ՀՀ նախագահը ձեռնպահ է մնում քաղաքական բանավեճին մասնակից դառնալուն․ Արթուր Ղազինյան
Բլոգոսֆերա
«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը, անդրադառնալով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձին, իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանը իր ուղերձում անուղղակիորեն անդրադարձել է 7 կուսակցությունների համատեղ հայտարարությանը՝ հույս հայտնելով, որ «ընթացիկ և հետագա զարգացումները կնպաստեն ոչ միայն դատաիրավական բարեփոխումների արդյունավետությանը, այլև պետական և հանրային կառավարման բոլոր ոլորտների կատարելագործմանը...»։
ՀՀ Նախագահը նաև չի թաքցրել, որ որպես քաղաքացի ասելիք շատ ունի, սակայն որպես ՀՀ Նախագահ, ձեռնպահ է մնում քաղաքական բանավեճին մասնակից դառնալուն»։


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)