Հայաստանում անցկացվել է ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 56-րդ նիստը․ՊԵԿ Թուրքական հետազոտական նավը Կարաչիում է․ հորատումը նախատեսվում է 2027-ին Մհեր Գրիգորյանն ու Չեխիայի դեսպանն անդրադարձել են երկկողմ տնտեսական համագործակցությանը Փաշինյանի վերջնագիրը, «Ադրբեջան»՝ արցախցիների անձնագրերում․ Բաքվի նոր պահանջը ԱՄՆ արդարադատության նախարարությունը հետ է կանգնում Ալյասկայի ընտրությունների դեմ հայցից Մասիս քաղաքում «Dodge»-ը վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի, ապա բախվել կայանված «Opel»-ին Հայաստանում կստեղծվի մարզական մրցումների մեքենայությունների դեմ պայքարի ազգային հարթակ Ասիական բորսաների անկումը խորացել է․ Թայվանի շուկան մեկ օրում կորցրել է 6,2 տոկոս Կդատապարտե՞ք Փաշինյանի պահվածքը լրագրողի հետ․ սկսեք հենց սրանից. Վարդեւանյան Չինաստանն ու Ինդոնեզիան բանակցություններ են սկսում․ բիզնեսը համաձայնեցրել է 35 գործարք Ձեզ մի՛ պատառոտեք, Փաշինյանի հետնորդը չեք դառնալու․ Աննա Գրիգորյանը՝ Ռուբինյանին ՀՀ ԱԳՄԱՆ-ը ցավակցություն է հայտնել Թբիլիսիում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ 

Վեթինգ՝ դիվանագիտական համակարգում. Արման Բաբաջանյան

Բլոգոսֆերա

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

««Հետք» էլեկտրոնային պարբերականը հանդես է եկել ծավալուն հետաքննական հրապարակմամբ, որում ներկայացվում են արտերկրում Հայաստանի Հանրապետության դեսպանների՝ զինվորական ծառայությունից խուսափած որդիների պատմությունները։

Պատկերը, ըստ էության, սահմռկեցուցիչ է. մեկ տասնյակից ավելի (այն դեպքերն են, որոնք լրատվամիջոցը կարողացել է ճշտել բաց աղբյուրներից) դեսպանների որդիներ զինվորական ծառայությունից ազատվել են կա՛մ առողջական, կա՛մ ուսումնառության հիմքով։ Սեփական որդիներին զինծառայությունից ազատելը Հայաստանի դեսպանների բազմաթիվ արտոնություններից մեկն է միայն, գուցե ամենահամեստը։

Խնդիրն այն է, որ տասնամյակներ շարունակ Հայաստանի դիվանագիտական կորպուսը վերածվել է գործող քաղաքական իշխանության համար յուրայիններին պարգևատրելու, սիրաշահելու, անգործ չթողնելու համակարգի, ինչի արդյունքում մեր դեսպանական համակարգը համալրվել է ամենատարբեր դեմքերով, որոնցից շատերը որևէ աղերս չունեն արտաքին քաղաքականության ու դիվանագիտության հետ։

Տարիներ ի վեր դիվանագիտական կորպուսը կատարել է տարբեր պաշտոնյաների որդիներին, փեսաներին կամ զարմիկներին ներկայանալի աշխատանքի տեղավորելու միջոց։ Եվ ամենատարօրինակն ու զարմանալին այն է, որ նախկին համակարգի՝ այդ սկզբունքով նշանակված դեսպանների մեծ մասը, նախկին իշխանության որդիներն ու փեսաները մինչև այսօր էլ շարունակում են պաշտոնավարել տարբեր երկրներում։

Այս իրավիճակն անթույլատրելի է, քանի որ այսպիսի կադրային բազայով հնարավոր չէ երկրի շահերից բխող արտաքին քաղաքականություն իրականացնել։ Պետք է ամբողջությամբ մաքրել, զտել դիվանագիտական համակարգը՝ այն լիովին համապատասխանեցնելով նոր Հայաստանին։

Այդ նպատակով ես առաջիկայում հանդես եմ գալու Հայաստանի դիվանագիտական համակարգը վեթինգի ենթարկելու նախաձեռնությամբ։ Այն պետք է վերաբերի առանց բացառության բոլոր դեսպաններին՝ ինչպես կադրային դիվանագետներին, այնպես էլ քաղաքական նպատակահարմարությամբ որպես դեսպան նշանակվածներին։ 
Հայաստանն ունի արտաքին քաղաքական լրջագույն մարտահրավերներ։ Հայաստանն ունի Արցախի հիմնախնդիր ու ապրում է շրջափակման պայմաններում։ Հայաստանն ունի աշխարհաքաղաքական դինամիկ զարգացումներին ու փոփոխություններին ադապտացվելու, մեր պետական շահերը այդ զարգացումներում հավուր պատշաճի պաշտպանելու խնդիր...

Սրանք արտաքին քաղաքական մարտահրավերների ու խնդիրների շատ աննշան մասն են միայն, սակայն բավարար են՝ պատկերացնելու համար, թե ինչ ծավալի ու ինչպիսի մասնագիտական որակների ախատանք է պահանջվում մեր դիվանագիտական կորպուսից։ Ակնհայտ է, սակայն, որ գործող դեսպանների համակարգով, նախկին հանցավոր ռեժիմի օրոք նշանակված ու այդ ռեժիմի սպասարկմանը ծառայած դիվանագետներով այդ խնդիրները չեն կարող լուծվել։

Եվ ուրեմն, մեզ անհրաժեշտ է դիվանագիտական համակարգի կադրային բազայի արմատական բարեփոխում, մեզ անհրաժեշտ են նոր դիվանագետներ, նոր կադրեր, որոնք ի զորու կլինեն սպասարկելու նոր Հայաստանի արտաքին քաղաքական շահերը։ 
Զավեշտալի, բայց նաև ողբերգական է այն իրողությունը, որ նոր Հայաստանի արտաքին քաղաքականությունն իրականացնում են նախկին իշխանության կնքահայրերի զավակներն ու փեսաները։

Արտահայտված լինելով առանձին անձերով ու դեմքերով՝ այս խնդիրն այդուհանդերձ համակարգային է և կարող է կարգավորվել միայն համակարգային լուծումներով։ Ուստի, ինչպես վերը նշեցի, դիվանագիտական կորպուսի վեթինգն ուղղակի անխուսափելի է, և ես ամեն ինչ անելու եմ օրենսդրական և այլ կարգավորումների միջոցով այն իրականություն դարձնելու համար»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հայաստանում անցկացվել է ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 56-րդ նիստը․ՊԵԿԴեպարդիեն մեղադրվում է խմբակային բռնաբարության մեջԹուրքական հետազոտական նավը Կարաչիում է․ հորատումը նախատեսվում է 2027-ինՄոսկվան մեղադրում է Սանդուին իշխանությունը երկարաձգելու մտադրության մեջՄհեր Գրիգորյանն ու Չեխիայի դեսպանն անդրադարձել են երկկողմ տնտեսական համագործակցությանըՓաշինյանի վերջնագիրը, «Ադրբեջան»՝ արցախցիների անձնագրերում․ Բաքվի նոր պահանջըԱՄՆ արդարադատության նախարարությունը հետ է կանգնում Ալյասկայի ընտրությունների դեմ հայցիցՄասիս քաղաքում «Dodge»-ը վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի, ապա բախվել կայանված «Opel»-ին Հայաստանում կստեղծվի մարզական մրցումների մեքենայությունների դեմ պայքարի ազգային հարթակԱսիական բորսաների անկումը խորացել է․ Թայվանի շուկան մեկ օրում կորցրել է 6,2 տոկոս Կդատապարտե՞ք Փաշինյանի պահվածքը լրագրողի հետ․ սկսեք հենց սրանից. ՎարդեւանյանՉինաստանն ու Ինդոնեզիան բանակցություններ են սկսում․ բիզնեսը համաձայնեցրել է 35 գործարքՁեզ մի՛ պատառոտեք, Փաշինյանի հետնորդը չեք դառնալու․ Աննա Գրիգորյանը՝ ՌուբինյանինՀՀ ԱԳՄԱՆ-ը ցավակցություն է հայտնել Թբիլիսիում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբԻրաքի ուժերը մտել են իրանամետ «Քաթաիբ Հեզբոլլահի» հենակետՎահան Հունանյանը նշանակվել է Լեհաստանում ՀՀ դեսպան«Եվրոպան ինքն իրեն է վնասում»․ Զախարովայի կոշտ հայտարարությունը գազային ճգնաժամի մասինԹմրանյութի իրացումների շղթա են բացահայտելԼոնդոնն ու Բրյուսելը երեք հարցով համաձայնել են․ ուսման վարձը դեռ բաց էԱրդեն զիջել եք այն ամենը, ինչ կար, այլևս թույլ չենք տա․ խաղաղություն՝ առանց զիջումներիԶախարովան լրագրողների անվտանգության վերաբերյալ ՅՈՒՆԵՍԿՕ-ի զեկույցը կեղծ է անվանելՎանաձորում բեռնատարը 15-ից ավելի մեքենաներ է ջարդել, բախվել ծառերին. 5 վիրավորներից 2-ն անչափահաս ենՎարշավան հայտնում է ռուսական երեք օդային օբյեկտի ներխուժման մասին Դուք խոչընդոտում եք խաղաղությանը՝ ՀՀ-ն այլ պետության կազմ մտցնելու համար․ թույլ չենք տա. ՌուբինյանԶախարովա․ Եվրոպացիները պատրաստ չեն Ուկրաինայի հարցով բանակցությունների լիարժեք մասնակցությանըԼևոն Տեր-Պետրոսյանի ուղերձից հետո Նիկոլ Փաշինյանը քննադատական գրառում է հրապարակելՄիլիոնավոր եվրոներ՝ թռիչքների համար․ Եվրախորհրդարանում քննարկում են գործուղումների ծախսերըԶելենսկին առաջարկել է պատերազմից հետո Ուկրաինայում ամերիկյան և եվրոպական զորքեր տեղակայելՇվեդիան փակում է դռները ռուսաստանցի մարզիկների առաջ․ վիզաներ չեն տրամադրվիԳուրգեն Արսենյանը հետ է կանչվել ՌԴ-ում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոնիցՖրանսիայում խուզարկել են «Ազգային միավորում» կուսակցության կենտրոնակայանը․ ի՞նչ է քննվումԱղմուկ ԱՄՆ Կոնգրեսում․ հանրապետականները զանգվածաբար բացակայում են նիստերից Ձեզ գերի վերցնելու դեպքում արագ կվերադարձնեն, ոչ թե կխոշտանգեն՝ մեր հայրենակիցների նման. ՂահրամանյանԱՄՆ-ն փորձում է Իրանի դեմ կրկնել իրաքյան սցենարը․ Թեհրանի կոշտ արձագանքը«Ուկրաինան Մերցի համար ավելի կարևոր է, քան Գերմանիան»․ կոշտ քննադատություն ԲունդեսթագիցԿոտայքի մարզպետ Լիլիթ Ստեփանյանն աշխատանքային այցով եղել է Գեղարդ և Գողթ բնակավայրերում Այսօր Ալիևը նոր Սահմանադրություն է ուզում, վաղը կպահանջի նոր կրոն ու լեզու. ՂահրամանյանՊուտինի սպառնալիքից հետո՝ հրթիռային հարվածներ Կիևի երեք կամուրջներինՊեսկովը խոսել է Թրամփից ստացված գովասանքի մասինԶելենսկի․ Ռուսաստանը մերժել է հրադադարի բոլոր առաջարկներըՊուտինն ու Ռահմոնը բարձր են գնահատել երկու երկրների հատուկ ծառայությունների համագործակցությունըՀայաստանը Ռուսաստանում նոր դեսպան ունիՀոր տեղահանության մասին Ասադիի վեպն արժանացել է ԱՄՆ գրքի ազգային մրցանակին Մեր նպատակն է թույլ չտալ, որ բուլդոզերով փոխեն Սահմանադրությունն ու գաղութացնեն ՀՀ-ն․ ԽաչատրյանՄիշել Յեոն Մանիլայում կներկայացնի «Blade Runner 2099»-ըNvidia-ի շուրջ նոր սկանդալ․ Կալիֆոռնիայի գլխավոր դատախազը հետաքննություն է սկսելՍալոնիկի վեց հնագույն քարերի վրա փնտրում են Տրոյայի անկման տեսարաններըՍիգի ձվադրման ժամանակահատվածում Սևանում արգելվում է ձկնորսությունըԷստոնիան կփակի Ռուսաստանի հետ սահմանին գտնվող բոլոր տրանսպորտային միջոցների անցակետերըԲասկիայի կտավը Նյու Յորքում վաճառվել է 32,88 միլիոն դոլարով
Ամենադիտված