Վարդան Մինասյանը «Արարատ-Արմենիա»-ի առաջիկա խաղի մասին
Սպորտ
Երևանի «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի կարծիքով, իր թիմը դեռ հնարավորություն ունի դուրս գալու ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի երկրորդ փուլ:
Ստոկհոլմում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Մինասյանը շեշտել է, որ մինչ խաղը չի ուզում խաղաքարտերը բացել: «Այնպես չէ, որ խաղադաշտ մտնելով՝ առաջին րոպեից ձգտելու ենք միայն պաշտպանվել: Մենք արդեն գիտենք մրցակցի ուժեղ և թույլ կողմերը և փորձելու ենք օգտագործել դրանք»,- ասել է մարզիչը:
Մինասյանի խոսքով` երկրորդ խաղում ակնկալվում է այլ սցենար, քանի որ իր թիմն առաջին խաղում հաղթել է 2:1 հաշվով: «Հույս ունեմ, որ մեկնարկային մի քանի րոպեներից հետո ֆուտբոլիստների անհանգստությունը կվերանա»,-ասել է նա:
Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի որակավորման պատասխան խաղում Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» կմրցի Շվեդիայի չեմպիոն ԱԻԿ-ի հետ: Թիմերի առաջին խաղում, որը կայացել էր Երևանում, «Արարատ-Արմենիան» հաղթել էր 2:1 հաշվով:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)