Գոհաբանության տոնից առաջ ԱՄՆ-ում մեկ գալոն բենզինի գինն իջել է մինչև 3,69 դոլար Շիրակի քրեական ոստիկանները թմրանյութի իրացումների շղթա են բացահայտել Թեհրանի ազատ շուկայում մեկ դոլարն արժե մոտ 270 հազար թուման Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են Հորմուզով նավթի հոսքն աճել է․ «Բրենթի» գինն իջել է մինչև 91,36 դոլար Մոսկվան դեմ է Ուկրաինային ՆԱՏՕ-ի օրինակով անվտանգության երաշխիքներ տալուն Իրանը մտադիր է Հայաստանի հետ սահմանին անցակետը դարձնել երկրի ամենաբանուկ ցամաքային առևտրային անցակետը Կիևում ռուսական հարվածներից 6 մարդ է զոհվել, վնասվել է երեք կամուրջ Իրանը հայտնում է Հորմուզի նեղուցում երկու նավթատարի հրդեհի մասին Հայաստանի 3 ծանրորդ կմասնակցի օլիմպիական վարկանիշային մրցաշարին ԱՄՆ-ն ու երեք դաշնակիցներ պահանջում են վերսկսել միջուկային ստուգումներն Իրանում Երբ ամբողջ Հայաստանը մի թիմ էր․ Նիկիտա Սիմոնյանն ու «Արարատ-73»-ը 

Այսօր ՀՀ-ում հակակոռուպցիոն պայքարը չի ընթանում. Նիկոլ Փաշինյան

Քաղաքական

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի անդրանիկ նիստը:

Բացելով նիստը՝ վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում նշել է.

«Այսօր մենք իրականացնում ենք հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի անդրանիկ նիստը եւ մինչ բուն օրակարգի քննարկման անցնելը՝ կցանկանայի անել մի քանի շեշտադրումներ:

Ընդհանրապես, ինչո՞ւմ է կայացել Հայաստանի Հանրապետությունում հակակոռուպցիոն պայքարի հիմնական խնդիրը: Խնդիրը եղել է այն, որ, ըստ էության, մշտապես, անընդհատ, բազմիցս, մեծածավալ այդ մասին խոսվել է, բայց իրականությունը դրանից չի փոխվել: Դրա համար եղել են բազմաթիվ պատճառներ, եւ այդ բազմաթիվ պատճառներից ամենակարեւորը, իմ գնահատմամբ, քաղաքական կամքի բացակայությունն է եղել, եւ երբեք Հայաստանում հակակոռուպցիոն պայքարը եւ հակակոռուպցիոն մեխանիզմները չեն համապատասխանել դրա վերաբերյալ խոսակցության ծավալներին եւ բովանդակությանը:

Այսօր միանշանակ է եւ աներկբա, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունն ունի հակակոռուպցիոն սկզբունքային պայքար վարելու քաղաքական կամքի հնարավորինս ամենամեծ ծավալը, բայց այսօր նույնպես Հայաստանի Հանրապետությունում հակակոռուպցիոն պայքարը չի ընթանում եւ տեղի չի ունենում այն ծավալներով եւ արդյունավետությամբ, որը կհամապատասխաներ Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքական կամքին:

Ինչո՞ւ է իրավիճակն այսպիսին: Իրավիճակն այսպիսին է, հիմա արդեն կարող ենք ասել, առաջին հերթին ինստիտուցիոնալ կայացած կառուցակարգերի բացակայության պատճառով: Իհարկե, ես մի քանի անգամ խոսել եմ այդ մասին, այստեղ պետք է նաեւ համակարգային պատճառները չանտեսել, այդ թվում` որոշակի համակարգային հնարավոր դիմադրությունը չի կարելի անտեսել, եւ այսօր մենք խնդիր ունենք ստեղծելու այնպիսի մեխանիզմներ, որ Հայաստանի Հանրապետությունում հակակոռուպցիոն պայքարը եւ՛ կանխարգելման իմաստով, եւ՛ կոռուպցիայի դեմ պայքարի իմաստով հնարավորինս եւ ցանկալի է 100 տոկոսով համապատասխանի այն քաղաքական կամքին, որն ունի Հայաստանի Հանրապետության կառավարությունը, եւ որն ունի Հայաստանի Հանրապետության խորհրդարանական մեծամասնությունը:

Իհարկե, այս համատեքստում մենք ունենք նաեւ որոշակի մարտահրավերներ, որոնցից կարեւորագույնն անձամբ ինձ համար հետեւյալն է. հակակոռուպցիոն պայքարը կազմակերպել բացառապես այնպիսի եղանակներով, ձեւերով եւ կառուցակարգերով, որպեսզի դրանք հանկարծ որեւէ կերպ կամա թե ակամա չվնասեն Հայաստանի Հանրապետության ժողովրդավարության իմիջին եւ ժողովրդավարական իրականությանը:

Սրանք նույնպես շատ կարեւոր խնդիրներ են, որոնք մենք մեր առաջ դնում ենք եւ պետք է դնենք, բայց մի բան ակնհայտ է եւ աներկբա, որ Հայաստանի Հանրապետության կառավարության եւ խորհրդարանական մեծամասնության համար աներկբա է կոռուպցիայի դեմ ամենակոշտ ձեւերով պայքար մղելը: Ընդ որում, շատ կարեւոր եմ համարում արձանագրել, որ կոռուպցիա ասելով մենք նկատի չունենք նախկին կոռուպցիան միայն, մենք նկատի ունենք նաեւ ընթացիկ եւ, որ շատ ավելի կարեւոր է, ապագա կոռուպցիան: Այսինքն, երբեք չի կարելի այսպիսի տարբերակում դնել, որովհետեւ, իմ գնահատմամբ, կոռուպցիան վտանգավոր է եղել անցյալում, կոռուպցիան ավելի վտանգավոր է հիմա, կոռուպցիան ավելի վտանգավոր է դառնալու ապագայում մեր երկրի եւ ժողովրդի ճակատագրի համար: Եվ ուրեմն մենք պետք է արագ, բայց անշտապ եւ առանց չմտածված քայլերի կարողանանք երաշխիքներ ստեղծել, որ Հայաստանի Հանրապետությունում կոռուպցիան չի կարող ունենալ այն ծավալները եւ ազդեցությունը, որ երբեւէ ունեցել է:

Ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր խորհրդարանական գործընկերներին, Մարդու իրավունքների պաշտպանին, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին, ովքեր այս գործընթացի մեջ ներգրավված են ոչ թե ի պաշտոնե, այլ համաձայնությամբ եւ հույս ունեմ, որ մեզ կհաջողվի այս համատեղ աշխատանքը դարձնել իրապես արդյունավետ»:

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ներկայացրել է ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության եւ դրա իրականացման միջոցառումների ծրագրի նախագիծը, որն արդեն հրապարակված է e-draft.am կայքում: Նա նշել է, որ փաստաթուղթը դեռ շրջանառվում է պետական մարմիններում, ինչպես նաեւ շարունակվում են քննարկումները քաղաքացիական հասարակության եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Ներկայացնելով ռազմավարությունը՝ արդարադատության նախարարը նշել է, որ հակակոռուպցիոն ռազմավարության հիմնական նպատակ է սահմանվում կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում ՀՀ կառավարության հռչակած հայեցակարգային կանխադրույթների ու սկզբունքների հետեւողական կենսագործումը բոլոր անհրաժեշտ ուղղություններով: Այդ նպատակին հասնելու համար առաջադրվել են հետեւյալ խնդիրները՝ անհրաժեշտ ինստիտուցիոնալ հենքերի ստեղծում եւ զարգացում, հանրային ծառայողի օրինավոր եւ բարեխիղճ կերպարի ձեւավորում, ոլորտային օրենսդրական դաշտի կարգավորումներում երկակի մոտեցումներ կիրառելու հնարավորությունների նվազեցում, հանրային վերահսկողության ապահովման նպատակով թափանցիկության եւ մասնակցայնության գործիքների շարունակական ներդրում, իրավական եւ գործնական արդյունավետ մեխանիզմների սահմանմամբ բարձրացնելու կոռուպցիոն գործերի բացահայտման արդյունավետություն եւ այլն: Ռազմավարությամբ առաջարկվում է կոռուպցիայի դեմ պայքարը ծավալել 3 ուղղությամբ՝ կոռուպցիայի կանխարգելում, կոռուպցիոն հանցագործությունների բացահայտում եւ հակակոռուպցիոն կրթություն եւ իրազեկում: Ռուստամ Բադասյանի խոսքով՝ հակակոռուպցիոն քաղաքականության իրականացման ինստիտուցիոնալ մոդելի առումով ներկայում քննարկումներն ընթանում են 2 հիմնական կառույցի ստեղծման շուրջ՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով եւ Հակակոռուպցիոն կոմիտե:

Նախարարը նաեւ անդրադարձել է կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունմանը: Նա տեղեկացրել, որ օրենքի նախագիծն արդեն վերջնական փուլում է, ստացվել են միջազգային փորձաքննության արդյունքները, դրանք ամփոփման փուլում են: Առաջիկայում օրենքի նախագիծը կամփոփվի եւ կներկայացվի հանրային քննարկման:

Օրակարգի երկրորդ հարցով արդարադատության նախարարը ներկայացրել է ՀՀ դատաիրավական բարեփոխումների 2019-2023 թթ. ռազմավարության հիմնական հայեցակարգային ուղղությունները: Նրա խոսքով՝ բարեփոխումները նախատեսվում է իրականացնել 2 փուլով՝ կարճաժամկետ (2019 թ. հոկտեմբեր-2020 թ. հոկտեմբեր), եւ երկարաժամկետ (2020թ. հոկտեմբեր-2023թ. դեկտեմբեր): Կարճաժամկետ բարեփոխումների մեջ են մտնում դատավորների բարեվարքության գնահատման անհրաժեշտ օրենսդրական հիմքերի մշակումը եւ նախագծերի ներկայացումը ԱԺ, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների կարողությունների զարգացումը եւ նյութատեխնիկական աջակցությունը, դատավորների կարգավիճակից բխող երաշխիքների ամրապնդումը, երկարաժամկետ բարեփոխումների շրջանակում են էլեկտրոնային արդարադատության (e-justice) համակարգի ստեղծումը եւ ներդրումը 2019-2023 թթ., այդ թվում՝ վիճակագրության ինքնաշխատ հավաքագրումը եւ արխիվի թվայնացումը, ՀՀ քրեական oրենսդրության կատարելագործումը եւ այլն:

Արդարադատության նախարարի զեկուցումից հետո ծավալվել է մտքերի շահագրգիռ փոխանակություն: Քննարկվել են Հակակոռուպցիոն կոմիտեի իրավասության շրջանակին, կարգավիճակին, գործառույթներին, կադրային համալրմանը, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի լիազորություններին, համակարգային կոռուպցիայի դեմ պայքարին, հայտարարագրման համակարգին, հակակոռուպցիոն պայքարի արդյունքների մոնիթորինգին, դատավորների բարեվարքությանը, պաշտոնատար անձանց ունեցվածքին, եկամուտների թափանցիկության եւ նրանց բարեվարքության ստուգման մեխանիզմների հստակեցմանը վերաբերող եւ այլ հարցեր, ներկայացվել են մի շարք առաջարկություններ:

Վարչապետ Փաշինյանը հանձնարարել է արդարադատության նախարարին՝ շահագրգիռ պետական կառույցների եւ հասարակական կազմակերպությունների հետ շարունակել քննարկումները Հակակոռուպցիոն ռազմավարության վերաբերյալ ներկայացված առաջարկների շուրջ եւ լրամշակված նախագիծը ներկայացնել Խորհրդի հաջորդ նիստի քննարկմանը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Գոհաբանության տոնից առաջ ԱՄՆ-ում մեկ գալոն բենզինի գինն իջել է մինչև 3,69 դոլարՇիրակի քրեական ոստիկանները թմրանյութի իրացումների շղթա են բացահայտել Թեհրանի ազատ շուկայում մեկ դոլարն արժե մոտ 270 հազար թումանՈւկրաինայում շուրջ 100 ուղևորատար գնացք է ուշանում․ որոշ չվերթների ուշացումը գերազանցել է 10 ժամըՄիջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց ենՀորմուզով նավթի հոսքն աճել է․ «Բրենթի» գինն իջել է մինչև 91,36 դոլարՄեծ Բրիտանիայում էլեկտրաէներգիայի վճարները կշարունակեն աճել․ պետական աջակցությունը բավարար չէՄոսկվան դեմ է Ուկրաինային ՆԱՏՕ-ի օրինակով անվտանգության երաշխիքներ տալունԻրանը մտադիր է Հայաստանի հետ սահմանին անցակետը դարձնել երկրի ամենաբանուկ ցամաքային առևտրային անցակետը Մոսկվան արձագանքել է Ղրիմի կամրջի վրա հարձակմանը Նիդերլանդների մասնակցության մասին տեղեկություններինԿիևում ռուսական հարվածներից 6 մարդ է զոհվել, վնասվել է երեք կամուրջԻրանը հայտնում է Հորմուզի նեղուցում երկու նավթատարի հրդեհի մասինՀայաստանի 3 ծանրորդ կմասնակցի օլիմպիական վարկանիշային մրցաշարինԶելենսկին ամերիկյան ռազմաբազաներ է ցանկանում Ուկրաինայում՝ որպես անվտանգության երաշխիքԱՄՆ-ն ու երեք դաշնակիցներ պահանջում են վերսկսել միջուկային ստուգումներն ԻրանումԵրբ ամբողջ Հայաստանը մի թիմ էր․ Նիկիտա Սիմոնյանն ու «Արարատ-73»-ըՆոյեմբերի 21-24-ը Վաղարշապատի կամրջի հարակից ճանապարհահատվածը փակ կլինի երթևեկության համար Թրամփն Իրանի դեմ նոր հարվածների հարցին կանդրադառնա հունվարի 1-ից հետոՎանաձորում բեռնատարը 15-ից ավելի ավտոմեքենա է ջարդել. կա 5 տուժածՄայր Աթոռում տեղի ունեցավ շքանշանների հանձնման արարողությունՏոկիոն և Լիման պայմանավորվել են ամրապնդել պղնձի մատակարարումներըՆախագահի հրամանագրով ԴԵՍՊԱՆՆԵՐ ԵՆ ՆՇԱՆԱԿՎԵԼ. Եվրոպան եռում է․ սահմաններ, զորակոչ ու բողոքներԱֆրիկյան երկրներն Անթալիայում պահանջում են կատարել կլիմայական ֆինանսավորման խոստումներըՓաշինյանը ցավակցություն է հայտնել Թբիլիսիում պայթյունի հետևանքով զոհվածների հարազատներինՀռոմի կենտրոնում տասնյակ հազարավոր մարդիկ ցույցի են դուրս եկելՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահը ռոհինջաների ճամբարում պահանջել է անվտանգ վերադարձՀայաստանում անցկացվել է ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 56-րդ նիստը․ՊԵԿԴեպարդիեն մեղադրվում է խմբակային բռնաբարության մեջԹուրքական հետազոտական նավը Կարաչիում է․ հորատումը նախատեսվում է 2027-ինՄոսկվան մեղադրում է Սանդուին իշխանությունը երկարաձգելու մտադրության մեջՄհեր Գրիգորյանն ու Չեխիայի դեսպանն անդրադարձել են երկկողմ տնտեսական համագործակցությանըՓաշինյանի վերջնագիրը, «Ադրբեջան»՝ արցախցիների անձնագրերում․ Բաքվի նոր պահանջըԱՄՆ արդարադատության նախարարությունը հետ է կանգնում Ալյասկայի ընտրությունների դեմ հայցիցՄասիս քաղաքում «Dodge»-ը վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի, ապա բախվել կայանված «Opel»-ին Հայաստանում կստեղծվի մարզական մրցումների մեքենայությունների դեմ պայքարի ազգային հարթակԱսիական բորսաների անկումը խորացել է․ Թայվանի շուկան մեկ օրում կորցրել է 6,2 տոկոս Կդատապարտե՞ք Փաշինյանի պահվածքը լրագրողի հետ․ սկսեք հենց սրանից. ՎարդեւանյանՉինաստանն ու Ինդոնեզիան բանակցություններ են սկսում․ բիզնեսը համաձայնեցրել է 35 գործարքՁեզ մի՛ պատառոտեք, Փաշինյանի հետնորդը չեք դառնալու․ Աննա Գրիգորյանը՝ ՌուբինյանինՀՀ ԱԳՄԱՆ-ը ցավակցություն է հայտնել Թբիլիսիում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբԻրաքի ուժերը մտել են իրանամետ «Քաթաիբ Հեզբոլլահի» հենակետՎահան Հունանյանը նշանակվել է Լեհաստանում ՀՀ դեսպան«Եվրոպան ինքն իրեն է վնասում»․ Զախարովայի կոշտ հայտարարությունը գազային ճգնաժամի մասինԹմրանյութի իրացումների շղթա են բացահայտելԼոնդոնն ու Բրյուսելը երեք հարցով համաձայնել են․ ուսման վարձը դեռ բաց էԱրդեն զիջել եք այն ամենը, ինչ կար, այլևս թույլ չենք տա․ խաղաղություն՝ առանց զիջումներիԶախարովան լրագրողների անվտանգության վերաբերյալ ՅՈՒՆԵՍԿՕ-ի զեկույցը կեղծ է անվանելՎանաձորում բեռնատարը 15-ից ավելի մեքենաներ է ջարդել, բախվել ծառերին. 5 վիրավորներից 2-ն անչափահաս ենՎարշավան հայտնում է ռուսական երեք օդային օբյեկտի ներխուժման մասին Դուք խոչընդոտում եք խաղաղությանը՝ ՀՀ-ն այլ պետության կազմ մտցնելու համար․ թույլ չենք տա. Ռուբինյան
Ամենադիտված