Վարուժան Ավետիսյանն առաջարկում է հուլիսի 17–ը պաշտոնապես դարձնել ազգային տոն
Քաղաքական
«Սասնա ծռեր» համահայկական կուսակցությունը պահանջում է գործող իշխանությունից՝ վերջ տալ երկակի ստանդարտներին, դադարեցնել «ապստամբների» նկատմամբ նախորդ ռեժիմից սկսված հալածանքը և ազատել կալանքի տակ գտնվող խմբի անդամներին՝ Արմեն Բիլյանին և Սմբատ Բարսեղյանին։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության վարչության անդամ Վարուժան Ավետիսյանը։
Ավետիսյանը շնորհավորեց բոլորին «հուլիսյան ապստամբության 3–րդ տարեդարձի առթիվ», ընթերցեց «Սասնա ծռեր» կուսակցության քարտուղարության հայտարարությունը։
«Հուլիսյան ապստամբությամբ «Սասնա ծռերը» կանխեցին աղետը, վիժեցրեցին Արցախը և պետականությունը հանձնելու գործընթացը և առաջացրեցին կառավարման անհաղթահարելի ճգնաժամ, դրանով իսկ սպառելով ժողովրդի դեմ զինված բռնության ներուժը, ինչի շնորհիվ 2018թ. հնարավոր դարձավ խաղաղ անհնազանդության միջոցով վերջապես հեռացնել ռեժիմին, սակայն հետագայում իրադարձությունները զարգացան անհեթեթ և հակառակ տրամաբանությամբ։ Ռազմագերի ապստամբները դեռ ամիսներ մնացին բանտում, փոխանակ անմիջապես ազատ արձակվեին, այնուհետև ազատ արձակվեցին ընդամենը կալանքից, սակայն շարունակվում են, որպես ամբաստանյալներ դատվել նախկին իշխանության կողմից առաջադրված կեղծ մեղադրանքով, ավելին, նրանցից երկուսը՝ Արմեն Բիլյանը և Սմբատ Բարսեղյանը դեռևս բանտում են և ռազմագերի են արդեն հեղափոխպական կոչվող Հայաստանում»,– ասաց Ավետիսյանը։
Այսպիսով, կուսակցության անդամները գործող իշխանությունից պահանջում են վերջ տալ երկակի ստանդարտներին.
«Թեկուզ որոշ ուշացումով մեր երկրում հաստատվելու է արդարությունը, ոճրագործները կանգնելու են հայկական Նյուրինբերգի առաջ, իսկ հուլիսի 17–ը պաշտոնապես դառնալու է ագային տոն։ Զուգահեռաբար Արցախում հաշվառված ՀՀ քաղաքացիների մասնակցությամբ ընդունվելու է ապստամբության իրավունքն ուղիղ սահմանող նոր Սահմանադրություն, և ստեղծվելու է ազգային ու ժողովրդավարական պետություն»,– հայտարարեց Ավետիսյանը։


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)