Էդ փորձառու կադրերը չե՞ն Հայաստանը հասցրել էն վիճակին․ Փաշինյանի բացառիկ հարցազրույցը
ՔաղաքականՎարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ազատությանը» տված հարցազրույցում հակադարձեց այն քննադատություններին, որոնք ուղղվում են երիտասարդ կադրերի ուղղությամբ։
Նա հիշեցրեց, որ իրենցից առաջ էլ բազմաթիվ փորձառուներ փորձել են հեղափոխություն անել, բայց դա միայն իրենց է հաջողվել։ Փաշինյանը չի ընդունում նաև երիտասարդ բառի այդքան չարաշահումը, քանի որ օրենքը սահմանում է, որ 25 տարին լրացածը արդեն իսկ կարող է ընտրվել պատգամավոր, նախարար և այլն։
«Քաղաքական երիտասարդությունը ուրիշ կատեգորիա է։ Մեզնից առաջ հըլը տեսեք՝ ինչ կարկառուն հեղափոխականներ են եղել կամ քաղաքական թիմեր են եղել, որոնք փորձել են Հայաստանում իշխանափոխություն անել։ Բայց չեն կարողացել անել»,- ասաց Փաշինյանը։
Եվ երիտասարդների թիմն է, ըստ Փաշինյանի, արել հեղափոխություն ու անելու է նաև տնտեսական հեղափոխություն։ Վարչապետը չի ընդունում իդեալականացման փորձերը, քանի որ իրենք էլ են սխալական, բայց հարցը նվիրվածության մեջ է։ Ավելին, այս համատեքստում Փաշինյանը նույնիսկ ինքն իրենից գոհ չէ, հետևաբար չի կարող ուրիշներից գոհ լինել։


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)