74-ամյա որդին կասկածվում է 94-ամյա մորը սպանելու մեջ
Արտակարգ Պատահար
Այսօր՝ հուլիսի 18-ին, սպանություն է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 12:30-ի սահմաններում Արմավիրի բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ոստիկանության Արմավիրի բաժին, որ հիվանդանոցի շտապօգնության խումբը կանչով մեկնել է Նորապատ գյուղում գտնվող հանրակացարան, որտեղ սենյակներից մեկում հայտնաբերվել է կնոջ դի:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները նշված տանը հայտնաբերել են տանտիրուհու՝ 94-ամյա Շողակաթ Մարտիրոսովայի դին: Այս պահին դեպքի վայրում զննություն են կատարում քննիչները, և աշխատում է դատական բժիշկը: Ըստ դատաբժշկի նախնական հայտնած տեղեկությունների՝ մահացածի մարմնի վրա կան բազմաթիվ սալջարդեր, կոտրվածքներ: Նա մահացել է բռնության հետևանքով: Փաստի առթիվ Արմավիրի մարզային քննչական վարչությունում՝ վարչության պետ Ս. Տոնոյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ, և հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Աղբյուրի տեղեկություններով՝ սպանությունը կատարելու կասկածանքով Արմավիրի մարզի ոստիկանները տաք հետքերով հայտնաբերել են 74-ամյա Պետրոս Պողոսյանին: Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առջև խոսել, ասում էին, որ կասկածյալը սպանվածի որդին է, ով քննիչի որոշմամբ ձերբակալվել է:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)