Քաղաքացիները հեծանվանավակով հեռացել են ափից և չեն կարողացել ինքնուրույն վերադառնալ (տեսանյութ)
Հուլիսի 15-ին, ժամը 15:25-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սևանա լճում քաղաքացիները հեծանվանավակով հեռացել են ափից և չեն կարողանում ինքնուրույն վերադառնալ ափ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ ջրափրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, որոնցից մեկն անհրաժեշտությունը վերանալու պատճառով վերադարձել է:
Մինչ ջրափրկարարների՝ կանչի վայր հասնելը քաղաքացիներից մեկը մոտեցել է լողափին:
Ջրափրկարարները հեծանվանավակում գտնվող քաղաքացուն՝ Վ.Հ.-ին (ծնված 2003 թ.), տեղափոխել են հատուկ ջրափրկարարական ջոկատի նավակ, մոտեցրել ափ և ջրից դուրս բերել քաղաքացու հեծանվանավակը:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)