Գոհաբանության տոնից առաջ ԱՄՆ-ում մեկ գալոն բենզինի գինն իջել է մինչև 3,69 դոլար Շիրակի քրեական ոստիկանները թմրանյութի իրացումների շղթա են բացահայտել Թեհրանի ազատ շուկայում մեկ դոլարն արժե մոտ 270 հազար թուման Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են Հորմուզով նավթի հոսքն աճել է․ «Բրենթի» գինն իջել է մինչև 91,36 դոլար Մոսկվան դեմ է Ուկրաինային ՆԱՏՕ-ի օրինակով անվտանգության երաշխիքներ տալուն Իրանը մտադիր է Հայաստանի հետ սահմանին անցակետը դարձնել երկրի ամենաբանուկ ցամաքային առևտրային անցակետը Կիևում ռուսական հարվածներից 6 մարդ է զոհվել, վնասվել է երեք կամուրջ Իրանը հայտնում է Հորմուզի նեղուցում երկու նավթատարի հրդեհի մասին Հայաստանի 3 ծանրորդ կմասնակցի օլիմպիական վարկանիշային մրցաշարին ԱՄՆ-ն ու երեք դաշնակիցներ պահանջում են վերսկսել միջուկային ստուգումներն Իրանում Երբ ամբողջ Հայաստանը մի թիմ էր․ Նիկիտա Սիմոնյանն ու «Արարատ-73»-ը 

«168 ժամ». «Ներկայիս պաշտոնյաները տգետ են, բթամիտ ու լկտի սուտասան». Արթուր Գրիգորյան

Հայկական Մամուլ

«168 ժամ» թերթը գրում է.

«Կառավարությունում վերջերս պաշտոնանկ արված Բնապահպանական տեսչական մարմնի ղեկավար Արթուր Գրիգորյանն իր նախկին գործընկերներին կամ ներկայիս իշխանությանը տգետ, բթամիտ ու լկտի սուտասան է անվանել: Եվ համարում է, որ «ներկայիս պաշտոնյաներն իրենց ճիվաղ «ես»-ից այն կողմ՝ ամեն ինչի վրա թքած ունենալու նոմենկլատուրայի մեջ են դրսեւորվում։ Նկատենք, 2019թ. փետրվարին շատ անսպասելիորեն պաշտոնանկ արված ստուգող մարմնի ղեկավարը, ով նախկին իշխանության օրոք հայտնի ակտիվիստ էր եւ ընկալվում էր՝ իբրեւ ամենաազնիվ բնապահպաններից մեկը, ու հեղափոխությունից հետո միայն մտավ պետական կառավարման համակարգ, ըստ էության, լուռ էր, եւ առաջին անգամ է արտահայտվում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած իշխանության մասին եւ միանգամից՝ այսքան կոշտ գնահատականով: Եվ նա իր վերաբերմունքն արտահայտել է Սեւանա լճի լուրջ խնդրի համատեքստում՝ ներկայիս պաշտոնյաների հետ համեմատությունը տանելով «Չեռնոբիլ» հայտնի ֆիլմի դրվագների հետ:

Ի դեպ, Արթուր Գրիգորյանը հաջորդ սկանդալային բացահայտումն է արել օրեր առաջ ֆեյսբուքյան իր էջից տարածած հայտարարությամբ՝ առ այն, որ հակառակ Նիկոլ Փաշինյանի համառ պնդումների, թե համակարգային կոռուպցիան վերացել է, իրականում «այլեւս կարող ենք խոսել համակարգային կոռուպցիայի մասին», եւ նա իր ասելիքը հիմնավորել է՝ ի ցույց դրված մի խումբ փաստարկներով: 168.am-ի հետ զրույցում այս օրերին Սեւանում ընթացող ճահճացման պրոցեսը բնապահպանն ազգային անվտանգության խնդիր է որակում, իսկ ներկայիս իշխանության սառը վերաբերմունքը՝ բնապահպանական տնտեսական հնարավոր աղետի նկատմամբ, հանցավոր անտաբերություն է համարում: Ստեղծված իրավիճակի մեղավոր բնապահպանը տեսնում է ՀՀ Գլխավոր դատախազություն-Ոստիկանությունը, եւ զուգահեռ՝ այլ իրավական կառույցներում իրենց դիրքերը պահած իշխանությանը հանդուրժելու մեջ:

Բնապահպանն ապշած է, որ ճահճացող Սեւանի տագնապային խնդրին մինչ օրս միայն մեկ պաշտոնյա է անդրադարձել՝ Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը, մյուսներիը լուռ են վերից վար: Գործադիր իշխանության ուշացած արձագանքը՝ քաղաքացիներից, ակտիվիստներից եւ ապա՝ միջազգային մամուլից հետո, բնապահպան Արթուր Գրիգորյանը նորմալ չի համարում: Նախարար Էրիկ Գրիգորյանի պարզաբանումների մասին կարծիք չունի, հավաստիացնում է, թե չի հետեւել լրահոսին, իսկ Նիկոլ Փաշինյանի ուշացող արձագանքը ենթադրաբար կապում է այս պահին տարվող ուսումնասիրությունների հետ, որպեսզի կարծիք հայտնելիս երկրի ղեկավարը չսխալվի եւ ստիպված չլինի հերքել հետագայում: Արթուր Գրիգորյանը չի բացառում, որ Սեւանի շուրջ տեղի ունեցող պրոցեսներ լինեն ու դրան զուգընթաց քայլերը դառնան որոշ պաշտոնյաների հրաժարականի պահանջ։ «Իրավիճակն այնպիսին է, որ ես չեմ բացառում՝ ինչ-որ պաշտոնյաների հրաժարականի պահանջ դառնա, հանրային պահանջ ձեւավորվի»,- ասում է բնապահպանը՝ չորոշակիացնելով՝ ինքն այդ ակցիաները կխրախուսե՞ր, թե՞ ոչ:

«Այն, ինչ այս պահին կատարվում է Սեւանի հետ, ազգային անվտանգության խնդիր է, ճահճացման գործընթացը երկրին տնտեսական ու էկոլոգիական լուրջ վտանգների առաջ կկանգնեցնի: Կենդանական աշխարհը կդառնա էկզոտիկ կենսամիջավայրին բնորոշ, փաստորեն, գորտերի համար հարմար միջավայր է դառնում Սեւանը»: Եվ սրանում նա մեղադրում է նախկին եւ ներկա իշխանություններին՝ ընդգծելով, որ այն, ինչ պետք է նախկին իշխանությունն աներ, չի արել նաեւ այս իշխանությունը: «Պարզապես չպիտի խաղային էկոհամակարգի հետ՝ ջրի բացթողում, ջրի մակարդակի բարձրացում ապահովելու պրոցեսների ժամանակ, եւ հետո պիտի քայլեր ձեռնարկվեին կլիմայի փոփոխության ժամանակ, որպեսզի կլիմայի տաքացման պայմաններում զուգընթաց քայլերն այս աստիճան չազդեին էկոհամակարգի վրա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Գոհաբանության տոնից առաջ ԱՄՆ-ում մեկ գալոն բենզինի գինն իջել է մինչև 3,69 դոլարՇիրակի քրեական ոստիկանները թմրանյութի իրացումների շղթա են բացահայտել Թեհրանի ազատ շուկայում մեկ դոլարն արժե մոտ 270 հազար թումանՈւկրաինայում շուրջ 100 ուղևորատար գնացք է ուշանում․ որոշ չվերթների ուշացումը գերազանցել է 10 ժամըՄիջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց ենՀորմուզով նավթի հոսքն աճել է․ «Բրենթի» գինն իջել է մինչև 91,36 դոլարՄեծ Բրիտանիայում էլեկտրաէներգիայի վճարները կշարունակեն աճել․ պետական աջակցությունը բավարար չէՄոսկվան դեմ է Ուկրաինային ՆԱՏՕ-ի օրինակով անվտանգության երաշխիքներ տալունԻրանը մտադիր է Հայաստանի հետ սահմանին անցակետը դարձնել երկրի ամենաբանուկ ցամաքային առևտրային անցակետը Մոսկվան արձագանքել է Ղրիմի կամրջի վրա հարձակմանը Նիդերլանդների մասնակցության մասին տեղեկություններինԿիևում ռուսական հարվածներից 6 մարդ է զոհվել, վնասվել է երեք կամուրջԻրանը հայտնում է Հորմուզի նեղուցում երկու նավթատարի հրդեհի մասինՀայաստանի 3 ծանրորդ կմասնակցի օլիմպիական վարկանիշային մրցաշարինԶելենսկին ամերիկյան ռազմաբազաներ է ցանկանում Ուկրաինայում՝ որպես անվտանգության երաշխիքԱՄՆ-ն ու երեք դաշնակիցներ պահանջում են վերսկսել միջուկային ստուգումներն ԻրանումԵրբ ամբողջ Հայաստանը մի թիմ էր․ Նիկիտա Սիմոնյանն ու «Արարատ-73»-ըՆոյեմբերի 21-24-ը Վաղարշապատի կամրջի հարակից ճանապարհահատվածը փակ կլինի երթևեկության համար Թրամփն Իրանի դեմ նոր հարվածների հարցին կանդրադառնա հունվարի 1-ից հետոՎանաձորում բեռնատարը 15-ից ավելի ավտոմեքենա է ջարդել. կա 5 տուժածՄայր Աթոռում տեղի ունեցավ շքանշանների հանձնման արարողությունՏոկիոն և Լիման պայմանավորվել են ամրապնդել պղնձի մատակարարումներըՆախագահի հրամանագրով ԴԵՍՊԱՆՆԵՐ ԵՆ ՆՇԱՆԱԿՎԵԼ. Եվրոպան եռում է․ սահմաններ, զորակոչ ու բողոքներԱֆրիկյան երկրներն Անթալիայում պահանջում են կատարել կլիմայական ֆինանսավորման խոստումներըՓաշինյանը ցավակցություն է հայտնել Թբիլիսիում պայթյունի հետևանքով զոհվածների հարազատներինՀռոմի կենտրոնում տասնյակ հազարավոր մարդիկ ցույցի են դուրս եկելՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահը ռոհինջաների ճամբարում պահանջել է անվտանգ վերադարձՀայաստանում անցկացվել է ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 56-րդ նիստը․ՊԵԿԴեպարդիեն մեղադրվում է խմբակային բռնաբարության մեջԹուրքական հետազոտական նավը Կարաչիում է․ հորատումը նախատեսվում է 2027-ինՄոսկվան մեղադրում է Սանդուին իշխանությունը երկարաձգելու մտադրության մեջՄհեր Գրիգորյանն ու Չեխիայի դեսպանն անդրադարձել են երկկողմ տնտեսական համագործակցությանըՓաշինյանի վերջնագիրը, «Ադրբեջան»՝ արցախցիների անձնագրերում․ Բաքվի նոր պահանջըԱՄՆ արդարադատության նախարարությունը հետ է կանգնում Ալյասկայի ընտրությունների դեմ հայցիցՄասիս քաղաքում «Dodge»-ը վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի, ապա բախվել կայանված «Opel»-ին Հայաստանում կստեղծվի մարզական մրցումների մեքենայությունների դեմ պայքարի ազգային հարթակԱսիական բորսաների անկումը խորացել է․ Թայվանի շուկան մեկ օրում կորցրել է 6,2 տոկոս Կդատապարտե՞ք Փաշինյանի պահվածքը լրագրողի հետ․ սկսեք հենց սրանից. ՎարդեւանյանՉինաստանն ու Ինդոնեզիան բանակցություններ են սկսում․ բիզնեսը համաձայնեցրել է 35 գործարքՁեզ մի՛ պատառոտեք, Փաշինյանի հետնորդը չեք դառնալու․ Աննա Գրիգորյանը՝ ՌուբինյանինՀՀ ԱԳՄԱՆ-ը ցավակցություն է հայտնել Թբիլիսիում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբԻրաքի ուժերը մտել են իրանամետ «Քաթաիբ Հեզբոլլահի» հենակետՎահան Հունանյանը նշանակվել է Լեհաստանում ՀՀ դեսպան«Եվրոպան ինքն իրեն է վնասում»․ Զախարովայի կոշտ հայտարարությունը գազային ճգնաժամի մասինԹմրանյութի իրացումների շղթա են բացահայտելԼոնդոնն ու Բրյուսելը երեք հարցով համաձայնել են․ ուսման վարձը դեռ բաց էԱրդեն զիջել եք այն ամենը, ինչ կար, այլևս թույլ չենք տա․ խաղաղություն՝ առանց զիջումներիԶախարովան լրագրողների անվտանգության վերաբերյալ ՅՈՒՆԵՍԿՕ-ի զեկույցը կեղծ է անվանելՎանաձորում բեռնատարը 15-ից ավելի մեքենաներ է ջարդել, բախվել ծառերին. 5 վիրավորներից 2-ն անչափահաս ենՎարշավան հայտնում է ռուսական երեք օդային օբյեկտի ներխուժման մասին Դուք խոչընդոտում եք խաղաղությանը՝ ՀՀ-ն այլ պետության կազմ մտցնելու համար․ թույլ չենք տա. Ռուբինյան
Ամենադիտված