Կոնստանտին Օրբելյանը խաբեության զոհ է դարձել
Իրավունք
Աշխարհահռչակ դիրիժոր, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի նախկին տնօրեն Կոնստանտին Օրբելյանը խաբեության զոհ է դարձել։
Օրբելյանը դիմել է իրավապահ մարմիններին և հայտնել, որ 3 տարի առաջ մի քաղաքացու առանձնապես խոշոր չափերի գումար է տվել, որը սակայն մինչ օրս հետ չի ստացել։
Օրբելյանը հայտնել է, որ 2016 թվականի հուլիսին Երևան նոտարական գրասենյակներից մեկում իր և Գ. Մ.-ի միջև կնքվել է առք ու վաճառքի պայմանագիր, որից հետո ինքը Գ. Մ.-ին պարտքով տվել է խոշոր չափի գումար, սակայն քաղաքացին վստահությունը չարաշահելու եղանակով տիրացել է այդ գումարին։ Խոսքը շուրջ 600 հազար ԱՄՆ դոլարի մասին է։
Դեպքի կապակցությամբ ոստիկանության Շենգավիթի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում, դեպքի հանգամանքները պարզվում են։


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)