Թեհրանի ազատ շուկայում մեկ դոլարն արժե մոտ 270 հազար թուման Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են Հորմուզով նավթի հոսքն աճել է․ «Բրենթի» գինն իջել է մինչև 91,36 դոլար Մոսկվան դեմ է Ուկրաինային ՆԱՏՕ-ի օրինակով անվտանգության երաշխիքներ տալուն Իրանը մտադիր է Հայաստանի հետ սահմանին անցակետը դարձնել երկրի ամենաբանուկ ցամաքային առևտրային անցակետը Կիևում ռուսական հարվածներից 6 մարդ է զոհվել, վնասվել է երեք կամուրջ Իրանը հայտնում է Հորմուզի նեղուցում երկու նավթատարի հրդեհի մասին Հայաստանի 3 ծանրորդ կմասնակցի օլիմպիական վարկանիշային մրցաշարին ԱՄՆ-ն ու երեք դաշնակիցներ պահանջում են վերսկսել միջուկային ստուգումներն Իրանում Երբ ամբողջ Հայաստանը մի թիմ էր․ Նիկիտա Սիմոնյանն ու «Արարատ-73»-ը Նոյեմբերի 21-24-ը Վաղարշապատի կամրջի հարակից ճանապարհահատվածը փակ կլինի երթևեկության համար Թրամփն Իրանի դեմ նոր հարվածների հարցին կանդրադառնա հունվարի 1-ից հետո 

Միհրան Պողոսյանի հիմնադրած «Քեթրին գրուպը» սնանկ է ճանաչվել

Քաղաքական

ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Միհրան Պողոսյանի հիմնադրած «Քեթրին գրուպ» ընկերությունը միլիոնավոր դոլարների պարտք է կուտակել և սնանկ ճանաչվել, հայտնում է NEWS.am–ը։

«Քեթրին գրուպ» ընկերությունը պարտք է կուտակել մեկ տասնյակից ավելի ընկերությունների նկատմամբ։ Պարտատեր ընկերություններից մեկն էլ ամիսներ առաջ դիմել էր դատարան՝ «Քեթրին գրուպին» սնանկ ճանաչելու պահանջով։

Միջազգային բեռնափոխադրումներով զբաղվող «Ալիանս-Լոջիսթիք» ՍՊԸ-ի ներկայացուցիչը դատարանին հայտնել է, որ «Ալիանս-Լոջիսթիք» ընկերությունը 2016թ-ի հոկտեմբերից մինչև 2018թ նոյեմբերը «Քեթրին գրուպին» մատուցել է բեռների փոխադրման կազմակերպման հետ կապված ծառայություններ:

Ըստ ընկերության՝ ծառայությունների թերի մատուցման ընթացքում պարտապանին պատճառվել է 5.647.500 ՀՀ դրամի չափով վնաս, իսկ դիմումը ներկայացնելու պահին «Քեթրին Գրուպ» ՍՊԸ-ի պարտքը կազմել է 6.832.857 ՀՀ դրամ:

Դատաքննության ընթացքում «Քեթրին Գրուպի» ներկայացուցիչն առարկել էր ներկայացված հայցի դեմ՝ նշելով, որ ՀՀ իրավասու վարչական մարմինների կողմից կիրառվել են արգելանքներ, որոնց պատճառով «Քեթրին Գրուպ» ՍՊԸ-ն օբյեկտիվորեն հնրավորություն չի ունեցել կատարել իր պարտավորությունները:

Այսպիսով Սնանկության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արսեն Բաբայանի, վճռել է «Ալիանս-Լոջիսթիք» ՍՊԸ-ի դիմումն ընդդեմ «Քեթրին Գրուպ» ՍՊԸ-ի` վերջինիս սնանկ ճանաչելու պահանջի մասին, բավարարել և «Քեթրին Գրուպ» ընկերությանը ճանաչել սնանկ։

Դատարանի որոշմամբ՝ պարտապանի սնանկության գործով կառավարիչ է նշանակվել Տիգրան Սահակյանը:

Դատարանի որոշմամբ՝ պարտատերերի առաջին ժողովը պետք է կայանար 2019թ. հուլիսի 1–ին, սակայն Տիգրան Սահակյանը NEWS.am–ին տեղեկացրեց, որ ժողովը չի կայացել, քանի որ «Քեթրին Գրուպ» ՍՊԸ-ն վերադասության կարգով ամբողջությամբ բողոքարկել է պարտատերերի ցուցակը։

«Ըստ օրենքի՝ պարտատերերի ժողովը տեղի է ունենում այն դեպքում, երբ առնվազն մեկ հաստատված պարտատեր կա, իսկ այս պարագայում ցուցակը դեռ հաստատված չէ, հետևաբար ժողովը կայանալ չէր կարող»,–ասաց մեր զրուցակիցը։

ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակված «Քեթրին գրուպ» ՍՊԸ-ի պարտատերերի պահանջների նախնական ցուցակի համաձայն՝ լուծարման գործընթացի մեջ գտնվող ընկերության դեմ գումարային պահանջ է ներկայացրել մեկ տասնյակից ավելի ընկերություններ, այդ թվում՝ «Կեչառիս հոթել» ՍՊԸ–ն։ Նշենք, որ մամուլում հրապարակված տեղեկությունների համաձայն՝ «Կեչառիս հոթել»–ը պատկանում է Միհրան Պողոսյանի ընտանիքին։ Տարբեր ընկերությունների կողմից ներկայացված գումարային պահանջն ընդհանուր առմամբ գերազանցում է շուրջ 753 մլն դրամը։

Հիշեցնենք, որ Միհրան Պողոսյանը ներկայումս գտնվում է հետախուզման մեջ առանձնապես խոշոր չափերով յուրացման, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի կապակցությամբ ՀՔԾ–ում քննվող քրեկան գործի շրջանակներում։

Միհրան Պողոսյանը հայտնաբերվել եւ ձերբակալվել է ՌԴ-ում, ապա կալանավորվել: Նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը մայիսի 28-ին փոխվել էր եւ նա այժմ գտնվում է տնային կալանքի տակ: Ըստ դատախազության՝ նրա արտահանձման գործընթացը շարունակում է:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Թեհրանի ազատ շուկայում մեկ դոլարն արժե մոտ 270 հազար թումանՈւկրաինայում շուրջ 100 ուղևորատար գնացք է ուշանում․ որոշ չվերթների ուշացումը գերազանցել է 10 ժամըՄիջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց ենՀորմուզով նավթի հոսքն աճել է․ «Բրենթի» գինն իջել է մինչև 91,36 դոլարՄեծ Բրիտանիայում էլեկտրաէներգիայի վճարները կշարունակեն աճել․ պետական աջակցությունը բավարար չէՄոսկվան դեմ է Ուկրաինային ՆԱՏՕ-ի օրինակով անվտանգության երաշխիքներ տալունԻրանը մտադիր է Հայաստանի հետ սահմանին անցակետը դարձնել երկրի ամենաբանուկ ցամաքային առևտրային անցակետը Մոսկվան արձագանքել է Ղրիմի կամրջի վրա հարձակմանը Նիդերլանդների մասնակցության մասին տեղեկություններինԿիևում ռուսական հարվածներից 6 մարդ է զոհվել, վնասվել է երեք կամուրջԻրանը հայտնում է Հորմուզի նեղուցում երկու նավթատարի հրդեհի մասինՀայաստանի 3 ծանրորդ կմասնակցի օլիմպիական վարկանիշային մրցաշարինԶելենսկին ամերիկյան ռազմաբազաներ է ցանկանում Ուկրաինայում՝ որպես անվտանգության երաշխիքԱՄՆ-ն ու երեք դաշնակիցներ պահանջում են վերսկսել միջուկային ստուգումներն ԻրանումԵրբ ամբողջ Հայաստանը մի թիմ էր․ Նիկիտա Սիմոնյանն ու «Արարատ-73»-ըՆոյեմբերի 21-24-ը Վաղարշապատի կամրջի հարակից ճանապարհահատվածը փակ կլինի երթևեկության համար Թրամփն Իրանի դեմ նոր հարվածների հարցին կանդրադառնա հունվարի 1-ից հետոՎանաձորում բեռնատարը 15-ից ավելի ավտոմեքենա է ջարդել. կա 5 տուժածՄայր Աթոռում տեղի ունեցավ շքանշանների հանձնման արարողությունՏոկիոն և Լիման պայմանավորվել են ամրապնդել պղնձի մատակարարումներըՆախագահի հրամանագրով ԴԵՍՊԱՆՆԵՐ ԵՆ ՆՇԱՆԱԿՎԵԼ. Եվրոպան եռում է․ սահմաններ, զորակոչ ու բողոքներԱֆրիկյան երկրներն Անթալիայում պահանջում են կատարել կլիմայական ֆինանսավորման խոստումներըՓաշինյանը ցավակցություն է հայտնել Թբիլիսիում պայթյունի հետևանքով զոհվածների հարազատներինՀռոմի կենտրոնում տասնյակ հազարավոր մարդիկ ցույցի են դուրս եկելՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահը ռոհինջաների ճամբարում պահանջել է անվտանգ վերադարձՀայաստանում անցկացվել է ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 56-րդ նիստը․ՊԵԿԴեպարդիեն մեղադրվում է խմբակային բռնաբարության մեջԹուրքական հետազոտական նավը Կարաչիում է․ հորատումը նախատեսվում է 2027-ինՄոսկվան մեղադրում է Սանդուին իշխանությունը երկարաձգելու մտադրության մեջՄհեր Գրիգորյանն ու Չեխիայի դեսպանն անդրադարձել են երկկողմ տնտեսական համագործակցությանըՓաշինյանի վերջնագիրը, «Ադրբեջան»՝ արցախցիների անձնագրերում․ Բաքվի նոր պահանջըԱՄՆ արդարադատության նախարարությունը հետ է կանգնում Ալյասկայի ընտրությունների դեմ հայցիցՄասիս քաղաքում «Dodge»-ը վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի, ապա բախվել կայանված «Opel»-ին Հայաստանում կստեղծվի մարզական մրցումների մեքենայությունների դեմ պայքարի ազգային հարթակԱսիական բորսաների անկումը խորացել է․ Թայվանի շուկան մեկ օրում կորցրել է 6,2 տոկոս Կդատապարտե՞ք Փաշինյանի պահվածքը լրագրողի հետ․ սկսեք հենց սրանից. ՎարդեւանյանՉինաստանն ու Ինդոնեզիան բանակցություններ են սկսում․ բիզնեսը համաձայնեցրել է 35 գործարքՁեզ մի՛ պատառոտեք, Փաշինյանի հետնորդը չեք դառնալու․ Աննա Գրիգորյանը՝ ՌուբինյանինՀՀ ԱԳՄԱՆ-ը ցավակցություն է հայտնել Թբիլիսիում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբԻրաքի ուժերը մտել են իրանամետ «Քաթաիբ Հեզբոլլահի» հենակետՎահան Հունանյանը նշանակվել է Լեհաստանում ՀՀ դեսպան«Եվրոպան ինքն իրեն է վնասում»․ Զախարովայի կոշտ հայտարարությունը գազային ճգնաժամի մասինԹմրանյութի իրացումների շղթա են բացահայտելԼոնդոնն ու Բրյուսելը երեք հարցով համաձայնել են․ ուսման վարձը դեռ բաց էԱրդեն զիջել եք այն ամենը, ինչ կար, այլևս թույլ չենք տա․ խաղաղություն՝ առանց զիջումներիԶախարովան լրագրողների անվտանգության վերաբերյալ ՅՈՒՆԵՍԿՕ-ի զեկույցը կեղծ է անվանելՎանաձորում բեռնատարը 15-ից ավելի մեքենաներ է ջարդել, բախվել ծառերին. 5 վիրավորներից 2-ն անչափահաս ենՎարշավան հայտնում է ռուսական երեք օդային օբյեկտի ներխուժման մասին Դուք խոչընդոտում եք խաղաղությանը՝ ՀՀ-ն այլ պետության կազմ մտցնելու համար․ թույլ չենք տա. ՌուբինյանԶախարովա․ Եվրոպացիները պատրաստ չեն Ուկրաինայի հարցով բանակցությունների լիարժեք մասնակցությանըԼևոն Տեր-Պետրոսյանի ուղերձից հետո Նիկոլ Փաշինյանը քննադատական գրառում է հրապարակել
Ամենադիտված