Ոմանց անթասիբ եւ էժան պահվածքը՝ այլևս խարան է նրանց ճակատին. Արմեն Աշոտյան
Բլոգոսֆերա
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Սկզբունքների եւ տարրական բարոյականության բացակայությունը հնարավոր չէ քողարկել ոչ լեզուների իմացությամբ, ոչ արտասահմանյան բուհերի դիպլոմներով եւ ոչ էլ այսօրվա պաշտոնով։
Կարելի է կորցնել պաշտոն, ազդեցություն, լծակներ, արդյունքում նաեւ՝ որոշակի շրջապատ։Սա քաղաքական եւ մարդկային օրինաչափություն է, ինչում համոզվել եմ նաեւ իմ անձնական փորձով։
Այս իշխանությունները նույնպես անցողիկ են, պաշտոնները՝ ժամանակավոր։ Բայց ոմանց անթասիբ եւ էժան պահվածքը՝ այլես խարան է նրանց ճակատին։
Տղա մնացեք, ամոթ է»։


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)