Մի քանի հարց՝ Վալերի Օսիպյանին
Բլոգոսֆերա
Անկախ Հայաստան ֆեյսբուքյան օգտատերն իր էջում գրել է․
«Հարգելի պարոն Օսիպյան, ինչպես գիտեք այս պահին փակ է Բաղրամյան պողոտայի մեծ մասը ու ըստ ուղիղ եթերների դրա միակ նպատակը այն է, որ մի քանի պատգամավոր խալի լվան։
Հիմա հարցերս՝
Ի՞նչ հիմքով եք փակել տվել Բաղրամյան պողոտան, ի՞նչ պաշտոնական գրության կամ ինչ հիմքով։
Արդյո՞ք կա քաղաքապետրանի ինչ որ գրություն, որ դա նրանց նախաձեռնությունն է։
Արդյո՞ք եթե հարևաններով հավաքվենք ու որոշենք խալի լվալ Մաշտոցի պողոտայում Դուք կհանձնարարեք փակել Մաշտոցի պողոտան, թե՞ բերման կենթարկեք։
Կա արդյո՞ք իշխանական ներկայացուցչի պաշտոնի չարաշահման նախադրյալ այն հարցում, որ եթե ինքը նախաձեռնել է խալի լվալ, ուրեմը պետական մակարդակով պետք է ճանապարհ փակել։
Եթե պետք է տաք պատասխան, որ Վարդավառ է, ապա հարց՝ ո՞վ է որոշել, որ Վարդավառին պիտի ամեն պատգամավորի նախաձեռնությունը դարձնել գերակա ու խաթարել մարդկանց ազատ տեղաշարժման իրավունքը։
Եվ վերջում արդյո՞ք ԱԺ-ից կա պաշտոնական գրություն, որ իրենք են այս միջոցառման կազմակերպիչը, թե միայն մի պատգամավոր իրա անձնական փիառի համար կարա երկրում ինչ ուզի անի էն էլ գլխավոր պողոտաներից մեկում։
Եթե չկան հիմքեր, խնդրում եմ ընդունել սա պաշտոնական գրություն, որ վաղը 15 հոգով ավտոներն ենք լվալու Մաշտոցի պողոտայում ու խնդրում եմ ապահովել պողոտայի փակ լինելը։
Հուսամ արձագանքը չի ուշանա»։


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)