Թռչկանի շրջակայքում սանհանգույցներ ու աղբամաններ կտեղադրվեն
Հայաստան
«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է. «Թռչկանի ջրվեժը Հայաստանի լավագույն զբոսաշրջային վայրերից կարող է դառնալ: Ավաղ այն այսօր դժվարահաս մի վայր է, որտեղ միայն ամենագնաց մեքենաներ են հասնում:
Նախ ճանապարհներն են անբարեկարգ, իսկ սելավաջրերի կուտակումից գոյացած ցեխակույտերը առավել դժվարացնում են երթևեկությունը: Երբեմն ճանապարհները դառնում են նույնիսկ անանցանելի: Մեծ Պարնիից ավելի քան տասը կմ պետք է անցնել ջրվեժ հասնելու համար, սակայն անհնար է գտնել այն առանց տեղացիների օգնության, քանի որ այնտեղ տանող ցուցավահանակներ էլ չկան կամ գուցե ժամանակին եղել են, բայց վնասվել են ու ոչնչացվել: Տարածքում տեղացի զբոսաշրջիկներից հետո մնում են աղբակույտեր, քանի որ տեղադրված աղբամաններ չկան, իսկ քաղաքակիրթ կենցաղավարման կանոններից խորշող մեր հայրենակիցներից շատերը ավելի նախընտրում են աղբը տեղում թափել: Այս պարագայում ակնկալել, որ նշյալ վայրում տուրիզմը կզարգանա, անիրական է:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)