«Հրապարակ». Սամվել Բաբայանին աջակցում են ՌԴ-ից
Հայկական Մամուլ
«Հրապարակ» թերթը գրում է.
«ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովը՝ Վլադիմիր Վարդանյանի գլխավորությամբ, շաբաթ-կիրակի Արցախում էր։ Հանդիպել են Արցախի ԱԺ գործընկերների հետ։ Ապա պաշտոնապես հայտարարեցին, որ խնդիրներ կան Սամվել Բաբայանի նախաձեռնած ստորագրահավաքի օրինականության հետ կապված։
Արցախից մեր աղբյուրն ասաց․ «Գիտակցում են, որ վաղ թե ուշ Սամվել Բաբայանին իրենց դեմ են սրելու, եւ ասում էին, որ ՀՀ վերին էշելոններում գիտակցումը կա, որ Սյամոն ամբողջությամբ հակաօրինական դաշտում է գործում»։
Հիշեցնենք, տեղեկություններ էին շրջանառվում, որ Նիկոլ Փաշինյանն աջակցում է Բաբայանին։ Այժմ ասվում է, որ նրան աջակցում են ՌԴ-ից, թերեւս այդ պատճառով որոշեցին կանխել Բաբայանի «պլանը»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)