Վայոց ձորի մարզում արջը վնասներ է հասցրել գյուղացիներին
Արտակարգ Պատահար
«911» ծառայությունը հուլիսի 17-ին՝ ժամը 14:00-ին, տեղեկություն է ստացել այն մասին, որ հուլիսի 16-ի լույս 17-ի գիշերն արջը Վայոց ձորի մարզի Ելփին գյուղի 8-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում վնասել է 5 ծիրանենի: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Ստացված տեղեկությունը փոխանցվել է մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետին:
Արջը վնաս է հասցրել նաև Շատին գյուղում: Հուլիսի 17-ին՝ ժամը 10:00-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ հուլիսի 16-ի լույս 17-ի գիշերն արջը վնասել է Վայոց ձորի մարզի Շատին գյուղի 7-րդ փողոցի տներից մեկի հողամասի ցանցե ցանկապատը:
Ստացված տեղեկությունը փոխանցվել է մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետին:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)