Այսօր Սևանից 30 միլիոն խորանարդով ավելի քիչ ջուր է վերցված, քան նախորդ տարի. Էրիկ Գրիգորյան
Քաղաքական
ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում զրուցել է մի շարք խնդիրների մասին` այդ թվում նաև «ծաղկման» հարցին:
«Երբ կա ռիսկի վերաբերյալ տեղեկություն և կա Սևանի հետ կապված զգայունության խնդիր, մարդիկ խուսափում են: Մենք և Առողջապահության նախարարությունը ասել ենք, որ որևէ խնդիր չկա, իսկ ծանծաղուտներում լողալը տարվա որևէ եղանակին ցանկալի չէ»,- հայտնել է նախարարը:
Էրիկ Գրիգորյանը նշել է, որ այսօր Սևանը 2 սմ-ով ավելի է և 30 միլիոն խորանարդով ավելի քիչ ջուր է վերցված, քան նախորդ տարի:
Շրջակա միջավայրի նախարար խոսքերով՝ վերջին 10 տարվա ընթացքում ֆոսֆորի պարունակությունն անշեղորեն աճում է:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)