Նախշուն Տավարացյանի լիազորությունների դադարեցման պահանջով հարցի քննությունը կշարունակվի վաղը. ԲԴԽ
Քաղաքական
Բարձրագույն դատական խորհրդում այսօր՝ հուլիսի 18-ին, «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 86-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն, տեղի ունեցավ Խորհրդի դատավոր-անդամ Նախշուն Տավարացյանի լիազորությունների դադարեցման պահանջով Խորհրդի գիտնական անդամներ Գրիգոր Բեքմեզյանի, Հայկ Հովհաննիսյանի և Լիպարիտ Մելիքջանյանի կողմից հրավիրված նիստը, որտեղ Խորհուրդը հանդես եկավ որպես դատարան:
Ինչպես տեղեկացնում է Բարձրագույն դատական խորհրդի լրատվական ծառայությունը՝ Նախշուն Տավարացյանի լիազորությունների դադարեցման պահանջով հարցի լուծման քննությունը կշարունակվի վաղը՝ հուլիսի 19-ին, ժամը 11:00-ին (Կորյունի 17):


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)