ՊԵԿ-ում շարունակվում է կադրերի կրճատումը. 134 աշխատակից հեռացվել է համակարգից
Տնտեսություն
Այսօր ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանն ուսումնական կենտրոնի մաքսային մասնաճյուղ այցի ժամանակ, պատասխանելով Կոմիտեի կադրային քաղաքականության վերաբերյալ լրագրողների հարցերին, մասնավորապես նշել է, որ համակարգում օպտիմալացման գործընթացը շարունակվում է։
«Երեկ համապատասխան հրամանով լուծարվել է 6 տարածքային հարկային տեսչություն, ինչի արդյունքում 134 աշխատակից հեռացվել է համակարգից: Գործընթացն ինքնանպատակ չի արվում. համապատասխան հանձնաժողովը, որի կազմում ընդգրկված են ՊԵԿ նախագահի տեղակալներ, վարչության պետեր, մասնագետներ, 3 ամիս տարածքային տեսչություններում ուսումնասիրություններ է կատարել: Այս քայլերն ուղղված են համակարգը բարձրակարգ մասնագետներով համալրելուն. այն աշխատակիցներն, ովքեր չեն բավարարում այսօրվա պահանջներին, պետք է հեռանան: Կադրային քաղաքականությանն ուղղված բարեփոխումներով կոմիտեն նոր մոտեցումների ներդրմամբ ձգտում է բարձր մակարդակի հասցնել համակարգի կադրային բազան՝ այն համապատասխանեցնելով միջազգային չափանիշներին»,- ասել է ՊԵԿ նախագահը:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում