Երեւանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը այսօր՝ հուլիսի 17-ին, մի շարք քաղաքացիներ ակցիա է իրականացրել՝ պահանջելով Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանից կատարել նախընտրական խոստումները: Նրանք անցորդներին Մարությանի նկարով փուչկներ են բաժանել՝ հորդորելով պահանջատեր լինել։
Սոնա Աղեկյանը ակցիայի տեսանյութը հրապարակել է ֆեյսբուքյան իր էջում։ «Պահանջում ենք ի կատար ածել նախընտրական խոստումները, պարոն Քաղաքապե՛տ»,- տեսանյութին կից գրել է նա:
Աղեկյանը նաեւ հայտնել է, որ սկսում են ֆլեշմոբ․ քաղաքապետի նկարը փակցնելու են աղբով լի բոլոր աղբամանների վրա, եւ եթե աղբը չմաքրվի, հաջորդ քայլով Հայկ Մարությանին հայտարարելու են իմպիչմենթ։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը