկողմ տնտեսական համագործակցությանըՓաշինյանի վերջնագիրը, «Ադրբեջան»՝ արցախցիների անձնագրերում․ Բաքվի նոր պահանջըԱՄՆ արդարադատության նախարարությունը հետ է կանգնում Ալյասկայի ընտրությունների դեմ հայցիցՄասիս քաղաքում «Dodge»-ը վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի, ապա բախվել կայանված «Opel»-ին Հայաստանում կստեղծվի մարզական մրցումների մեքենայությունների դեմ պայքարի ազգային հարթակԱսիական բորսաների անկումը խորացել է․ Թայվանի շուկան մեկ օրում կորցրել է 6,2 տոկոս Կդատապարտե՞ք Փաշինյանի պահվածքը լրագրողի հետ․ սկսեք հենց սրանից. ՎարդեւանյանՉինաստանն ու Ինդոնեզիան բանակցություններ են սկսում․ բիզնեսը համաձայնեցրել է 35 գործարքՁեզ մի՛ պատառոտեք, Փաշինյանի հետնորդը չեք դառնալու․ Աննա Գրիգորյանը՝ ՌուբինյանինՀՀ ԱԳՄԱՆ-ը ցավակցություն է հայտնել Թբիլիսիում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբԻրաքի ուժերը մտել են իրանամետ «Քաթաիբ Հեզբոլլահի» հենակետՎահան Հունանյանը նշանակվել է Լեհաստանում ՀՀ դեսպան«Եվրոպան ինքն իրեն է վնասում»․ Զախարովայի կոշտ հայտարարությունը գազային ճգնաժամի մասինԹմրանյութի իրացումների շղթա են բացահայտելԼոնդոնն ու Բրյուսելը երեք հարցով համաձայնել են․ ուսման վարձը դեռ բաց էԱրդեն զիջել եք այն ամենը, ինչ կար, այլևս թույլ չենք տա․ խաղաղություն՝ առանց զիջումներիԶախարովան լրագրողների անվտանգության վերաբերյալ ՅՈՒՆԵՍԿՕ-ի զեկույցը կեղծ է անվանելՎանաձորում բեռնատարը 15-ից ավելի մեքենաներ է ջարդել, բախվել ծառերին. 5 վիրավորներից 2-ն անչափահաս ենՎարշավան հայտնում է ռուսական երեք օդային օբյեկտի ներխուժման մասին Դուք խոչընդոտում եք խաղաղությանը՝ ՀՀ-ն այլ պետության կազմ մտցնելու համար․ թույլ չենք տա. Ռուբինյան
Ամենադիտված