Նախօրեին Երեւանի Ազնավուրի հրապարակի համերգի կազմակերպիչը քաղաքապետարանը չի եղել. պարզաբանում
Բլոգոսֆերա
Երեւանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է նախօրեին մայրաքաղաքի Ազնավուրի հրապարակում կազմակերպված համերգին, որի ընթացքում ռաբիզ երաժշտություն է հնչել, ինչը հարուցել է բազմաթիվ քաղաքացիների զայրույթը: Համերգին ֆեյսբուքյան էջերում անդրադարձել էին տասնյակ օգտատերեր՝ քաղաքապետարանից պահանջելով վերանայել համերգների թույլտվությունների չափորոշիչները:
Հակոբ Կարապետյանը, մասնավորապես, գրել է.
«Նախօրեին Երեւանի Ազնավուրի հրապարակում կայացած համերգի վերաբերյալ հայտնում եմ հետեւյալը.
1. Համերգի կազմակերպիչը Երեւանի քաղաքապետարանը չէ, հետեւաբար, համերգի կազմակերպման համար քաղաքի բյուջեից փող չի ծախսվել, համերգային ծրագիրը քաղաքապետարանը չի կազմել։
2. Քաղաքապետարանի համաձայնությանը ներկայացված համերգային ծրագրում տեղի է ունեցել որոշակի շեղում։
3. Գոյություն չունի իրավական նորմերով կարգավորված հստակ ցուցիչ՝ այս կամ այն վայրում այս կամ այն արտիստի ելույթը թույլ տալու կամ մերժելու համար։ Այս խնդրի շուրջ լուծում գտնելու համար վերջին շրջանում Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանի եւ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանի նախաձեռնությամբ ընթանում են քննարկումներ։


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)