Կենդանակերպի այս նշանների համար այսօր բազմաթիվ գաղտնիքներ կբացահայտվեն Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը Ուկրաինային Patriot համակարգի 500 հրթիռների մատակարարումն ակնկալվում է 2030 թվականից հետո․ ԶԼՄ Լատվիան անժամկետ արգելել է Քսենիա Սոբչակի և Կոնստանտին Բոգոմոլովի մուտքը երկիր Apple-ը նորից աշխարհի ամենաթանկ ընկերությունն է. Bloomberg Բժիշկը բացատրել է, թե ինչ վտանգների մասին կարող է վկայել մատների թմրածությունը Բժիշկը մատնանշել է առօրյա սովորություններ, որոնք բարձրացնում են խոլեստերինի մակարդակը UFC-ի չեմպիոն Մախաչևը խոսել է կարիերան ավարտելու հնարավորության մասին Երևանը՝ «Վենետիկ», Շերեմետևոյում՝ չվերթների խափանումներ, Մեքսիկայում հեղեղը մեքենաներ է տարել «Վիլլան երբեք «Մանչեսթեր Յունայթեդ» չի դառնա»․ Կարագերի խոսքերը՝ դատական հայցի պատճառ «Հաալանդը թող հեռանա Ռեալ»․ Շիրերը՝ Պրեմիեր լիգայի ռմբարկուների ռեկորդի մասին Սերժ Սարգսյանի ուշագրավ հայտարարությունը. Փարիզում մետրոյի և երկաթուղու կայարաններ կփակվեն 

Հայաստանը գրավիչ է դառնում շվեյցարացի զբոսաշրջիկների համար

Հայաստան

Հունիս-հուլիս ամիսների ընթացքում շվեյցարական առաջատար տպագիր և էլեկտրոնային մամուլի միջոցով հազարավոր շվեյցարացիների Հայաստանը ներկայացվել է որպես տուրիստական գրավիչ ուղղություն` աչքի ընկնելով ազգային ուտեստների բազմազանությամբ, բարձրակարգ գինիների տեսականիով (որը, հեղինակների ներկայացմամբ,  «ամենահինն է աշխարհում»), հազարամյա հարուստ պատմությամբ ու մշակույթով, դինամիկ զարգացող ու ժամանակակից մայրաքաղաքով:

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը տեղեկացնում է, որ նյութերը պատրաստվել են մայիսին, շվեյցարացի զբոսաշրջային լրագրողների Հայաստան կատարած ճանաչողական այցի ընթացքում` Շվեյցարիայում ՀՀ առևտրական ներկայացուցիչ Հայկ Հովհաննիսյանի նախաձեռնությամբ և Զբոսաշրջության պետական կոմիտեի աջակցությամբ:

Ճամփորդական լրագրողների ասոցիացիայի 16 ներկայացուցիչներ շուրջ մեկ շաբաթ շրջագայել են Երևանի և Հայաստանի մարզերի տեսարժան վայրերով` հետաքրքիր տեղեկություններ, մարդկային պատմություններ հավաքագրելով և նկարահանումներ իրականացնելով: Շվեյցարական լայն լսարանի համար հավաքագրված նյութերի տարածումը նպատակ ունի բարձրացնելու  Հայաստանի զբոսաշրջային գրավչությունը և խթանելու Շվեյցարիայից զբոսաշրջիկների աճը։ 

Կարևոր է նշել, որ նյութերը կրում են նաև դրական քաղաքական երանգ: Լրագրողների հետ տարված աշխատանքի արդյունքում նյութերում արտահայտված է անթաքույց համակրանք բարդ աշխարհաքաղաքական դիրքում գտնվող ու չհանձնվող քրիստոնյա հայ ազգի նկատմամբ, հավատք դեպի երկրի ապագան:

Հավաքված նյութերի թիրախային լսարանը սահմանափակված չէ միայն Շվեյցարիայով: Շվեյցարացի լրագրողների կողմից ֆրանսերենով պատրաստված նյութերը կարող են օգտագործվել այլ ֆրանկոֆոն լսարանների համար, հատկապես հաշվի առնելով Հայաստանի դերը ֆրանկոֆոն աշխարհում 2018 թվականի հոկտեմբերին Երևանում կայացած Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովից հետո:

«Cooperation» բաժանորդագրային հանդեսը Շվեյցարիայի ամենատարածված պարբերականներից է, պատկանում է Coop սուպերմարկետների ցանցին, այն ամեն շաբաթ ուղարկվում է ավելի քան 600 000 տուն (ավելի քան 1.5 միլիոն ընթերցող): Հունիսի 18-ի համարում Հայաստանը ներկայացվել է 4 էջում` նկարներով համեմված և «Հայաստանը հավատում է իր ապագային» վերնագրիրը կրող գեղեցիկ հոդվածով` https://www.cooperation.ch/armenie

Վալե կանտոնի ամենախոշոր օրաթերթի (ավելի քան 110 000 ընթերցող)` «Le Nouveliste»-ի հունիսի 21-ի համարում մեկ ամբողջական էջի վրա հրապարակվեց համանման «Հայաստանի վերագտնված հույսը» հոդվածը:

Նույն հոդվածը լույս է տեսել նաև «Le Nouveliste»-ի հետ նույն մեդիա խմբի մեջ գտնվող և Նյուշատել կանտոնում լույս տեսնող «Arcinfo» օրաթերթի (70 000 ընթերցող) հունիսի 15-ի համարում:

Գերմանալեզու «Wendezeit» բաժանորդագրային հանդեսի (շուրջ 30 000 բաժանորդ) հուլիս-սեպտեմբերի համարում 7 էջ նվիրված է Գյումրիին:

«Paris Match Suisse Edition» (50 000 ընթերցող) հանդեսի հունիս-սեպտեմբեր համարում լույս է տեսել էքսկլյուզիվ հոդված Շառլ Ազնավուրի վերանորոգվող տուն-թանգարանի մասին, որը մոտ ապագայում, հեղինակի ներկայացմամբ, դառնալու է «համաշխհարային մակարդակի տեսարժան վայր»:

Այցի արդյունքում Շվեյցարիայի զբոսաշրջության լրագրողների ասոցիացիայի կայքում (www.presstourism.ch) հրապարակվել է 15-ից ավելի թեմատիկ հոդված` ինքնատիպ նկարագրական մասով ու տպավորիչ նկարներով: Այս հոդվածաշարը դեռ շարունակվելու է և ավարտին հասնելուն պես համախմբվելու է մեկ էլեկտրոնային բրոշյուրում, որը ակտիվորեն տարածվելու է ֆրանսախոս միջավայրերում: Հոդվածներից մեկը` «Արենի` աշխարհի առաջին գինի» վերնագրով, արդեն վերատպվել է Ֆրանսիայի հայկական կայքերում` ստանալով բավական լայն տարածում:
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կենդանակերպի այս նշանների համար այսօր բազմաթիվ գաղտնիքներ կբացահայտվեն Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը Ուկրաինային Patriot համակարգի 500 հրթիռների մատակարարումն ակնկալվում է 2030 թվականից հետո․ ԶԼՄ Լատվիան անժամկետ արգելել է Քսենիա Սոբչակի և Կոնստանտին Բոգոմոլովի մուտքը երկիր Apple-ը նորից աշխարհի ամենաթանկ ընկերությունն է. Bloomberg Բժիշկը բացատրել է, թե ինչ վտանգների մասին կարող է վկայել մատների թմրածությունը Բժիշկը մատնանշել է առօրյա սովորություններ, որոնք բարձրացնում են խոլեստերինի մակարդակը Զելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունիցUFC-ի չեմպիոն Մախաչևը խոսել է կարիերան ավարտելու հնարավորության մասինԵրևանը՝ «Վենետիկ», Շերեմետևոյում՝ չվերթների խափանումներ, Մեքսիկայում հեղեղը մեքենաներ է տարել«Վիլլան երբեք «Մանչեսթեր Յունայթեդ» չի դառնա»․ Կարագերի խոսքերը՝ դատական հայցի պատճառԼեհաստանի պաշտպանության նախարարը կմասնակցի Նարոցկիի՝ Սահմանադրական դատարանի վերաբերյալ կողմերի հետ խորհրդակցություններին«Հաալանդը թող հեռանա Ռեալ»․ Շիրերը՝ Պրեմիեր լիգայի ռմբարկուների ռեկորդի մասինՍերժ Սարգսյանի ուշագրավ հայտարարությունը. Փարիզում մետրոյի և երկաթուղու կայարաններ կփակվենԹրամփի՝ Ֆլորիդայի առանձնատան մոտակայքում ՀՕՊ համակարգեր են տեղակայվել Օլեշկիի բնակիչները մոլախոտեր են կերել՝ գոյատևելու համար․ նրանց տարհանել են քաղաքիցՌուսական զորքերը ոչնչացրել են դեպի Մոսկվա թռչող մի քանի անօդաչու թռչող սարքերՀյուսիսկորեական հաքերները կասկածվում են Binance-ի ռեկորդային $6.3 մլրդ հարձակման մեջՆոր մանրամասներ են ի հայտ եկել Հուրգադայում զբոսաշրջիկների վրա տղամարդու հարձակման վերաբերյալFars․ Իրանի Քեշմ կղզու մոտակայքում անօդաչու թռչող սարքը հարձակվել է նավակների վրա․ երկու ձկնորս անհետ կորել ենՋերմուկ-Վայք ճանապարհին վնшսվել է գազատարը. ճանապարհը փակ էԳոռ Սահակյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի ԱԱ–ումՎանաձորում 6-ամյա աղջնակի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել մորըԽամենեին ասել է, որ պատերազմը դադարեցնելու պայմանները կորոշի Իրանը Ողբերգական վթար Վանաձորում․ Բուժառու տեղափոխող շտապօգնության մեքենան բախվել է բեռնատարին․ կա զոհՍերժ Սարգսյան. «Վազգեն, երանի քեզ, որ չես տեսել Հայաստանի կապիտուլյացիան ու Ղարաբաղի հայաթափումը»27 օր տևած տիեզերական պայթյունը նոր ռեկորդ է սահմանելԼատվիան արգելել է Սոբչակի և Բոգոմոլովի մուտքը երկիրԵգիպտոսում անհայտ անձը դանակով հարձակվել է զբոսաշրջիկների վրաԱրմեն Աշոտյանը՝ Սերժ Սարգսյանի հարցազրույցի արձագանքների մասինԻրանի առաջնորդը հրամայել է բանակին արդյունավետորեն արձագանքել ցանկացած սպառնալիքիՆոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիսԲըրնհեմը չի բացառել, որ Մեծ Բրիտանիան կարող է ներողություն խնդրել ստրկավաճառության մեջ իր դերի համարՀայկական գինին՝ COP17 բնապահպանական համաժողովի միջազգային հարթակումՊլեխանովցիները շրջում են մայրաքաղաքի ամենագեղատեսիլ վայրերում եւ ծածանում իրենց դրոշը Սոնա Մնացականյանի վրաերթի գործով դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ. Վճռաբեկը մերժել է բողոքներըՓարիզ-Երևան չվերթի ուղևորը ալկոհոլի պատճառով խուլիգանություն է արել․ միջադեպը հասել է ոստիկանություն Ռուսաստանի ահազանգը՝ պետականության կորստի մասին․ Բաքվի դեմ մեղադրանքներն ու Իրանի տագնապըՄերկելը հայտնել է, թե ով պետք է դառնա Գերմանիայի հաջորդ նախագահըԱրամ Սարգսյանն առաջարկում է արգելել նախընտրական դաշինքներն ու ընդլայնել ԿԸՀ լիազորություններըԼեհաստանում գումարվել է Խորհրդարանականների խորհրդի արտահերթ նիստՄոն Սեն-Միշել. ծովի մեջ կառուցված ամրոցըGOALS Girls Summit 2026-ին մասնակցել է Հայաստանի համայնքներից շուրջ 250 աղջիկԱդրբեջանը շարունակում է պահանջներ ներկայացնել. Նա բռնապետ է․ թուրք պատգամավորը՝ ԱլիևինԸմբշամարտի ԱԱ. Նարեկ Հարությունյանն ու Հրայր Ալիխանյանը պարտվեցին մեկնարկում. Armsport.amՀայաստանի և Լիբանանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի շուրջՓարիզից թռչող ինքնաթիռը արտակարգ իրավիճակի ազդանշան է տվել և վերադարձել օդանավակայանԳևորգ Պապոյանը COP17-ի վերջին օրն այցելել է էկոնոմիկայի նախարարության կանաչ տաղավարՄիրզոյանը մասնակցել է Մանամայում անցկացվող միջազգային համաժողովի պաշտոնական բացմանըԻրանի շուրջ լարվածությունը սրվում է․ հաղորդվում է նավի գնդակոծման և անօդաչուների որսման մասին
Ամենադիտված