«Փաստ». Օսիպյանից գոհ են
Հայկական Մամուլ
«Փաստ» թերթը գրում է.
«Իջևանյան հայտնի իրադարձություններից հետո ոստիկանապետ Վալերի Օսիպյանի շուրջ խոսակցությունները, կարծես, դադարել են, ինչը, պարզվում է, այնքան էլ պատահական չէ: «Փաստ» թերթի տեղեկություններով, վարչապետը շատ գոհ է մնացել Օսիպյանի և ոստիկանության գործողություններից Իջևանում, որտեղ հնարավոր է եղել թեժ բախման ժամանակ խուսափել վատթարագույն սցենարներից: Դրական է համարվել նաև այն, որ ոստիկանապետը կարողացել է կանխել մթնոլորտի հետագա շիկացումը: Փաստացի, իշխանությունները համարում են, որ ոստիկանապետը պատվով է հանձնել այս «քննությունը»: Այդ իսկ պատճառով, ըստ կառավարության մեր աղբյուրների, Վալերի Օսիպյանի պաշտոնանկության հարց տեսանելի ապագայում չի նշմարվում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)