Կրթությանը խոչընդոտող բան չպետք է լինի, բայց ծուղակի մեջ էլ չպետք է ընկնենք․ Արշակյան (տեսանյութ) Լրանում է Հրանտ Դինքի սպանության 19-րդ տարին Թորոսյանը Եգիպտոսի դեսպանի հետ քննարկել է աշխատուժի շարժունակության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիրը ՈՒՂԻՂ. Դավիթ Համբարձումյանի գործով դատական նիստը Այս նախագծով որևէ նոր խմբի տարկետում չենք տալիս. Ժաննա Անդրեասյան (տեսանյութ) Երևանի կենտրոնում քաղաքացին սայթաքում է ու հայտնվում գրեթե հրդեհի լեզվակների մեջ (տեսանյութ) Անպայմանա՞, որ ամեն ինչին դեմ լինեք. Ռուբեն Ռուբինյանը՝ հունվարի 27-ը, որպես «Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատիկի օր» նշանակելու մասին (տեսանյութ) Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 7-10 աստիճանով Վայելե՛ք Նարեկի՝ 11-օրվա չկերած ուտելիքը, ՄԻՊ-ում ընդմիջում է, հուսամ՝ ձեր կոկորդով կգնա այդ սնունդը (տեսանյութ) Հայաստան-Ադրբեջան գործընթացում ահռելի առաջընթաց կա. Ռուբեն Ռուբինյան (տեսանյութ) Թուրքիան մտադիր է հունվարի վերջին բացել Հայաստանի հետ սահմանային անցակետը (տեսանյութ) Թուրքական կողմը վերականգնում է Ալիջանի անցակետը. Ռուբինյան (տեսանյութ) 

Ցավում եմ, որ հեռանալով չեմ կարող հաջողություն մաղթել. Տիգրան Պասկևիչյանը՝ Արա Շիրինյանին

Հասարակություն

Հանրային ռադիոյի եւ հեռուստատեսության խորհրդի նախագահ Արա Շիրինյանի խորհրդական Տիգրան Պասկևիչյանը, ով երեկ հայտնել էր, որ աշխատանքից ազատման դիմում է գրել, բաց նամակով դիմել է Արա Շիրինյանին։ 

«Կարծում եմ՝ կարիք չկա սկսելու նրանից, թե որքան վաղուց ենք մտերիմ և մարդկային հարաբերությունների այդ որակի մեջ որքան բնական էր խորհրդականդ դառնալու առաջարկն ընդունելը։ Լավ ճանաչելով ինձ՝ ինքդ էլ գիտեիր, որ երբևէ տիտղոսային դիրք ու պաշտոնով չեմ հաստատել անձս, և ուրեմն առաջարկդ ընդունելը միայն ու միայն ուս-ուսի գործի լծվելու համար էր, ոչ այլ պատճառով։

Հիմա ասեմ, թե ի՞նչ էի մտածում առաջարկդ ընդունելու պահին։ ա) Մտածում էի, որ հանրային հեռարձակողի նախագահը վերջապես ընտրյալ է և ոչ նշանակված՝ քաղաքական որոշմամբ։ բ) Ընտրյալ լինելով՝ օժտված է անկախությամբ և մի ուժով, որի գործադրմամբ կարելի է լուրջ բարեփոխումներ անել։ (Իսկ որ Հանրայինը, հատկապես՝ ՀՀԸ-ն, կարիք ունի արմատական փոփոխությունների, խոսել ենք թե՛ նախկինում, թե՛ առաջարկդ անելու պահին, թե՛ հետո։) գ) Մտածում էի, որ գնացել ես մի տեղ, որում լինելով ազնիվ արվեստագետ, անբասիր մարդ՝ կանգնելու ես նոմենկլատուրային բետոնի առջև, և կյանքդ այնքան էլ հեշտ չի լինելու։

Մի խոսքով, առաջարկդ ընդունեցի և չեմ ափսոսում այն 75 օրերը, որոնք անց եմ կացրել հանրայինում՝ ժամանակիս մեծ մասը վատնելով ինտրիգներ վերծանելու և կանխարգելելու, իսկ փոքրը՝ ստեղծագործական աշխատանքի վրա։ Չեմ ափսոսում, որովհետև երբևէ առիթ չէի ունենալու ներսից տեսնելու և հասկանալու, թե ինչ են ստեղծել քոչարյան-սարգսյանական իշխանությունները և թե հանրայինն ինչպես է բազմաշերտ պարսպով մեկուսացվել՝ ըստ էության դառնալով հակահանրային։

Առաջին իսկ օրվանից պնդել եմ, որ իրավիճակը փոխելու համար պետք է անել կտրուկ և արմատական քայլեր՝ դրանք սկսելով հեռուստաընկերության ղեկավարին զբաղեցրած պաշտոնից ազատելով և ընտրություն նշանակելով, ինչի իրավունքն ունես։ Առաջարկիս դեմ քո բերած միակ հակափաստարկը հետեւյալն էր. «Ընտրություն անենք, ո՞վ գա, մարդ չկա»։ Հակափաստարկիդ դեմ իմ առարկությունն էլ հետևյալն էր. «Ռադիոյի տնօրենն ընտրվեց, կարծեմ, քսան թեկնածուներից, հետը խնդիր ունե՞ս»։

Մինչև փոփոխությունը գլխից սկսելու առաջարկիս մեկնությանն անցնելը՝ ասեմ, որ 75 այս օրերի ընթացքում ինձ միշտ ապշեցրել է հակափաստարկիդ սնանկությունը և ընտրությամբ պաշտոն ստացածիդ թերահավատությունը մարդկանց սելեկտիվ առաջխաղացման նկատմամբ։ Ցավոք, նիհիլզմդ տարածվում էր ոչ միայն ղեկավար վերնախավը փոխելու, այլև առհասարակ արմատական որեւէ տեղաշարժ անելու վրա, թեև, չգիտեմ ինչու, ոգևորված խրախուսում էիր հանրությունից նախագծերի գաղափարներ ընդունող հարթակի ստեղծման առաջարկս, արտերկրյա հեռարձակման հայեցակարգի մշակումը և այլ բաներ, որոնք թերահավատությանդ հերքում-բացասումն էին՝ ինքնին և ըստ էության։

Առաջարկում էի փոփոխությունը սկսել գլխից մի քանի պատճառով. ա) հանրային հեռուստաընկերության տնօրենը հանրության մեջ ընկալվում է որպես նախկին իշխանությունների մնացուկ (չհիշեցնեմ, թե նախկին իշխանություններն ինչպես են ընկալվում), բ) ՀՀԸ տնօրենն ուղղակի կամ անուղղակի ներգրավված է քննչական կոմիտեում քննվող գործում, ինչը ստվեր է գցում հանրայինի հեղինակության վրա, գ) իր մտակերտվածքով ՀՀԸ տնօրենն ունակ չէ ընդունելու եւ իրականացնելու նոր պահանջները, որոնք առաջ են քաշվել տասնյակ տարիներ եւ ձեւակերպվել 2018-ի թավշյա հեղափոխությամբ, դ) նոր իրավիճակի թելադրանքով հանրայինում նոր բովանդակություն ներմուծելու համար անհրաժեշտ են կառուցվածքային փոփոխություններ, ֆինանսների վերաբաշխում, տնտեսական կարողությունների վերադասավորումներ, որը ՀՀԸ տնօրենը չի ցանկանում և չի կարող անել։

Թվարկված չորս կետերից յուրաքանչյուրն առանձին եւ բոլորը միասին հանրայինը հանրայնացնելու լուրջ խոչընդոտ են և դա է պատճառը, որ 2018-ի ապրիլից մինչ օրս հեղափոխությունը հեռուստատեսությամբ չի ցուցադրվել։ Եվ չի ցուցադրվելու, քանի դեռ կան մարդիկ, որոնց ընկալման մեջ հեռուստատեսությունը սուրբ խորան է, որին մոտ գալու, առավել եւս բեմ բարձրանալու իրավունք ունեն միայն ընտրյալները՝ այսպես կոչված անվանիներն ու հանրահայտները, մի բառով՝ աստղերը։

Իմ բոլոր ջանքերը նոր գաղափարներ կրող նոր մարդկանց ներմուծել եթեր, հանդիպեցին լուռ դիմադրության։ Առաջին օրերի ճանաչողական հանդիպումների ընթացքում անընդհատ հնչող «մարդ չկա, մարդ առաջարկեք» ծիծաղելի հորդորը, պարզվեց, գործի համար չէր. խորանի սրբազանությունը կորցնելու ահն էր ստիպում աղաղակել։ Եւ բնական էր, որ իմ առաջարկած մարդիկ ո՛չ հրավիրվելու էին, ո՛չ էլ փորձարկվելու։ Լուռ դիմադրությունը քո համաձայնությամբ էր։

Եթե դու կամ քեզանից աշխարհագրորեն վեր գտնվող տնօրինուհին կարծում եք, որ Պետրոս Ղազարյանը Լեոնիդ Իլյիչ Բրեժնեւն է եւ անգամ սառնարանի դուռը բացելիս պետք է երեւա, առնվազն պիտի հիմնավորեք՝ ինչո՞ւ։ Պիտի հիմնավորեք նաև, թե ինչո՞ւ Պետրոսից մինչեւ «Առավոտ լուսո» ընկած ժամանակային դիապազոնում (մոտ 10 ժամ) Հանրայինը չունի գեթ մեկ հաղորդում և հաղորդավար, որը կարող է զրույցներ վարել ոչ քաղաքական կամ ոչ էստրադային թեմաներով։

Մարդ չկա՞։ Իսկ դուք փնտրե՞լ եք։ Չեք փնտրել ու չեք փնտրելու, որովհետեւ չեք հավատում սելեկտիվ առաջխաղացմանը։ Որովհետեւ, դու՝ չգիտեմ ոնց, բայց տնօրինուհին պարզապես սարսափում է կրթված, փորձառու, անկախ ու կայացած մարդկանցից, որոնց չես ղեկավարի, պետք է համագործակցես հետները։
Հանրայինի նախագահ ընտրված ցանկացած ոք պաշտոնավարումը կսկսեր Խորհրդի կողմից կառավարվող ընկերությունների անձնակազմին մոտիկից ծանոթանալուց, հաշվապահությունը, կառուցվածքն ու հաստիքացուցակը, պայմանագրերն ու դրանց ծագումը խորությամբ ուսումնասիրելուց։

Եթե չէիր ուզում ակտիվ միջամտել ընկերությունների գործերին, այս ամենին գոնե պետք է ծանոթանայիր քո անունից կառավարություն ուղարկվող փաստաթղթերը վստահ ստորագրելու համար։

Ռադիոյի դեպքում դրա կարիքը չկար, որովհետեւ մրցույթով ընտրված գործադիր տնօրենն ինքը եռանդով լծվել է այդ գործին։ Հանձնարարեցիր ուսումնասիրել հեռուստաընկերության հաստիքացուցակը։ Մի ամբողջ հարցաշար ուղարկեցի քեզ՝ ուռճացված ադմինիստրացիայի, ղեկավար վերնախավի՝ անպարկեշտության աստիճան բարձր աշխատավարձերի եւ այլնի մասին։ Հարցաշարս մնաց սեղանիդ, իսկ տնօրինուհին, պահանջատիրոջ կեցվածքով՝ շարունակ պնդում էր. «Փող չկա, փող չկա, փող չկա…»։

Հանրայինի արբանյակային հեռարձակումը Հայաստան-Սփյուռք երկխոսության գործուն հարթակ դարձնելու փող չկա, համացանցային հեռուստաալիք ստեղծելու փող չկա, մինչդեռ, հաստիքացուցակին, հաղորդումների ու ֆիլմերի արտադրության փաստացի ծախսերին հպանցիկ հայացք նետելով անգամ՝ կարելի էր գալ եզրակացության, որ հարկատուներիս հաշվին պետության հատկացրած 6 միլիարդ դրամը խնայողաբար ծախսելով, կառավարման և լոգիստիկայի արդյունավետ ձեւեր կիրառելով հնարավոր է անել և՛ մեկը, և՛ մյուսը։ Հակափաստարկեցիր. «Հասկանո՞ւմ ես, սա պատերազմ է»։ Հասկացա ու չշարունակեցի։

Ոչ մեկի հետ անձնական խնդիր չունեմ։ Չունեմ և չեմ ունեցել պաշտոն զբաղեցնելու նպատակ, ինչի մասին միշտ բաց ասել եմ։ Քո երեւակայած «պատերազմը» ոչ թե նոր ու հին թիմերի պայքար է, այլ առհասարակ նորի ու հնի հակամարտություն։

Մի քանի անգամ մատչելի կերպով բացատրել եմ, որ հանրային հեռուստաընկերության անառիկության դարաշրջանում, նրա պարիսպներից դուրս ստեղծվել է այլ իրականություն՝ այլ բովանդակությամբ և արժեհամակարգով։ Այդ բովանդակությունն ու արժեհամակարգն էլ եղել է 2018-ի թավշյա հեղափոխության լիցքը։

Հիմա հեղափոխությունից անցել է մոտ 15 ամիս և հանրությունը դեռ չի տեսել նոր դեմքերի, չի հանդիպել նոր բովանդակության։ (Խոսքս հաղորդավարների եւ հեռուստատեսային ձևաչափերի մասին է։) Եվ գուցե սա է պատճառը, որ, ասենք օրինակ՝ ՏԻՄ վերջին ընտրություններում տասնհինգ դեպքից ութում վերընտրվեցին նախկինները։ Ստացվեց, որ ազատ ընտրելու հնարավորությունը կա, բայց չկա քննադատաբար մտածելու և համեմատելով դատելու ունակություն։

Մտածողության այս տեսակները, որ դեռ անցած գարնանը Երևանի կենտրոնում հեղափոխություն էին արտադրում, հանրության լայն զանգվածին պետք է փոխանցվեր մեր հարկերով սնվող հեռուստատեսության եթերից։ Եթե հանրայինն աշխատում է քոչարյան-սարգսյանական ռեժիմով, իսկ նույն մարդկանց գրպանային մեդիան զբաղված է փաստերի աղավաղմամբ, ֆեյք ու ցեխ շպրտելով, հանրությունն ինչպե՞ս պետք է կողմնորոշվի հնի ու նորի, լավի ու վատի, դրականի ու բացասականի ընտրության հարցում։ Ի՞նչ եզրահանգում պետք է անի հանրությունը, երբ ամեն օր եթերում տեսնում է Պետրոս Ղազարյանին, որը, պոլիցայի՝ «Կենտրոն»-ից հետը բերած ջերմեռանդությամբ՝ հիմա էլ լծվել է նոր իշխանությունների հակառակորդներին սատկացնելու գործին։

Թավշյան, անցնցումը, «սիրո եւ համերաշխության» անունն ստացածը բարոյական արժեքների փոփոխություն չէ՞ր ենթադրում։ Լավ կլինի պատասխանես այս հարցին, միայն թե ոչ «մարդ չկա» ձանձրալի հանգերգով։ Իմիջիայլոց հիշեցնեմ իմ միջնորդությամբ մոսկովյան TV-ներից մեկի հայ աշխատակցի բերած առաջարկը, որը համացանցային հեռուստաալիք ստեղծելու եւ լրատվականը հիմնովին փոխելու նորարար հայեցակարգ էր և որը քո կողմից արժանացավ նուրբ քամահրանքի։

Դու և քո հովանավորությունը վայելող տնօրինուհին լուծումներ չեք կարող գտնել, ոչ այն պատճառով, որ չեք փնտրում, այլ որովհետև ունեք այլ աշխարհայացք։ Ուղղահայաց, հրամայական կառավարումը նոր իրականությունում կորցրել է կենսունակությունը։ Ուղղահայաց, հրամայական կառավարողն այլևս վարակված է լուրջ բարդույթներով. ատում է արդի իրականությունը, ազատ մարդուն, նրա մտավոր, քաղաքացիական, մասնագիտական կարողությունն ու հմտությունները։

Վեթթինգի այս դարաշրջանում ես դեռ չեմ խոսում այն մասին, որ տնօրինուհին և նրա մերձավոր շրջապատն, ուղղահայաց կառավարչի դիրքից հոխորտալու փոխարեն, պետք է պատասխանատվության կանչվեին՝ հանրությանը տարիներ շարունակ մոլորեցնելու և նույն հանրության հարկերով վարձատրվելու համար։ Сверх наглость-ի մասին Հայկական ռադիոյի մի անեկդոտ կա, դաստիարակությունս թույլ չի տալիս պատմել։

Եվ այսպես՝ 75 օր հանրայինում անցկացնելուց հետո որոշեցի հրաժարական տալ քո խորհրդականի պաշտոնից ու վերադառնալ այնտեղ, ուր ինձ հարմարավետ եմ զգում։ Ցավում եմ, որ հեռանալով չեմ կարող հաջողություն մաղթել, որովհետև այն ինչ պատրաստվում ես անել (ավելի ճիշտ՝ չանել), անկախ որևէ մեկի բարի կամքից կամ մաղթանքից՝ դատապարտված է ձախողման»։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Միսիսիպիի սինագոգում հրդեհից վնասվել կամ կորել են սրբազան առարկաներՉինաստանը կոչ է արել ԱՄՆ-ին չշահարկել «չինական սպառնալիքը» Գրենլանդիայի հարցումՌուսական զորքերը վերահսկողություն են հաստատել Պավլովկա գյուղի նկատմամբ Կրթությանը խոչընդոտող բան չպետք է լինի, բայց ծուղակի մեջ էլ չպետք է ընկնենք․ Արշակյան (տեսանյութ)Եվրոպացի առաջնորդները չաթ են ստեղծել Թրամփին քննարկելու համար․ PoliticoԼրանում է Հրանտ Դինքի սպանության 19-րդ տարինԹորոսյանը Եգիպտոսի դեսպանի հետ քննարկել է աշխատուժի շարժունակության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիրըՈՒՂԻՂ. Դավիթ Համբարձումյանի գործով դատական նիստըԿանադացի թենիսիստուհուն անվասայլակով են դուրս բերել Australian Open-ի կորտից Այս նախագծով որևէ նոր խմբի տարկետում չենք տալիս. Ժաննա Անդրեասյան (տեսանյութ)Երևանի կենտրոնում քաղաքացին սայթաքում է ու հայտնվում գրեթե հրդեհի լեզվակների մեջ (տեսանյութ) Ուկրաինայում նախազգուշացնում են զինվորականներին ու թոշակառուներին վճարումների հնարավոր խնդիրների մասինԱնպայմանա՞, որ ամեն ինչին դեմ լինեք. Ռուբեն Ռուբինյանը՝ հունվարի 27-ը, որպես «Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատիկի օր» նշանակելու մասին (տեսանյութ)Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 7-10 աստիճանովԱրհեստական բանականության (AI) տվյալների կենտրոնները ծանրաբեռնում են ԱՄՆ էլեկտրացանցըՎայելե՛ք Նարեկի՝ 11-օրվա չկերած ուտելիքը, ՄԻՊ-ում ընդմիջում է, հուսամ՝ ձեր կոկորդով կգնա այդ սնունդը (տեսանյութ) Հայաստան-Ադրբեջան գործընթացում ահռելի առաջընթաց կա. Ռուբեն Ռուբինյան (տեսանյութ)ԵՄ-ն ղեկավարում են վախկոտներն ու թուլամորթները. Նիդեռլանդների խորհրդարանի նախկին պատգամավորԹուրքիան մտադիր է հունվարի վերջին բացել Հայաստանի հետ սահմանային անցակետը (տեսանյութ) Ամուսնությունների թվի բարձրացումը ակտիվացրել է Չինաստանի հարսանեկան բիզնեսըՌուսաստանում հին ինքնաթիռները վերադարձնում են շահագործման՝ ուղևորահոսքը պահպանելու համարԹուրքական կողմը վերականգնում է Ալիջանի անցակետը. Ռուբինյան (տեսանյութ) Սոբչակի ամուսնուն կոշտ քննադատության են ենթարկել՝ թատրոնում «պղծության» համարԻրանում բողոքի ակցիաների ընթացքում զոհերի թիվը հասել է առնվազն 5 հազարիՆարեկի օրգանիզմը հյուծվել է, 11 օր հաց չի կերել, պիտի շտապ տեղափոխվի բուժհաստատություն (տեսանյութ) Հունվարի 27-ը սահմանվեց հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր. Հայտնի է աշխատանքային կլինի, թե ոչ Գերմանիայում ամփոփել են Ռուսաստանի հետ կապերի խզումը (տեսանյութ) Նախագծում նշված ոլորտների ցանկում պարտադիր պետք է ընդգրկվի պետական կառավարման ոլորտը. Լիլիթ Գալստյան (տեսանյութ)«Լանցետ» դրոններով շարքից դուրս է բերվել ավելի քան 4000 միավոր ուկրաինական տեխնիկաԵվրոպան կոշտ արձագանքել է Թրամփի մաքսատուրքերի սպառնալիքներին Տղաները արտերկիր սովորելու են մեկնում հիմնականում բանակից ազատվելու համար. Հայկ Սարգսյան (տեսանյութ)Գերմանական դրոնների փորձարկումները Ուկրաինայում տապալվել ենԹրամփը հայտարարել է, որ Նոբելյան մրցանակ չստանալու պատճառով այլևս պարտավոր չէ մտածել «աշխարհի խաղաղության» մասին Թոշակ բարձրացնողները պիտի նորմալ շոր հագնեն. Ալեն Սիմոնյանը՝ պարգևավճարների մասին (տեսանյութ)United Airlines-ի ինքնաթիռը վայրէջքի ժամանակ կորցրել է անիվը Օռլանդոյի օդանավակայանումՍիրիայի նախագահ Ալ-Շարաան կհանդիպի ՍԴՖ առաջնորդ Աբդիին՝ հրադադարը ամրապնդելու համարՄԻՊ-ը լռում է, այս գրասենյակից որևէ մեկը չի այցելել Նարեկ Սամսոնյանին. Ֆիդանյան (տեսանյութ) (Սոբչակը մեկնաբանել է մոդել Ելենա Պերմինովայի կիսամերկ կերպարը լեռներումԱրագածոտնի քրեական ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպք են բացահայտել ԱՄՆ նախկին փոխնախագահ Մայք Փենսը քննադատել է Թրամփի հավակնությունները Գրենլանդիայի հարցում«Սենտիմենտալ արժեքը» ճանաչվել է Եվրոպայի լավագույն ֆիլմը 2025-ինՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Ռուսաստան է մեկնելու պաշտոնական այցով Հնարավոր է այցելեմ Նարեկ Սամսոնյանին.Հունանյան (տեսանյութ)ԱՄՆ-ում նշել են Ուկրաինայի հակամարտության գլխավոր մեղավորին (տեսանյութ)Մերկասառույցի պատճառով «Volkswagen ID4»-ը բախվել է հետիոտնի ցուցանակին, որն էլ ընկել է հետիոտնի վրաՄԻՊ-ը թող տեսնի այս ուտելիքը և արձագանքի ինչու՞ չեն այցելում Նարեկին, նրա հացադուլի 11֊րդ օրն է ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագանքեց Նարեկ Սամսոնյանի հացադուլինԻսպանիայում արագընթաց գնացքների բախման զոհերի թիվը հասել է 39-իԲացահայտվել է ոսկերչական խանութների ցանցում միլիոնների յուրացման սխեմաԳերմանիան Թրամփին «նշանակալի» պատասխան է մտածել․ Times
Ամենադիտված