Կցանկանանք, որ ԱՄՆ-ը ճնշում չգործադրի Հայաստանի վրա՝ իրանական պատժամիջոցների օրակարգում ներգրավելու համար․ Արարատ Միրզոյան (տեսանյութ)
ՏեսանյութերԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը Վաշինգտոնում «Ատլանտյան խորհուրդ» (Atantic Council) հետազոտական կենտրոնում անդրադարձել է Իրանի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցներին: Այս մասին հաղորդում է Ամերիկայի ձայնը։
«Մենք կցանկանանք, որ ԱՄՆ-ը ճնշում չգործադրի Հայաստանի վրա՝ իրանական պատժամիջոցների օրակարգում ներգրավելու համար: Հայաստանը չի կարող նման գին վճարել»,- ասել է նա:
Միրզոյանը նշել է, որ չի տեսնում խոչնդոտներ հարաբերությունների խորացման առումով, սակայն ընդգծել է հստակ օրակարգի անհրաժեշտությունը:
ԱԺ նախագահի խոսքով՝ ԱՄՆ-Իրան հարաբերություններում առկա լարվածությունը բացասաբար է անդրադառնում Հայաստանի տնտեսության վրա: Միրզոյանը կարևորել է Թեհրանի հետ հարաբերությունները, քանի որ Հայասատանի չորս սահմաններից երկուսը փակ է:
Նա նաև շեշտել է, որ հարաբերությունների զարգացումը բարեկամ մեկ երկրի հետ չպետք է լինի ի հաշիվ բարեկամ մեկ այլ երկրի:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)