Եթե հարցեր լինեն, Սերժ Սարգսյանին կդիմենք․ Անդրանիկ Քոչարյան
Քաղաքական
Աշխատանքը ցույց կտա, թե հարցերը մինչև ուր կգնան. եթե հարցեր լինեն, մենք կդիմենք Սերժ Սարգսյանին, որպեսզի ինքն էլ պատասխանի որոշակի հարցերի: Այս մասին այսօր՝ հուլիսի 16-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը` անդրադառնալով 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրությամբ զբաղվող քննիչ հանձնաժողովի աշխատանքների ընթացքին:
«Թե դա որ պահին կլինի, կլինի, թե չի լինի, կորոշի հանձնաժողովը»,- հավելեց նա:
«Բոլոր մեր ուժային պատասխանատուները, այս պահին եթե ասելիք ունեն, պետք է կենտրոնանան տվյալ ասելիքի վրա: Բայց մենք տեսնում ենք, որ շատ պաշտոնյաներ զբաղված են հասարակության հետ այլ հոլովակներով խոսելով: Ինձ հետաքրքրում են այս պահին ապրիլյան դեպքերն ու դրանց ուսումնասիրությանն առնչվող նյութերը»,- նշեց Անդրանիկ Քոչարյանը:
Հարցին, թե հնարավոր է իրենց հանձնաժողովի գործունեության ժամկետը երկարացվի, Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց. «Ես այս պահին չեմ կարող ասել, եթե անհրաժեշտություն լինի ժամկետները երկարաձգել, ես կդիմեմ խորհրդարանաին և կարծում եմ՝ ԱԺ-ն չի մերժի: Այս ամսվա համար արդեն ունենք որոշակի արդյունքներ»,- ասաց Քոչարյանը։


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)