Բախումների հետևանքով Իջևանի բժշկական կենտրոն է տեղափոխվել 13 անձ
Հասարակություն
Իջևանում տեղի ունեցած բախումների հետևանքով Իջևանի բժշկական կենտրոն է տեղափոխվել 13 անձ: Այս մասին հայտնում է ՀՀ Առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը
Գրառման մեջ, մասնավորապես, ասվում է.
«Իջևանում տեղի ունեցած բախումների հետևանքով այս պահի դրությամբ Իջևանի բժշկական կենտրոն է տեղափոխվել 13 անձ։ Տուժողներն անցում են անհրաժեշտ ծավալով հետազոտություններ։
Վնասվածքները հիմնականում քերծվածքների կամ թեթև սալջարդերի տեսքով են։ Վերջիններս գտնվում են բժիշկների հսկողության տակ, մի մասը կրկնակի հետազոտությունից հետո դուրս կգրվի»։


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)