«Ժամանակ». Հարված` ԵԿՄ-ին
Հայկական Մամուլ
«Ժամանակ» թերթը գրում է.
«Կառավարությունը որոշել է սահմանել կարգ, ըստ որի՝ ՀՀ պաշտպանությանը մասնակցած անձինք կկարողանան ստանալ համապատասխան կարգավիճակ։ Այդ նպատակով կստեղծվի հատուկ հանձնաժողով։ Սա ուղղակի հարված է ԵԿՄ-ին եւ նրա հեղինակությանը, քանի որ մինչեւ այժմ ԵԿՄ-ն էր կատարում այդ գործառույթը եւ մարդուն տալիս այսպես կոչված «մարտական ուղի», որի հիման վրա նա ստանում էր Երկրապահ կամավորականի կարգավիճակ։ Հետաքրքիր է նաեւ, որ այս կարգը ուժի մեջ մտնելուց հետո կարող են վերանայվել նախկինում տրված «երկրապահ կամավորականների կարգավիճակները»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)