Աֆրիկայի ամենաերկար մայրուղին անվանակոչվել է Թրամփի պատվին Կենդանակերպի երեք նշաններ մտնում են նոր հզոր շրջան. ի՞նչ է նրանց սպասվում Երևանում վնասազերծվել են բնակարանային գողեր. հայտնաբերվել են միլիոնների արժեքով ադամանդներ Կրակը մոտենում է Մեգարային․ Աթենքից արևմուտք խոշոր հրդեհը հազարավոր հեկտար անտառ է ոչնչացրել Մոսկվան փորձում է փրկվել տապից․ մետրոյի և կայարանների ուղևորներին անվճար ջուր են բաժանում Սա Ազգային ժողով չէ, այլ պետական բյուջեն լափող անպատասխանատու լեզվանիների համույթ. Արմեն Այվազյան Լիովին կտրված է առողջ բանականության հետ կապված ամեն ինչից. Կոբախիձեն` Սաակաշվիլիի մասին Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 38-ի Ռոնալդուն և Ջորջինան կօրինականացնեն իրենց հարաբերությունները. հայտնի են պսակադրության օրն ու մանրամասները Ինդոնեզիայի ափերի մոտ լաստանավում հրդեհ է բռնկվել. հինգ մարդ զոհվել է, տասնյակները համարվում են անհետ կորած Վեհափառը հորդորել է նորընտիր պատգամավորներին օրենսդիր առաքելության մեջ լինել նախանձախնդիր, հավատարիմ իրենց կոչմանը. մանրամասներ Նոր Կեսարիա գյուղով հոսող ջրատարում 75-ամյա տղամարդ է ջրահեղձ եղել 

Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակն օրենքի խախտումով են խուզարկել. «Փաստինֆո»

Քաղաքական

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործը քննող Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում խուզարկություն եւ առգրավումներ կատարելու համար դատախազությունը նոր շունչ է հաղորդել շուրջ մեկ տարվա վաղեմության հաղորդմանը։ «Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ տվյալ հաղորդման հիման վրա քրեական գործի հարուցումը նախկինում մերժվել էր, դատախազության կողմից էլ օրինականությունը ստուգվել, բայց հունիսի վերջերին որոշել են  փոխել դիրքորոշումը։

Այսպես՝ «Փաստինֆո»-ին հաջողվեց պարզել, որ դատավոր Դավիթ Գրիգորյանի վարույթում քննվող մեկ այլ գործով դեռեւս 2018 թվականին  աշնանը քաղաքացին բողոքել էր, թե, իբր, կեղծիք է կատարվել. Գործի նյութերում տեսել էր ծանուցագիր, որն ինքը չէր ստացել ու հաղորդում ներկայացրել, թե դատարանի կողմից կատարվել է կեղծիք։ Հետագայում՝ քննության ընթացքում պարզվել էր, որ իրականում դատարանը վիճարկվող ծանուցագրով նշանակված դատական նիստը հետաձգել է, քանի որ տեսել են  ծանուցագիրը չի ուղարկվել եւ առանց կողմի նիստ չեն անցկացրել,  ծանուցագիր են ուղարկել՝ մեկ այլ օրվա համար ու նիստերը բնականոն հունով շարունակվել են։

Պարզված հանգամանքների հիման վրա՝ ՀՔԾ-ն այս տարվա փետրվարին որոշել է մերժել քրեական գործի հարուցումը, որի օրինականությունն ստուգվել է հսկող դատախազի կողմից։ Մեր տեղեկություններով՝ կողմը բողոքել է նախ դատախազության, ապա դատարան, սակայն երկուսն էլ գտել են, որ ՀՔԾ-ի կողմից քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը օրինական է։ 

Դրանից ամիսներ անց՝ հունիսի վերջերին, դատախազությունը որոշել է վերանայել տվյալ գործը։ Այսինքն՝ այն բանից հետո, երբ դատավոր Դավիթ Գրիգորյանը իր վարույթում քննվող քրեական գործով որոշում է  փոխել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը, ապա նաեւ կասեցնել վարույթը ու դիմել ՍԴ՝ դատախազությունում սկսում են կասկածել նախկինում մերժված քրեական գործի օրինականության վրա.  գլխավոր դատախազի որոշմամբ վերացվում է  դեռեւս փետրվարին կայացված որոշումը եւ  քրեական գործ հարուցվում՝ պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի հատկանիշներով, որով քննության կատարումը հանձնարարվում է ՀՔԾ-ին։

Մեր հավաստի տեղեկությունների համաձայն՝ դատավորի աշխատասենյակում առգրավում եւ խուզարկություն կատարվել է հենց այս քրեական գործի շրջանակներում, որն ուղեկցվել է խախտումներով։ Մասնավորապես՝ առգրավվել են դատավորի եւ նրա աշխատակիցների համակարգիչների հիշողության կրիչները։ Ավելին՝ մեր տեղեկություններով՝ ՀՔԾ-ն դատավորի աշխատասենյակից առգրավել է նաեւ Ռոբերտ Քոչարյանի գործին առնչվող նյութեր։

Ասել է թե՝ ՀՔԾ քննիչներին բոլորովին այլ գործ է հետաքրքրել։

Նկատենք նաեւ, որ դատավոր Դավիթ Գրիգորյանը մինչեւ հուլիսի վերջերը գտնվում է արձակուրդի մեջ, եւս ինչպես գրվել էր մամուլում, իր աշխատասենյակում առգրավում կատարելը անսպասելի է եղել նրա համար, որն այդ օրը պատահական էր գնացել դատարան։ Մինչդեռ՝ ՀՀ դատական օրենսգրքի  53-րդ հոդվածը պահանջում է, որ գործողություններից առնվազն մեկ օր առաջ դատավորը պետք է տեղեկացվի այդ մասին։

«Քրեական հետապնդման մեջ չգտնվող դատավորի մասնակցությամբ քննչական գործողություն կատարելու անհրաժեշտության դեպքում մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը քննչական գործողությունն սկսելուց առնվազն մեկ օր առաջ իրազեկում է Բարձրագույն դատական խորհրդին եւ համապատասխան դատավորին»,- սեւով սպիտակի վրա գրված է օրենսգրքում, ինչը վարույթն իրականացնող մարմինը չի ապահովել եւ դատավորի անձնական համակարգչի հիշողության կրիչն առգրավվել, իսկ աշխատասենյակում խուզարկություններ  են կատարվել առանց նրան նախապես տեղյակ պահելու։

Ավելին՝ նույն հոդվածի 2-րդ մասն ամրագրում է, որ քրեական հետապնդման մեջ չգտնվող դատավորի մասնակցությամբ քննչական գործողությունը պետք է կատարվի նախապես դատավորի հետ համաձայնեցված ժամանակ եւ վայրում՝ առավելագույնս ապահովելով քննչական գործողության գաղտնիությունը, նրա հեղինակությանը չվնասելու համար:

Թարմացված ԲԴԽ-ին սպասում է նոր ու հետաքրքիր փորձություն. Արդյոք կարձագանքեն հնչեղություն ունեցող քրեական գործը քննող դատավորի շուրջ տեղի ունեցող իրադարձություններին, ու կփորձեն նվազագույնի հասցնել, չեզոքացնել բոլոր այն գործողությունները, որոնք իրենց մեջ պարունակում են դատավորի նկատմամբ ճնշման տարրեր։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Աֆրիկայի ամենաերկար մայրուղին անվանակոչվել է Թրամփի պատվինԿենդանակերպի երեք նշաններ մտնում են նոր հզոր շրջան. ի՞նչ է նրանց սպասվում Երևանում վնասազերծվել են բնակարանային գողեր. հայտնաբերվել են միլիոնների արժեքով ադամանդներ Կրակը մոտենում է Մեգարային․ Աթենքից արևմուտք խոշոր հրդեհը հազարավոր հեկտար անտառ է ոչնչացրել Մոսկվան փորձում է փրկվել տապից․ մետրոյի և կայարանների ուղևորներին անվճար ջուր են բաժանում Սա Ազգային ժողով չէ, այլ պետական բյուջեն լափող անպատասխանատու լեզվանիների համույթ. Արմեն ԱյվազյանԼիովին կտրված է առողջ բանականության հետ կապված ամեն ինչից. Կոբախիձեն` Սաակաշվիլիի մասին Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 38-ի Ռոնալդուն և Ջորջինան կօրինականացնեն իրենց հարաբերությունները. հայտնի են պսակադրության օրն ու մանրամասները Ինդոնեզիայի ափերի մոտ լաստանավում հրդեհ է բռնկվել. հինգ մարդ զոհվել է, տասնյակները համարվում են անհետ կորած Վեհափառը հորդորել է նորընտիր պատգամավորներին օրենսդիր առաքելության մեջ լինել նախանձախնդիր, հավատարիմ իրենց կոչմանը. մանրամասներՆոր Կեսարիա գյուղով հոսող ջրատարում 75-ամյա տղամարդ է ջրահեղձ եղել Ուկրաինայում բենզալցակայանները սկսել են սահմանափակել դիզվառելիքի վաճառքը Թրամփը չեղարկել է Իրանի դեմ նախատեսված հարվածները մեկ պայմանով Ynet․ Նեթանյահուն հրաժարվել է առաջ տանել ուլտրաորթոդոքսներին զինվորական ծառայությունից պաշտպանող օրենքը Ռումինիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է Ուկրաինայի հետ սահմանի մոտ անհայտ օդային թիրախի հայտնաբերման մասին ԱՄՆ-ն մնում է միակ երկիրը, որը կարող է դադարեցնել պատերազմը Ուկրաինայում. Ռուբիո Վրաստանում մեկնարկել են Անակլիայի խորջրյա նավահանգստի՝ Միջին միջանցքի առանցքային հանգույցի, ստեղծման աշխատանքները Կանադայի մեծությամբ երկրորդ ավիաընկերության բորտուղեկցորդների գործադուլը հարյուրավոր չվերթներ է խափանել Հայաստանի նորընտիր խորհրդարանի առաջին նստաշրջանի աշխատանքները կշարունակվեն օգոստոսի 3-ին ԵՄ-ում ուժի մեջ է մտել ԱԲ-ի բովանդակության պիտակավորման պահանջը Օկուպացված Արցախում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի է վիրավորվել Ընդդիմադիր պատգամավորները Մայր Աթոռում ստացան Վեհափառի օրհնությունը (տեսանյութ) Գոռում էինք, բայց մեզ չէին լսում. Աջափնյակում վերելակը 8-րդ հարկից ընկել է նկուղ (տեսանյութ) Մենք այս հարթակը օգտագործելու ենք պայքարը շարունակելու համար և այս հարթակի հնարավորությունները մենք ամբողջությամբ օգտագործելու ենք. Գրիգորյան Վաշինգտոն նահանգում անտառային հրդեհները ընդգրկել են ավելի քան 100 հազար հեկտար. հազարավոր մարդիկ տարհանվել են Ֆաուչիի օրագիրը, Կոնգրեսը և COVID-19-ը․ ԱՄՆ-ում շարունակում են վիճել համավարակի ժամանակների որոշումների շուրջ Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԻսպանացի զինվորականները որոնում են Սեուտայում թաքնված միգրանտներին Հարավային Կորեայում գրանցվել է դիտարկումների պատմության ընթացքում ամենաբարձր ջերմաստիճանը ՀԱՊԿ-ի և Հայաստանի միջև հակամարտություն գոյություն չունի. Վիկտոր Վասիլև Իրանը հերքել է Թրամփի հայտարարությունը, թե Թեհրանը համաձայնել է վերաբացել Հորմուզի նեղուցը Լիտվան կգնի տեխնոլոգիա՝ անօրինական միգրանտների օգտագործած թունելները հայտնաբերելու համար Արտակարգ դեպք Սևանում. Մանրամասներ (լուսանկարներ)«Արսենալը» հետաքրքրված է «Ռեալի» և Բրազիլիայի ազգային հավաքականի հարձակվող Վինիսիուս Ժունիորի ծառայություններով Անտառային հրդեհներ Հունաստանում. կան զոհեր Սուլեյման Մահմադովը հաղթանակից հետո ռինգ է դուրս եկել հայ զինվորի համազգեստով և հայկական դրոշով (տեսանյութ)Ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի պատգամավորները մինչև խորհրդարանի աշխատանքի ավարտը լքել են նիստերի դահլիճը Մենդին վաճառել է ԱԱ-2018-ի իր չեմպիոնական գավաթն ու կոշտ պատասխանել քննադատներին «Ջերմային գմբեթը» ծածկել է ԱՄՆ-ի արևմուտքը․ մինչև 47 աստիճան շոգը մեծացնում է խոշոր հրդեհների ռիսկը Իսրայելի բանակը հայտարարել է Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի երկու հրամանատարների ոչնչացման մասին Սեւանա լճում Եգիպտոսի 24–ամյա քաղաքացի է ջրահեղձ եղել «Մեզ հանկարծակիի չեն բերի». Իրանը հայտարարել է իր մարտական պատրաստականության բարձրացման մասին Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են ՌԴ Սամարայի մարզում գտնվող Wildberries-ի պահեստին (տեսանյութ)Թունավորման դեպք Արտաշատում. մկրտության արարողությունից հետո 14 մարդ է դիմել ԲԿ Սևանում կորած երեխան հայտնաբերվել է. ՄանրամասներՌԴ ՊՆ․ մեկ օրում խոցվել է 1158 անօդաչու և HIMARS արկ Լա Լիգայի նախագահը կոշտ հայտարարությամբ պահանջել է ՖԻՖԱ-ի նախագահի հրաժարականը Անկարգություններ Շրի Լանկայի լեփ-լեցուն բանտում. իշխանությունները զորքեր և հատուկջոկատայիններ են մտցրել, մեկ բանտարկյալ զոհվել է Ամեն ինչ անելու եմ, որ Հայաստանը չհայտնվի նման պատերազմում. Ռուբինյան
Ամենադիտված