Հնարավոր չէ 30 աստիճան սկոլյոզ ունեցող անձն ունենա նման կեցվածք. Մարինա Խաչատրյանը արդարադատության նախարարի մասին
Բժիշկ-նեյրովիրաբույժ, նախկին ավագանու անդամ Մարինա Խաչատրյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձավ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի՝ ՀՀ զինված ուժերում չծառայելու փաստին։ Մարինա Խաչատրյանը ահազանգել է, որ Ռուստամ Բադասյանի՝ զինծառայությունից ազատվելը պարունակում է կոռուպցիոն ռիսկեր, ապա պահանջել է ստեղծել հանձնաժողով, որը կուսումնասիրի նախարարի՝ զինծառայությունից ազատվելու հիմքերը։
«Ես նամակ հղել եմ պաշտպանության նախարարին, ռազմական ոստիկանության պետին և ԱԱԾ տնօրենին, ես նամակ չեմ հղել Ռուստամ Բադասյանին, իր քարտուղարուհուն կամ իր լրատվական ծառայությանը»,- ասաց Խաչատրյանը։
Մարինա Խաչատրյանը նշեց, որ ակնկալում է պատասխան այդ պատկան մարմիններից:
«Ես սպասում եմ, թե երբ է լինելու հանձնաժողովի ստեղծում և որպես մասնագետ ակնկալում եմ, որ ինձ էլ կներառեն այդ հանձնաժողովում: 30 աստիճան սկոլյոզ ունեցող անձը չի կարող ունենալ այնպիսի կեցվածք, ինչպիսին հիմա ունի Ռուստամ Բադասյանը: Մենք կարող ենք հասկանալ, որ լուրջ կոռուպցիոն մեխանիզմներ պետք է եղած լինեն, որ նա ազատվի բանակից»- ասաց Խաչատրյանը:
Խաչատրյանը նշեց, որ ներկայումս տարբեր հիվանդություններ ունեցող չորս նախարար կա այս կառավարությունում, որոնցից երեքը տղամարդ են: Մասնավորապես, նա անդրադարձավ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի առողջական վիճակին՝ նշելով, թե չնայած ներկայացվում է, որ ծառայության ընթացքում հիվանդությունը խորացել է, սակայն նա գնացել և արյան դոնոր է դարձել, ինչը համատեղելի չէ երիկամների հիվանդության հետ, որը, ըստ նրա, ունի Արսեն Թորոսյանը:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)