«Տոտենհեմ»-ը ցանկանում է ձեռք բերել Գարեթ Բեյլին
Սպորտ
Մադրիդի «Ռեալ»-ի ֆուտբոլիստ Գարեթ Բեյլը հնարավոր է տեղափոխվի «Տոտենհեմ»: Այս մասին հայտնում է Marca-ն:
Աղբյուրի տեղեկությունների համաձայն՝ «Տոտենհեմ»-ը պատրաստ է հարձակվողի համար վճարել 60 մլն եվրո:
Բեյլի պայմանագիրը մադրիդյան թիմի հետ ավարտվում է 2022թ-ի հունիսի 30-ին:
Ավարտված մրցաշրջանում Բեյլը «Ռեալ»-ի կազմում մասնակցել է 42 խաղի, խփել է 14 գոլ և կատարել 6 արդյունավետ փոխանցում:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)