Տպավորություն ունեմ, որ բոլորը գիտեն ինչպես Իջևանում աշխատատեղ բացել. Արամ Սարգսյան
Բլոգոսֆերա
«Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Անտառը մենակ ծառ չի, առավել ևս որ էդ ծառը դու չես տնկել: Անտառում կարելի է կենդանի պահել, անտառից կարելի է իր արտադրանքը վերցնել՝ էկոլոգիապես մաքուր սնկի, պտղի և հատապտղի պահածոյացմամբ և բարձրորակ ու թանկարժեք օղիների արտադրությամբ և բիզնեսով զբաղվել։ Չէ, ծառը կտրելը հեշտ է ու շահութաբեր, բայց գողություն է:
Տպավորություն ունեմ, որ բոլորը գիտեն ինչպես Իջևանում աշխատատեղ բացել, բացի իջևանցի վարչապետից։
Հ.Գ. Շատ վատ կլիներ, որ Նիկոլը լավամարդ լինելով, առաջվա նման ու որպես հայրենակցի մի բան էլ ավելին թույլ տար կտրեին, իրեն գովեին ու կենացը խմեին... Ծառ կտրելով տուն պահող ախպերներ ջան, անտառը նաև ձեր երեխեքինը ու թոռներինն է: Համոզված եմ, որ մի քիչ ավելի շատ մտածելու ու չարչարվելու դեպքում և տունը կպահեք, և անտառը։ Ու՝ ավելի լավ կապրեք քան հիմա, ամենակարևորը՝ կախում չեք ունենա ոչ մեկից, ոչ մեկին պարտական չեք լինի: Ու կողքներիդ էլ միշտ անտառ կունենաք» :


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)