Կենդանակերպի այս նշանների համար այսօր բազմաթիվ գաղտնիքներ կբացահայտվեն Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը Ուկրաինային Patriot համակարգի 500 հրթիռների մատակարարումն ակնկալվում է 2030 թվականից հետո․ ԶԼՄ Լատվիան անժամկետ արգելել է Քսենիա Սոբչակի և Կոնստանտին Բոգոմոլովի մուտքը երկիր Apple-ը նորից աշխարհի ամենաթանկ ընկերությունն է. Bloomberg Բժիշկը բացատրել է, թե ինչ վտանգների մասին կարող է վկայել մատների թմրածությունը Բժիշկը մատնանշել է առօրյա սովորություններ, որոնք բարձրացնում են խոլեստերինի մակարդակը UFC-ի չեմպիոն Մախաչևը խոսել է կարիերան ավարտելու հնարավորության մասին Երևանը՝ «Վենետիկ», Շերեմետևոյում՝ չվերթների խափանումներ, Մեքսիկայում հեղեղը մեքենաներ է տարել «Վիլլան երբեք «Մանչեսթեր Յունայթեդ» չի դառնա»․ Կարագերի խոսքերը՝ դատական հայցի պատճառ «Հաալանդը թող հեռանա Ռեալ»․ Շիրերը՝ Պրեմիեր լիգայի ռմբարկուների ռեկորդի մասին Սերժ Սարգսյանի ուշագրավ հայտարարությունը. Փարիզում մետրոյի և երկաթուղու կայարաններ կփակվեն 

90 մլն դրամ հատկացվեց Ռուսաստանից, Վրաստանից, Չինաստանից զբոսաշրջիկների ներգրավմանը

Հայաստան

ՀՀ կառավարությունը ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեին լրացուցիչ գումար հատկացրեց` ավելացնելով ՀՀ 2019 թվականի պետական բյուջեի եկամուտները և ծախսերի ծրագրային ցուցանիշները 105.0 մլն դրամով: Այս մասին տեղեկացրեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ներկայացվող ենթածրագրերն ուղղված են զբոսաշրջության ոլորտի առաջնային երկու հիմնախնդիրների լուծմանը՝ ենթակառուցվածքների զարգացմանը և Հայաստանի ճանաչելիության բարձրացմանը միջազգային զբոսաշրջային շուկայում։ Հայաստանի ճանաչելիության բարձրացումը միջազգային շուկայում զբոսաշրջության ոլորտի պետական քաղաքականության առաջնահերություններից է։  Հայաստանի և հայկական զբոսաշրջային արդյունքի ճանաչելիության բարձրացման նպատակով հավելյալ 90.0 մլն ՀՀ դրամը կուղղվի ընտրված թիրախային շուկաներում մարքեթինգային  միջոցառումների իրականացմանը:

Նպատակն է թիրախավորել նոր շուկաներ և վերջիններում, ինչպես նաև հիմնական նպատակային շուկաներում իրականացնել խոշոր և համակարգված մարքեթինգային միջոցառումներ, որոնք կնպաստեն տվյալ երկրներից դեպի Հայաստան զբոսաշրջային հոսքերի շարունակական ավելացմանը։

Զբոսաշրջության տարեկան ծրագրի շրջանակներում Հայաստանի ճանաչելիության բարձրացման գործընթացն իրականացվում է 3 հիմնական ուղղություններով՝ Հայաստանի մասնակցությունը միջազգային զբոսաշրջային խոշոր ցուցահանդեսներին, դեպի Հայաստան մասնագիտացված ԶԼՄ-ների և բլոգերների ճանաչողական այցերի կազմակերպում և թիրախավորված թվային մարքեթինգի իրականացում։

Նախագծով առաջարկվում է իրականացնել լայնածավալ մարքեթինգային արշավներ 3 հիմնական թիրախային շուկաներում, մասնավորապես.  Ռուսաստան` Ռուսական ավիաընկերությունների, Մոսկվայի մետրոպոլիտենի, ռուսական հայտնի կինոթատրոնների ցանցերի և այլ ամենաշատ այցելվող վայրերում «Армения, это же так доступно» «Հայաստանն այնքան հասանելի է» գովազդային արշավների կազմակերպում, այդ թվում․ Հայաստանի մասին տեսահոլովակների և բաներների տեղադրման ապահովում` թիրախավորվելով Ռուսաստանի մայրաքաղաքը և 1 մլն-ից ավել բնակչություն ունեցող մի շարք քաղաքներ:

Վրաստան՝ Վրաստանի մի շարք հայտնի զբոսաշրջավայրերում և զբոսաշրջային ենթակառուցվածքներում նախատեսվում է «Հայաստան, քո հաջորդ ուղղությունը» «Armenia, your next destination» մարքեթինգային արշավների կազմակերպում, այդ թվում՝ ինտերակտիվ բաներների և տեսահոլովակների տեղադրում․ արշավը հնարավորություն կտա թիրախավորել ոչ միայն վրացի զբոսաշրջիկներին, այլև տվյալ պահին Վրաստանում գտնվող այցելուներին և հնարավորություն կստեղծվի Վրաստանի միջազգային զբոսաշրջային հոսքերի մի մասն ուղղել դեպի Հայաստան:

Չինաստան՝ Չինական WeChat առցանց հարթակի, չինական ավիաընկերությունների և մի շարք այլ հայտնի հարթակների միջոցով «Armenia- Emotions are Visa Free now»  «Հայաստանն. էմոցիաները այժմ առանց վիզա են» գովազդային արշավների կազմակերպում, ինչը կնպաստի չինական շուկայում Հայաստանի մասին ճանաչելիութան բարձրացմանը և առանց մուտքի արտոնագրի Հայաստան մուտքի հնարավորության մասին իրազեկմանը։

Նախատեսվող ենթածրագրերի իրականացման արդյունքում հնարավոր կլինի բարձրացնել Հայաստանի և հայկական զբոսաշրջային արդյունքի ճանաչելիությունը, ապահովել դեպի  Հայաստան զբոսաշրջային հոսքերի կայուն և կտրուկ ավելացում, բարձրացնել մատուցվող ծառայությունների որակը, խթանել տարածքային համաչափ զարգացմանը և նպաստել լրացուցիչ ֆինանսական մուտքերի ներգրավմանը ՀՀ պետական բյուջե։

Ենթակառուցվածքների զարգացում

Հայաստանի զբոսաշրջային ամենաշատ այցելվող տեսարժան վայրերի շրջակայքում գոտիավորման բացակայության հետևանքով առկա են չհամակարգված մատուցվող ծառայություններ, տրանսպորտային միջոցների կայանման խնդիրներ, այցելությունների վիճակագրության հավաքագրման բացակայություն:

Ծրագրի միջոցով նախատեսվում է նախագծել տեսարժան վայրերի հարակից տարածքների բարեկարգման տիպային մոդել, ըստ որի` կառանձնացվեն համայնքային առևտրի գոտիները, կկառուցվեն միանման տաղավարներ համայնքի` վաճառք իրականացնող բնակիչների համար, կբարեկարգվի և կգծանշվի ավտոկայանատեղի, ինչպես նաև կսահմանվի մեքենաների մուտք ու ելքի կայանման ձևաչափ: Վերոհիշյալ աշխատանքների իրականացման համար ահրաժեշտ ֆինանսական հատկացումը կազմում է 15 մլն ՀՀ դրամ, ինչի արդյունքում  մշակված նախագծերը կդառնան տիպային մոդելներ ՀՀ մարզերում կիրառելու և նպաստելու հանրային ենթակառուցվածքների զարգացմանը, ինչպես նաև վերջիններս կդիտարկվեն նաև որպես զբոսաշրջության ոլորտում ներդրումների ներգրավման նոր միջոցներ։

Ենթակառուցվածքների բաղադրիչով նախատեսվում է մեկ այլ ծրագրի իրականացում՝ ճամփեզրյա կայանի նախագծանախահաշվային աշխատանքների իրականացում: 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կենդանակերպի այս նշանների համար այսօր բազմաթիվ գաղտնիքներ կբացահայտվեն Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը Ուկրաինային Patriot համակարգի 500 հրթիռների մատակարարումն ակնկալվում է 2030 թվականից հետո․ ԶԼՄ Լատվիան անժամկետ արգելել է Քսենիա Սոբչակի և Կոնստանտին Բոգոմոլովի մուտքը երկիր Apple-ը նորից աշխարհի ամենաթանկ ընկերությունն է. Bloomberg Բժիշկը բացատրել է, թե ինչ վտանգների մասին կարող է վկայել մատների թմրածությունը Բժիշկը մատնանշել է առօրյա սովորություններ, որոնք բարձրացնում են խոլեստերինի մակարդակը Զելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունիցUFC-ի չեմպիոն Մախաչևը խոսել է կարիերան ավարտելու հնարավորության մասինԵրևանը՝ «Վենետիկ», Շերեմետևոյում՝ չվերթների խափանումներ, Մեքսիկայում հեղեղը մեքենաներ է տարել«Վիլլան երբեք «Մանչեսթեր Յունայթեդ» չի դառնա»․ Կարագերի խոսքերը՝ դատական հայցի պատճառԼեհաստանի պաշտպանության նախարարը կմասնակցի Նարոցկիի՝ Սահմանադրական դատարանի վերաբերյալ կողմերի հետ խորհրդակցություններին«Հաալանդը թող հեռանա Ռեալ»․ Շիրերը՝ Պրեմիեր լիգայի ռմբարկուների ռեկորդի մասինՍերժ Սարգսյանի ուշագրավ հայտարարությունը. Փարիզում մետրոյի և երկաթուղու կայարաններ կփակվենԹրամփի՝ Ֆլորիդայի առանձնատան մոտակայքում ՀՕՊ համակարգեր են տեղակայվել Օլեշկիի բնակիչները մոլախոտեր են կերել՝ գոյատևելու համար․ նրանց տարհանել են քաղաքիցՌուսական զորքերը ոչնչացրել են դեպի Մոսկվա թռչող մի քանի անօդաչու թռչող սարքերՀյուսիսկորեական հաքերները կասկածվում են Binance-ի ռեկորդային $6.3 մլրդ հարձակման մեջՆոր մանրամասներ են ի հայտ եկել Հուրգադայում զբոսաշրջիկների վրա տղամարդու հարձակման վերաբերյալFars․ Իրանի Քեշմ կղզու մոտակայքում անօդաչու թռչող սարքը հարձակվել է նավակների վրա․ երկու ձկնորս անհետ կորել ենՋերմուկ-Վայք ճանապարհին վնшսվել է գազատարը. ճանապարհը փակ էԳոռ Սահակյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի ԱԱ–ումՎանաձորում 6-ամյա աղջնակի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել մորըԽամենեին ասել է, որ պատերազմը դադարեցնելու պայմանները կորոշի Իրանը Ողբերգական վթար Վանաձորում․ Բուժառու տեղափոխող շտապօգնության մեքենան բախվել է բեռնատարին․ կա զոհՍերժ Սարգսյան. «Վազգեն, երանի քեզ, որ չես տեսել Հայաստանի կապիտուլյացիան ու Ղարաբաղի հայաթափումը»27 օր տևած տիեզերական պայթյունը նոր ռեկորդ է սահմանելԼատվիան արգելել է Սոբչակի և Բոգոմոլովի մուտքը երկիրԵգիպտոսում անհայտ անձը դանակով հարձակվել է զբոսաշրջիկների վրաԱրմեն Աշոտյանը՝ Սերժ Սարգսյանի հարցազրույցի արձագանքների մասինԻրանի առաջնորդը հրամայել է բանակին արդյունավետորեն արձագանքել ցանկացած սպառնալիքիՆոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիսԲըրնհեմը չի բացառել, որ Մեծ Բրիտանիան կարող է ներողություն խնդրել ստրկավաճառության մեջ իր դերի համարՀայկական գինին՝ COP17 բնապահպանական համաժողովի միջազգային հարթակումՊլեխանովցիները շրջում են մայրաքաղաքի ամենագեղատեսիլ վայրերում եւ ծածանում իրենց դրոշը Սոնա Մնացականյանի վրաերթի գործով դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ. Վճռաբեկը մերժել է բողոքներըՓարիզ-Երևան չվերթի ուղևորը ալկոհոլի պատճառով խուլիգանություն է արել․ միջադեպը հասել է ոստիկանություն Ռուսաստանի ահազանգը՝ պետականության կորստի մասին․ Բաքվի դեմ մեղադրանքներն ու Իրանի տագնապըՄերկելը հայտնել է, թե ով պետք է դառնա Գերմանիայի հաջորդ նախագահըԱրամ Սարգսյանն առաջարկում է արգելել նախընտրական դաշինքներն ու ընդլայնել ԿԸՀ լիազորություններըԼեհաստանում գումարվել է Խորհրդարանականների խորհրդի արտահերթ նիստՄոն Սեն-Միշել. ծովի մեջ կառուցված ամրոցըGOALS Girls Summit 2026-ին մասնակցել է Հայաստանի համայնքներից շուրջ 250 աղջիկԱդրբեջանը շարունակում է պահանջներ ներկայացնել. Նա բռնապետ է․ թուրք պատգամավորը՝ ԱլիևինԸմբշամարտի ԱԱ. Նարեկ Հարությունյանն ու Հրայր Ալիխանյանը պարտվեցին մեկնարկում. Armsport.amՀայաստանի և Լիբանանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի շուրջՓարիզից թռչող ինքնաթիռը արտակարգ իրավիճակի ազդանշան է տվել և վերադարձել օդանավակայանԳևորգ Պապոյանը COP17-ի վերջին օրն այցելել է էկոնոմիկայի նախարարության կանաչ տաղավարՄիրզոյանը մասնակցել է Մանամայում անցկացվող միջազգային համաժողովի պաշտոնական բացմանըԻրանի շուրջ լարվածությունը սրվում է․ հաղորդվում է նավի գնդակոծման և անօդաչուների որսման մասին
Ամենադիտված