Ծրագրային առումով ճամբարային հանգստի կազմակերպումը լուրջ վերանայման կարիք ունի․ Արայիկ Հարությունյան
Բլոգոսֆերա
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ այսօր Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի, Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի, Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանի, Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի, Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանի, իր օգնական Դավիթ Դանիելյանի հետ այցելել են մի շարք ճամբարներ, ուր ամառային հանգիստն են անցկացնում 8-13 տարեկան երեխաներ:
«Նախորդ անգամ նկատված թերությունները վերացված էին: Այդուհանդերձ, ծրագրային առումով ճամբարային հանգստի կազմակերպումը լուրջ վերանայման կարիք ունի, ինչին ձեռնամուխ ենք եղել»,- գրել է Արայիկ Հարությունյանը:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)